Posted in Բնագիտական փորձեր

Հայաստանի գետերը

Հայաստանը հայտնի է որպես գեղեցիկ և բարձր լեռների երկիր: Հայաստանի բոլոր գետերն ունեն շատ արագ ու բուռն հոսք: Այդ իսկ պատճառով, հին ժամանակներում Հայաստանը կոչում էին «Նաիրի», որը նշանակում է «արագ հոսող ջրերի երկիր»: Այստեղ բնական ջրերը միշտ բարձր են գնահատվել, իսկ գետերի ակունքները ժամանակին համարվում էին սրբազան: Այսօր Հայաստանում կա ավելի քան 9,400 գետ և գետակ՝ 180 հազար կմ ընդհանուր երկարությամբ: Եկեք ծանոթանանք Հայաստանի ամենամեծ և ամենագեղեցիկ գետերի տասնյակին:

Արաքս գետ

Արաքս գետը Հայաստանի ամենամեծ և ամենաերկար գետն է, հաճախ կոչվում է «Մայր-Արաքս»: Գետի մասին հիշատակություն կարելի է գտնել նույնիսկ Աստվածաշնչում: Արաքսը հոսում է Հայկական լեռնաշխարհի ամբողջ տարածքում և թափվում է Կասպից ծով: Գետի կենդանական աշխարհը շատ հարուստ է. այստեղ է «բնակվում» իշխան ձուկը, որը անկրկնելի համեղ է:

Արփա գետ

Արփան հոսում է գեղատեսիլ կիրճով` կտրուկ ժայռոտ տարածքներով և հիանալի կանաչ կղզյակներով: Արփա գետի ուղին ընկնում է Ջերմուկի ջրվեժից ոչ հեռու, որը մասամբ սնվում է տեղական հանքային աղբյուրների ջրերով: Այս գետի ափերին կան մեծ թվով պատմական և ճարտարապետական տեսարժան վայրեր:

Դեբեդ գետ

Հզոր հոսանք և մի քանի վտանգավոր հատվածներ ունեցող արագ լեռնային գետ է: Դեբեդի ափերին կարող եք տեսնել մի քանի հնագույն վանքեր, որոնք այսօր պատմական հուշարձաններ են: Ալավերդի քաղաքի գետի հատվածում գտնվում է միջնադարյան Սանահինի կամուրջը (12-րդ դար):

Որոտան գետ

Որոտան գետի անունը լիովին արտացոլում է նրա բուռն «բնավորությունը»: Որոտանը սկիզբ է առնում Արցախի բարձրավանդակից և թափվում է Արաքս գետը: Գետի մոտակայքում կան բազմաթիվ բնական և պատմական տեսարժան վայրեր: Հետաքրքրական է բնության հրաշալիք «Սատանի կամուրջը», ինչպես նաև վեհաշուք Շաքիի ջրվեժը:

Ձորագետ

Ձորագետը Դեբեդ գետի վտակն է: Ձորագետը կհետաքրքրի էքստրեմալ սպորտի սիրահարներին, քանի որ իր հսկայական տարածքը հարմար է ռաֆթինգի համար: Գետի այդ հատվածը հոսում է խորը ձորի հատակով` կտրուկ ժայռերով, որոնց բարձրությունը 100-300 մետր է:

Հրազդան գետ

Հրազդան գետը Հայաստանի ամենաերկար գետերի ցանկում զբաղեցնում է երկրորդ տեղը: Հրազդանը սկիզբ է առնում Սևանա լճից, հոսում է Հայաստանի մայրաքաղաքի կենտրոնական մասով և թափվում է Արաքս գետը: Երևանի տարածքում Դուք կարող եք հիանալ Հրազդան գետի կիրճի գեղատեսիլ տեսարանով: Գետի վրա կառուցվել են մի քանի կամուրջներ:

Ախուրյան գետ

Ախուրյանը բավականին խոշոր գետ է և զբաղեցնում է երկրորդ տեղը Հայաստանի ամենաջրառատ գետերի ցանկում: Ախուրյանը առանձնանում է համեմատաբար դանդաղ հունով, մանավանդ գետաբերանի հատվածում՝ անցնելով ճահճոտ մարգագետիններով: Գետի մի կողմում գտնվում է Գյումրի քաղաքը, մյուս կողմում` Հայաստանի հինավուրց մայրաքաղաք Անիի ավերակները:

Ազատ գետ

Գեղամա լեռնաշղթայի լանջից սկիզբ առնող գեղեցիկ լեռնային գետ է: Ազատ գետի վերին մասում, ափից ոչ հեռու, գտնվում է ժայռռակերտ Գեղարդի վանքը: Ներքևի մասում, աջ ափին գտնվում է Գառնի գյուղը, որի մերձակայքում է գտնվում համանուն հեթանոսական տաճարը:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s