Posted in ճամբար

Սասուն քաղաքի սասունցիների մասին

Սասունը գտնվում է Վանա լճից դեպի արևմուտք, Մուշ քաղաքից հարավ: Պատմական Հայաստանում Սասունը համարվում էր Աղձնիք նահանգի (աշխարհի) մի գավառ։ Հնագույն կենտրոնն էր Սանասուն բերդը։

Սասունը լեռնային երկրամաս էր Հայկական Տավրոս լեռնաշղթայի համակարգում։ Սասունի տարածքը հիմնականում կազմում էին Սիմի հարավային լեռնաբազուկները՝ Սասնո և Սալնա լեռները։ Հայտնի են Սիմսար (2689), Անդոքասար (2830), Ծովասար, Մարութասար (Մարաթուկ, 2967 մ) և այլ լեռնագագաթները։

Սասունով էին հոսում Տիգրիսի  վտակները, Սալնո ջուրը։ Հաղորդակցական կարևոր նշանակություն ունեին Օլորի (Աղոր) և Բաղեշի (Զորապահակ) լեռնանցքները:

Սասունն անառիկ երկիր էր, որն ուներ բնական ամուր դիրք։ Նա լեռների, ժայռերի, քարանձավների, խոր կիրճերի և լեռնահովիտների մի աշխարհ էր:

Սասունցիները շատ ծուռ են և տաքարյուն: Նրանք իրենց երկիրը անվանում էին Գավառ: Մշեցիները Սասունը ծմակ էին կոչում, քանի որ քիչ արև ստացող, խոնավ լեռնային վայրում է գտնվում այն:

Սասունը հռչակվել է <<Սասունցի Դավիթ >>էպոսով, որտեղ տրված է հայ ժողովուրդի հերոսական պայքարը ընդեմ արաբական տիրապետության: Սասունցիների կոշիկները պատրաստվում էին կաշվից: Բայց շատ տարածված էր նաև այծի մազից պատրաստված կոշիկների գործածությունը: Իսկ ձմռանը ձյան վրա քայլելու համար գործածում էին փայտյա կոշիկներ, որոնք կոչվում էին լաքան: Դրանք թույլ չէին տալիս խրվել ձյան մեջ: Ի դեպ, լաքանները դրանք փայտյա մի տախտակներ էին, որոնք ոտքերին ամրացնում էին կապիչներով:

Սասունը հարուստ է նաև պատմական հուշարձաններով, խաչքարերով, որոնք հայտնի են իրենց արձանագրություններով: Սասունի և սասունցիների մասին իր ժամանակին գրել է պատմաբան Թովմա Արծունին: Սասունի մասին գրվել են նաև պատմական ու ազգագրական ուսումնասիրություններ:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s