- Ձմեռ պապը իր պարկում եղած նվերների կեսի կեսը նվիրեց նախակրթարանի երեխաներին, իսկ մնացածը ՝ Արևմտյան դպրոցի սովորողներին։ Քանի՞ նվեր ստացան արևմտյան դպրոցի սովորողները, եթե նախակրթարանի երեխաները ստացել էին 30 նվեր։
1)4*30=120
2)120-30=90 - Ամանորի համար մայրիկը գնել էր ընկույզ։ 500 գրամ աղցանի համար օգտագործելուց հետո և 1 կգ սեղանին դնելուց հետո մնաց 200 գրամ ընկույզ։ Որքա՞ն ընկույզ էր գնել մայրիկը։
1)200+500+1000=1700 - Ձնեմարդը Ձյունանուշիկին հարցրեց, թե Նոր տարում որ թվականը կսկսվի: Ձյունանուշն էլ պատասխանեց, որ եթե 20 թվին աջից կցագրենք 2 թվանշանը, ստացված թիվը տասնապատկենք, որից հետո ավելացնենք 1, ապա կստանանք այդ թիվը: Օգնիր Ձնեմարդուն գտնել որոնելի թիվը:
1)10*202=2020
2)2020+1=2021 - Ամանորին Սոնան որոշեց պատրաստել մրգային աղցան։ Մրգային աղցանի համար նա օգտագործեց խնձոր, դեղձ, բանան ու տանձ։ Խնձորը և բանանը միասին 1կգ300գ էր։ Դեղձը 150 գրամով ավել էր տանձից։ Հաշվիր, թե որքան միրգ օգտագործեց Սոնան՝ իմանալով, որ տանձը 500գ էր։
1)500+150=650
2)650+1300+500=2450 - Երբ տատիկը որոշեց իր մոտ եղած 89 կոնֆետները հավասարաչափ բաժանել իր 7 թոռնիկներին, մի քանի կոնֆետ ավելացավ։ Քանի՞ կոնֆետ ստացան թոռնիկներից յուրաքանչյուրը, իսկ քանի՞ կոնֆետ մնաց տատիկին։
1)89:7=12(5mn) - Աննան տոնածառի 7 խաղալիքի համար վճարեց 2800 դրամ։ Սոնան այդ նույն խաղալիքից 9 հատ գնելու համար որքա՞ն գումար պետք է վճարի։
1)2800:7=400
2)400*9=3600 - Ո՞ր թիվն է մտապահել Ձնեմարդը, եթե նրա մտապահած թիվը կրկնապատկենք, արդյունքը փոքրացնենք նախ 1-ով, հետո 2020-ով, ապա կստանանք 2021։
1)(2021+2020+1):2=2021 - Ամանորյա դիմակահանդեսին մասնակցում են 100 սովորող։ Հայտնի է, որ աղջիկները 6-ով քիչ են տղաներից։ Քանի՞ աղջիկ և քանի՞ տղա են մասնակցում դիմակահանդեսին։
1)100-6=94
2)94:2=47
3)47+6=53 - Ձմեռ պապը 20 նվերը պատրաստում է 2 ժամում, քանի ժամում նա կպատրաստի այդպիսից 180 նվեր։
- 3 հոգի տոնածառը զարդարում են 1 ժամում։ Քանի՞ ժամում այդ նույն տոնածառը կզարդարեն 4 հոգին։ Եթե նրանք բոլորը միևնույն արագությամբ են աշխատում։
Այժմ ինքներդ կազմեք ամանորյա խնդիրներ։