Մխիթար (ավազանի անունը՝ Մանուկ) Սեբաստացին ծնվել է 1676 թվականի փետրվարի 7-ին Արևմտյան Հայաստանի Սեբաստիա քաղաքաում: Նա սովորել է Սեբաստիայի Սբ.Նշան, ապա՝ Էջմիածնի, Սևանի, Կարինի վանքերում։ Դեռ վաղ տարիքից Մանուկը երազում էր դառնալ քահանա:
1691 թվականին Մանուկը վերջապես թույլատվություն ստացավ իր ծնողներից վանքում աշխատելու համար և շուտով ստացավ սարկավակի աստիճան: Հենց այդ ժամանակ էլ նա իր անունը փոխեց` դնելով Մխիթար:
1696 թ. նա ձեռնադրվել է կուսակրոն քահանա, իսկ 1699 թ.՝ ստացել վարդապետական գավազան։ 1701 թ. Կոստանդնուպոլսում մի խումբ երիտասարդների հետ հիմնեց Մխիթարյան միաբանությունը:
1712 թ. Հռոմի պապը Սեբաստացուն շնորհել է աբբահոր կոչում։ Խուսափելով թուրքական հարձակումներից՝ 1715 թ. միաբանությունը տեղափոխվել է Պենոպոլես, որը գտնվում էր Վենետիկում։ 1717 թվականին Վենետիկի Ծերակույտը հրովարտակով Սբ. Ղազար կղզին շնորհել է միաբանությանը, որտեղ Սեբաստացին կառուցել է եկեղեցի, բացել դպրոց, պատրաստել է միաբան-գործիչներ։
Նա թարգմանել, ստեղծել և տպագրել է հազարավոր աշխատություններ` հարստացնելով հայերեն գրականությունը: Այսօր նրա մատենադարանում պահվում են ավելի քան 5000 ձեռագրեր և 100000 տպագիր գրականություն:
Մխիթար Սեբաստացին աշխարհաբարի քերականության առաջին դասագրքի՝ «Դուռն քերականութեան աշխարհաբար լեզուին հայոց»-ի (1727 թ.) հեղինակն է։ Նա հեղինակ է նաև բազմաթիվ այլ արժեքավոր աշխատությունների:
Մխիթար |Սեբաստացին մահացել է 73 տարեկան հասակում Սբ. Սուրբ Ղազար կղզում: Նրա գերեզմանը գտնվում է հենց այդտեղ: