Posted in տեխլոլոգիա/կենդանիների խնամք

Սիբիրյան հասկի

Սիբիրյան հասկին աննկարագրելի գեղեցիկ ցեղատեսակ է` խիտ մազածածկույթով, տարբեր գույներով ու նշաններով:  Իրենց կապույտ, բազմագույն աչքերը և արտահայտիչ դիմագծերն ավելի գրավիչ են դարձնում  այս ցեղատեսակին:

Սիբիրյան հասկիների ծագումը

Նրանք ծագումով Սիբիրից են, և դա է պատճառը, որ շատ նման են Սիբիրյան գայլերին։  Բայց զգուշացեք։ Այս աթլետիկ, խելացի շները կարող են լինել իսկական փորձություն առաջին անգամ շուն պահողների համար:

Այս ցեղատեսակի շները  ստեղծված են եղել  սահնակ քաշելու համար (շատ քչերը նույնիսկ այսօր “աշխատում են” այդ ոլորտում): Հասկիները ուշագրավ շներ են, իսկ իրենց սովորելու ունակությունը զարմացնում է բոլորին: Շատերը «սիրահարվում են »  նրանց իրենց վայրի բնույթի և հպարտության համար, բայց անտեղյակ են, թե ինչ է իրականում ցանկանում այս շունը: Վերջինս բոլորի համար չէ։ Նրա գեղեցկութունը ստիպում է մարդկանց ձեռք բերել իրեն՝ անտեղյակ լինելով դժվարությունների մասին, ինչն էլ հետագայում պատճառ է հանդիսանում նրանց  կացարաններ տեղափոխելուն:

Հասկիների առանձնահատկություները

Եթե խոսենք դրական կողմերի մասին , անկասկած, այս ցեղատեսակի շները հրաշալի են: Նրանք խելացի են, ինքուրույն և սիրալիր բոլորի հանդեպ: Իրենց տերերից շատ ուշադրություն չեն պահանջում, ագրեսիվ չեն և հեշտ են հարմարվում տան այլ շների հետ: Նրանք սիրում են երեխաներին, ջերմ ընդունում տան հյուրերին, ինչպես նաև ներխուժողներին։ Համենայն դեպս, Հասկիները չեն օգտագործում իրենց սովորելու ունակությունը և հակված էլ չեն գոհացնելու իրենց տերերին: Նրանց չափազանց դժվար է վարժեցնելը։ Այսպիսով՝ խորհուրդ է տրվում առաջին անգամ շուն պահողներին, երկչոտ մարդկանց ընտրել մեկ այլ ցեղատեսակի շուն:  

Փախչել սիրողները

Հասկիներն ունեն փախչող արտիստի համբավ: Նրանք տնից կփախչեն, երբ հնարավորություն ունենան: Դժբախտաբար,  շատերը կորում են կամ վնասվում: Նրանց տերերը պետք է մշտապես ստուգեն փախուստի միջոցները կամ շրջփակեն իրենց բակը բարձր ցանկապատերով, քանի որ այս չարաճճիները կարող են ցատկել դրանց վրայով, պոկել պարանը և գտնել ուրիշ եղանակներ փախչելու համար: Խորհուրդ չի տրվում զբոսնելիս բաց թողնել նրա կապը։ Չնայած այս ամենին՝ վարժեցնելու դեպքում նրանք ընտանեկան հիանալի ուղեկցողներ են: Ինչպես բոլոր շներին, այդպես էլ Հասկիներին, անհրաժեշտ է շփվել շատ մարդկանց հետ, բացահայտել նոր վայրեր և փորձություններ, երբ դեռ փոքր են: 

Այս ցեղատեսակը սիրում է քանդել և՛ դրսում, և՛ տանը: Եթե փակեք նրանց ներսում, Հասկիները  կարող են ավերել տունը  և պատճառել շատ մեծ վնաս: Դրսում նրանք սիրում են փորել , կարող են փոս փորել բակում  նույնիսկ ծաղիկների այգում:

Սիբիրյան հասկիները լավ հսկիչներ չեն

Սիբիրյան Հասկիները սիրում են ոռնալ և հազվադեպ են հաչում: Նրանք չեն նախազգուշացնի Ձեզ, երբ ինչ որ մեկը մտնի ձեր տարածք: Այս հրաշքները վատ հսկիչներ են և անծանոթներին չեն կասկածում, ներառյալ գողերին։ Ավելին՝ օգնում են նրանց նախքան սպառնալիք ներկայացնելը:  Փաստն այն է, որ նրանք հակված են բոլորին սիրելուն:

Ինչպե՞ս վարժեցնել հասկիներին

Այս ցեղատեսակի շները  համապատասխան չեն երկչոտ տերերին: Նրանց անհրաժեշտ է ուժեղ մեկը, ով տանը կլինի ալֆայի դերում: Ինչպես բոլոր շներին, այնպես էլ Հասկիներին, անհրաժեշտ է վարժեցնել հնազանդվելու համար: Սակայն նրանք ունեն  գերբնական հատկություն տարբերակելու դասարանը և տունը` դասարանում հանդես գալով հրաշալի վարքով, իսկ տանը անտեսել հրահանգները:

Սիբիրյան Հասկիներն  ապրել են ոհմակներով և նրանց պետք է այնպիսի տեր, ով կլինի խմբի առաջնորդը: Դա կօգնի Ձեզ հեշտ վարժեցնել նրան։ Նա կսկսի հարգել Ձեզ, սակայն  չզարմանաք, որ ժամանակ առ ժամանակ անցի սահմանները` փորձելով կառավարել: Երբ դա պատահի, կարևոր է, որ Դուք չենթարկվեք նրան: Հաստատեք ձեզ որպես առաջնորդ ոչ թե հարվածելով, այլ հստակ կանոներ հաստատելով: Ստիպեք սպասել ուտելիքին, սա կլինի ամենալավ միջոցը ձեր առաջնորդությունը հաստատելու համար: Հասկին արդեն Ձեզ կտեսնի որպես արժեքավոր պաշարի(ուտելիքի, խաղալիքների և այլն) պահապանը:

Սննդակարգը

Խորհուրդ է տրվում 1, 5-2 բաժակ բարձրորակ չոր կերակուր, օրը 2 անգամ:

Հիշեք, որ Ձեր շան ուտելու չափը կախված է իր քաշից, տարիքից, նյութափոխանակությունից և  գործունեության մակարդակից: Շները անհատականություններ են, ինչպես մարդիկ, և նրանց անհրաժեշտ չէ ուտելիքի նույն քանակը: Պարզից էլ պարզ է, որ  ակտիվ շունը  ավելի շատ ուտելիք կպահանջի, քան՝ ոչ ակտիվը: 
 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s