Բարև բոլորին: Այսօր իմ երկրորդ ճամբարային օրն էր: Օրվա սկիզբը սկսվեց ընդանուր պարապունքով, որի ժամանակ երգեցինք և պարցինք: Պարապունքը ավարտելուց հետո որոշեցինք մեր կարգախոսը. Ընկերությունը ուժ է: Այնուհետև ամբողջ ջոկատով պատրաստեցինք <<Ասիլ-բասիլ>>, որը միասին համտեսեցինք: Այն շատ համեղ էր:
Ասիլ-բասիլը համտեսելուց հետո գնացինք անգլերենի դասի: Դասի ժամանակ կարդացինք Ճապոնիայի մասին հոդվածներ և դիտեցինք ֆիլմեր, որոնք վերաբերվում էին Ճապոնիայի ժողովրդի սովորույթներին, ավանդույթներին և մշակույթին:
Ճամբարային երկրորդ օրն ավարտեցինք << Կլաուս >> մուլտֆիլմի դիտումով: