
Մենք բնակվում ենք Մալաթիա թաղամասում: Մալաթիա թաղամասը գտնվում է Երևան քաղաքի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանում, որն ընդանուր սահմաններ ունի Աջափնյակ, Կենտրոն և Շենգավիթ վարչական շրջանների հետ: Մալաթիա թաղամասը ստեղծվել է 1927 թվականին:
Մալաթիա-Սեբաստիայում են գտնվում Եռաբլուր Փառքի Պանթեոնը, Երկրորդ աշխարհամարտում տարած հաղթանակի 40 ամյակի հուշահամալիրը, ՙՀին և նոր Մալաթիա» հուշահամալիրը, Ստեփան Շահումյանի հուշարձանը, Դանիել Վարուժանի Կիսանդրին, Վահագն Վիշապաքաղի հուշարձանը, Սուրբ Մարիամ Աստվածածին և Սուրբ Երրորորդություն եկեղեցիները, Հայաստան կինո թատրոնը, խաղահրապարակներ և զբոսայգիներ: Վարչական շրջանն ունի մոտ 143000 բնակիչ, որի շուրջ 30 տոկոսը երիտասարդներ են: Մալաթիա թաղամասում կան շատ տներ և բարձրահարկ շենքեր: Բնակավայրի մոտ գտնվում են Երևանյան լիճը և Հրազդանի կիրճը:
Մեր ընտանիքը բարի և շփվող է, բայց մի փոքր աղմկոտ հարևաններ ենք: Հարևան նշանակում է ոչ միայն հարևանությամբ՝ կողք կողքի ապրել, այլ նաև լավ հարաբերություններ ունենալ և շփվել:
Մեր բնակարանը գտնվում է Միքայելյան փողոցի վրա, բազմաբնակար շենքում: Տնից դպրոց գնալն ավտոմեքենայով տևում է 7 րոպե, իսկ ոտքով՝ 24 րոպե: Ես սիրում եմ մեր թաղամասը, քանի որ այստեղ ամեն ինչ շատ հարազատ է ինձ: