Մեր ընտանիքում շատ չեն հնուց եկած սովորույթները, բայց մի քանիսի մասին կգրեմ: Թերևս ընտանիքի ամենասիրելի սովորույթը խաշի արարողությունն է: Ամեն տարի հորեղբոյրս ծննդյան օրը տատկիս խաշ է պատրաստում, և մենք ծնունդը նշում ենք խաշի սեղանի շուրջ, և այդ օրը լինում է խաշի սեզոնի բացման օրը: Հաջորդ սովորույթը դա ժամանակը միասին անցկացնելու սովորույթն է:
Ամռան շոգ երեկոներին մենք սովորույթ ունենք ընտանիքով զբոսնել , նույնիսկ գնումներն ենք միասին անում: Եթե ինչ -որ բան հնարավոր է անել ընտանիքով, ապա անպայման անում ենք միասին: Մեկ այլ սիրելի սովորույթն էլ դա ընտանիքով տոնածառ զարդարելն է: Այդ օրը մեր տանը տոնական տրամադրություն է տիրում. բոլորս շատ ուրախ և ոգևորված ենք լինում: Մենք գրեթե մի ամբողջ օր տրամադրում ենք տոնածառը և տունը զարդարելուն: Եվ այդ օրից սկսած տանը ամանորյա տրամադրություն է տիրում: Եվ մեկ հատ էլ մեր ընտանիքի վատ սովորույթներից գրեմ. երբ ես և եղբայրս մի փոքր երկար ենք խաղում, մայրս անմիջապես հիշում է մեր դասերը, ընդհատում մեր խաղը, որից հետո սկսում է բարկանալ հայրս և մեր օրը փչացնում են:
