Ես ցանկացել եմ գրել Կինո Հայաստանի զբոսայգու մասին, քանի որ ապրում եմ Մալաթիա Սեբաստիա համայնքում և հաճախ եմ գնում այդ զբոսայգի: Ինձ շատ դուր է գալիս այդ այգին, քանի որ շատ մաքուր է, հաճելի է զբոսնել, պաղպաղակ վայելել, իսկ երեկոյան լսել ուրախ երաժշտություն:
Այնտեղ չի թույլատրվում աղբ գցել գետնին , շան հետ ման գալ , հեծանիվ քշել և քայլել խոտերի վրա: Ամենուրեք առկա են աղբամաններ: Շատ սիրում եմ մուլտֆիլմեր դիտել կինոթատրոնում, իսկ հետո խաղեր խաղալ խաղասրահում: Իսկ ամենաշատը ինձ դուր է գալիս այգու երեկոյան լույսերը:

