1.Գրել, թե դու ծագումով որտեղի՞ց ես:
Բարև ձեզ ես Գառնիկ եմ :Ես ծնվել եմ Երևանում, ծնողներս նույնպես ծնվել և մեծացել են Երևանում, սակայն հայրական կողմս ծագումով Սյունիքից է, իսկ մայրական կողմս՝ Վրաստանից:
Համացանցից կամ որևէ գրքից, Ձեզ դուր եկած բարբառով, առանձնացնել ու բլոգում տեղադրել ինչ-որ հումորային պատմություն կամ երկու նույն բարբառով խոսող մարդկանց երկխոսություն։ Ձեր ընտրած բարբառի մասին մի քանի նախադասությամբ գրեք` ո՞ր մարզում, գյուղում, քաղաքում են:
-Ողջույն:
-Բարև:
– Հունց ը՞ս:
– Լավ, բա դու հունց ը՞ս:
– Յոլայ ըք քինում:
– Հինչ ըս անու՞մ , Հաց ը՞ս օտում:
-Դեռ չէ, օզում ըմ քինիմ խանութ հաց առնիմ:
– Եր կաց, քինի հաց պեր, բոլ-բոլ կեր, վըր քըշտանաս
– Դե լավ մնա:
– Ցտեսություն:
2. Ձեր ընտրած բարբառի մասին մի քանի նախադասությամբ գրեք` ո°ր մարզում, գյուղում, քաղաքում են օգտագործում այն, ծագումը։
Ես ընտրեցի Կապանի բարբառը, որովհետև հաճախ եմ լսում, թե ինչպես է իմ տատիկը խոսում այդ բարբառով հարազատների հետ։ Այս բարբառով խոսում են Սյունիքի մարզում ապրող մարդիկ, այն ինձ դուր է գալիս, հատկապես երբ հաճախ օգտագործում են ջիգյար բառը: