Ավելուկը տարածված է Հայաստանի գրեթե բոլոր մարզերում։ Հայաստանում առկա է ավելուկի 12 տեսակ: Տատիկներն այս բույսը հյուսում և չորացնում են, և այս հետաքրիր ավանդույթը միայն հայերին է բնորոշ։ Ավելուկը աճում է դաշտային պայմաններում, այն հավաքում են, հյուսում և չորացնում ձմռան համար: Այդ ավանդույթը, ըստ պատմիչների, 1000 տարուց ավելի պատմություն ունի: Չորացման պրոցեսի ժամանակ տեղի է ունենում նյութափոխություն, որի շնորհիվ կորում է ավելուկի դառնությունը և այն ձեռք է բերում ավելի հաճելի համ:
Ավելուկն հայկական ազգային և ավանդական խոհանոցում իր յուրահատուկ համով առաջատարն է։Ժողովրդական բժշկության մեջ ավելուկի արմատներից և տերևներից պատրաստված թուրմը կիրառվում է որպես արյունը վերականգնող, հակաբորբոքային միջոց: Մեր դաշտերում շատ տարածված այս բույսն իրականում ընդունված է բոլոր ընտանիքներում, այն ուտում ենք և թարմ վիճակում, և ձմռանը՝ հյուսքերով չորացված՝ մեր մառաններին պահ տալուց հետո:
Այս հետաքրքիր բույսը և որպես սնունդ է համեղ, և որպես դեղաբույս է օգտակար։ Պասի շրջանում հատկապես ավելուկից պատրաստված կերակուրները ցանկալիների շարքում են։
Բաղադրատոմս
Ավելուկ
Քամած մածուն
Սոխ, սխտոր
Նուռ
Ընկույզ
Աղ պղպեղ
Ձիթայուղ





