Posted in Մայրենի

Ձմեռային անմսագիր

Ձմեռը տարվա ամենագեղեցիկ եղանակներից է: Այն իր հետ բերում է հեքիաթային գեղեցկություն և տրամադրություն: Շատ եմ սիրում, երբ ամենուրեք ծածկված է լինում ձյունով: Սիրում եմ խաղալ ձնագնդիկ եղբորս և ընկերներիս հետ: Ձմեռը լիարժեք չի լինում, երբ չի լինում ձյուն: Ձյունը մեր ուրախությունն է:

– Սիրելի ձմեռ, խնդրում եմ քեզ հետ բերես առատ ձյուն և ուրախությամբ լցնես մեր օրը:

Ներկայացնեմ հետաքրքիր փաստեր ձյան մասին:

1. Գիտե՞ք արդյոք, թե ինչու է ձյունը սպիտակ: Այն բաղկացած է օդից, իսկ լույսը, որն ընկնում է ձյան փաթիլների վրա, ցրվում է հնարավոր բոլոր ուղղություններով:

2. Չկան ձյան միանման 2 փաթիլներ, իսկ ահա հավասարաչափ փաթիլներ կարողացել են գտնել: Դա տեղի է ունեցել հեռավոր 1611 թվականին, այս «հրաշքի» ռահվիրան եղել է Իոհան Կեպլերը: Նման երեւույթ այլեւս չի արձանագրվել:

3. Սովորական ձյան փաթիլի չափը 5 մմ է, բայց ԱՄՆ-ում հայտնաբերվել է «ամենամեծը»` 38 սմ: Տվյալներ այն մասին, թե արդյոք այդպիսի մեծ փաթիլը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում, չկան: Բայց այդպիսի հսկայական փաթիլների մասին ոչ ոք էլ չի հիշատակում:

4. Գիտե՞ք, թե ինչու է ձյունը ճռճռում, հատկապես սաստիկ  սառնամանիքին: Ձյունիկները կոտրվում են եւ շփվում միմյանց հետ: Այսպիսի եղանակով է ստացվում «ճռճռոցի» էֆեկտը:

5. Շատերն իրենց կյանքում գոնե մեկ անգամ չեն կարողացել վայելել «բնության սպիտակ հրաշքը» տեսնելու հաճույքը: Նման մարդիկ երկրագնդի մոտ 50%-ն են կազմում: Առավել ևս նրանց չի հաջողվել բացահայտել «ձյան կառուցվածքը»:

6. Գիտե՞ք, որ բուքն ի վիճակի է ավելի քան 39 մլն. տոննա ձյուն տարածել՝ արձակելով  ատոմային 120 ռումբերին հավասար էներգիա: 1888 թվականի «Մեծ բուքն» ամենաավերիչ ձնաբքերից մեկն է եղել: Փոթորկի ժամանակ 125 սմ ձյուն է տեղացել:

Ամանորյա խնդիրներ․

Թե ինչպես եղևնին դարձավ փշատերև

Կանաչ եղևնին

ՓԱՓՈՒԿ ՁՅՈՒՆ

14-18.12

Ամանորը տարբեր երկրներում

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s