- Նկարագրել խրճիթը: Խրճիթը հին էր, կռնակ տված ջրաղացին: Այն ուներ բուխարիկ, որից մարմանդ ծուխ էր ելնում:
- Բնութագրել տղային։ Մանուկ հասակում նա սիրուն էր, ով մեծացավ և դարձավ մի շնորհալի երիտասարդ: Նա շատ կարոտում էր հայրենիքը, ծնողներին և հայրենաց տունը:
- Առանձնացնել տղայի ծնողներին բնութագրող հատվածները։ Նստել էր մի ալևոր մարդ և մտախոհ չիբուխ էր ծխում. մի երերուն պառավ ցամաքած ձեռքերով սեղան էր փռում:
- Պատմվածքի իմաստը արտահայտող ասացվածներ ընտրել։ Հայրենիքից զատ, Հայրենիքից դուրս ինձ համար խաբուսիկ են բոլոր դրախտները:-Գարեգին Նժդեհ
- Պատմվածքը համեմատել Հ․ Թումանյանի <<Ամենից լավ տունը>> բանաստեղծության հետ։
Իմաստային տարբերություն չկա՝ այսինքն երկու դեպքում էլ իմաստը նույնն է . Հայրենիքը և հայրենաց տունը, անկախ նրանից թե ինչպիսին են դրանք, ամենաջերմ և հարազատ վայրերն են :