Posted in Մայրենի

ԱՆՏԱՌՈՒՄ

Համո Սահյան    Անտառում ամպի ծվեններ կային,
Կապույտ մշուշներ կային անտառում,
Օրոր էր ասում աշունն անտառին,
Բայց դեռ անտառի քունը չէր տանում։
Շշուկներ կային անտառում այնքան,
Եվ խոնա՜վ-խոնավ բուրմունքներ կային,
Իրար փաթաթված ստվեր ու կածան
Ու հետքե՜ր, հետքե՜ր, հետքեր մարդկային։
Եղյամն էր սունկի գլուխն արծաթում,
Մրսում էր կարծես վայրի նշենին,
Հանգստանում էր հողմը բացատում՝
Ականջն ամպրոպի ազդանշանին։
Եղնիկի հորթը՝ մամուռը դնչին,
Թռչում էր իր մոր բառաչի վրա,
Եվ որսկանը թաց խոտերի միջին
Կորած հետքերն էր որոնում նրա։
Փայտահատը հին երգն էր կրկնում
Եվ տաք սղոցն իր յուղում էր կրկին,
Թեղին անտարբեր ականջ էր դնում
Տապալված կաղնու խուլ հառաչանքին։
Անտառապահի տնակի առաջ
Խարույկն իր խաղաղ ծուխն էր ծածանում,
Եվ խարույկի մոտ եղևնին կանաչ
Սոճու հետ սիրով զրույց էր անում…
Անտառում խորին խորհուրդներ կային,
Եվ արձագանքնե՜ր կային անտառում,
Օրո՜ր էր ասում աշունն անտառին,
Սակայն անտառի քունը չէր տանում…

Առաջադրանքներ

1. Ուշադիր կարդա՛ բանաստեղծությունը, դուրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր :

Ծվեն-փոքրիկ շերտ

կածան- ոտքի նեղ ճանապարհ

2. Առանձնացրու՛ փոխաբերությունները և վերլուծի՛ր:

Օրոր էր ասում աշունն անտառին բայց դեռ անտառի քունը չէր տանում-քանի որ ձմեռը մոտ էր և անտառը պետք է տերևաթափ լիներ և քներ մինչև գարուն:

Տապալված կաղնու խուլ հառաչանք-Նկատի ունի փայտահատի կողմից կտրված ծառը:

3. Ընդգծի՛ր դարձվածքները և բացատրի՛ր:

ականջ դնել-ուշադիր լսել

հին երգը կրկնել-հին գործը կրկնել

4.Բանաստեղծությունից առանձնացրո՛ւ նկարագրությունները:

Անտառում ամպի ծվեններ կային,
Կապույտ մշուշներ կային անտառում,

Շշուկներ կային անտառում այնքան,
Եվ խոնա՜վ-խոնավ բուրմունքներ կային,

Եվ խոնա՜վ-խոնավ բուրմունքներ կային,
Իրար փաթաթված ստվեր ու կածան

Եղյամն էր սունկի գլուխն արծաթում,

Եղնիկի հորթը՝ մամուռը դնչին,
Թռչում էր իր մոր բառաչի վրա,

Փայտահատը հին երգն էր կրկնում
Եվ տաք սղոցն իր յուղում էր կրկին,
Թեղին անտարբեր ականջ էր դնում
Տապալված կաղնու խուլ հառաչանքին։

Խարույկն իր խաղաղ ծուխն էր ծածանում,
Եվ խարույկի մոտ եղևնին կանաչ
Սոճու հետ սիրով զրույց էր անում…

5. Նկարագրի՛ր աշնանային անտառը:
Աշնանային անտառը գույնզգույն է, տերևները սկզբում գունավորվում են, այնուհետև չորանում և թափվում: Օդը խոնավ է և ցուրտ: Հաճելի է քայլել խաշամների մեջ:

6. Ինչի՞ մասին էին սիրով զրուցում սոճին ու եղևնին: Երկխոսության տեսքով գրի՛ր նրանց զրույցը:

-Եղեվնի ինչ օգտակար բան ես անում մարդկանց համար, հարցրեց մշուշը:

-Ես զարդարում եմ նրանց տները և ուրախություն պարգեվում երեխաներին, իսկ դու ինչո՞վ ես օգտակար, եղեվնին պատասխանես և նա էլ հարցրեց:

-Իսկ ես բուժում եմ մարդկանց և ուրախություն պարգեվում պատասխանեց մշուշը:

7. Ձայնագրի՛ր բանաստեղծության ընթերցումդ և հրապարակի՛ր բլոգումդ։ Ընթերցմանդ կարող ես կցել քո կողմից արված համապատասխանող աշնանային ֆոտոշար։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s