Եղնիկը գնաց հեռու-հեռու ու տեսավ մի այլ եղնիկի և հարցրեց այդ եղնիկին:
-Եղնի՛կ, ինչպե՞ս կարող եմ գնալ լեռնային աղբյուրներ:
-Դու պետք է անցնես անտառը:
-Կմիանա՞ս ինձ:
-Իհարկե, պատասխանեց մյուս եղնիկը:
– Շնորհակալություն, դե գնացինք:
-Խնդրեմ
Ու եղնիկները ուրախ և զվարթ ճանապարհ ընկան: Նրանք ճանապարհին հանդիպեցին շատ-շատ կենդանիների: Դրանցից մեկը գայլ էր, որը ուզում էր ուտել նրանց : Եղնիկները նկատեցին գայլին և փախան : Գայլը վազեց նրանց հետևից, բայց հոգնեց և կանգ առավ: Իսկ եղնիկները երգելով շարունակեցին իրենց ճանապարհը և հասան լեռնային աղբյուրների մոտ, որտեղ եղնիկի տունն էր: Նա նկատեց իր հայրիկին ու մայրիկին և վազեց իրենց մոտ: Բոլորն ուրախ էին և երջանիկ: