Posted in Ճամփորդություններ, հայրենագիտություն

Ճամփորդություն դեպի Գյումրի

Քարտեզ

Եղանակը


Գյումրի քաղաքի մասին

Մակերես` 45.2կմ2

Բնակչություն` 157332

Գյումրի ի սկզբանե Կումայրի, հետագայում մինչև 1840 թվականը՝ Գյումրի, 1840-1924 թվականներին՝ Ալեքսանդրապոլ, 1924-1990 թվականներին՝ Լենինական, 1990-1992 թվականներին Կումայրի), բնակչության քանակով ու մշակութային նշանակությամբ Հայաստանի երկրորդ քաղաքն է, գտնվում է հյուսիսարևմտյան մասում՝ Շիրակի մարզում, Ախուրյան գետի ձախ ափին, Երևանից 126 կմ հեռավորության վրա։ Տարածքը՝ 3626 հեկտար։ 2015 թվականի դրությամբ ունեցել է 118,6 հազար բնակիչ, ծովի մակարդակից բարձր է ավելի քան 1500 մետր։ Քաղաքի կարգավիճակ ունի 1837 թվականից։

Մարմարաշենի վանքի մասին


Մարմաշենի վանական համալիրը գտնվում է Երևանից 129 կմ, իսկ Գյումրիիից ընդհամենը 10 կմ հեռավորության վրա։ Գյումրի այցելության դեպքում անպայման պետք է բաց չթողնել Մարմաշենի վանքը տեսնելու հնարավորությունը։ Գյումրիից Մարմաշեն ճանապարհը կտևի ընդհամենը 25 րոպե, բայց կտեսնեք Հայաստանի գեղեցիկ վանքերից մեկը։ Վանքը գտնվում է Ախուրյան գետի ձախ ափին, և այնտեղից հրաշալի տեսարան է բացվում։

 Յոթ վերքի մասին

Սուրբ Աստվածածին Մայր Եկեղեցի կամ Սուրբ Յոթ Վերք, եկեղեցի ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։ Կառուցվել է 1874-1886 թթ., և գտնվում է քաղաքի Կենտրոնական՝ այժմ Վարդանանց, հրապարակում։ Եկեղեցին Շիրակի թեմի առաջնորդանիստն է։
Եկեղեցու պաշտոնական անունը Սուրբ Աստվածածին է, բայց այն տեղացիների մոտ հայտնի է որպես Յոթ Վերք՝ ի պատիվ Մարիամ Աստվածածնի նկարի, որը այստեղ է տեղափոխվել Սուրբ Նշան եկեղեցուց։ Սրբապատկերի հեղինակը Ղուկաս Ավետարանիչն է: Սրբապատկերը Վերին Բասենի Հասանկալա բերդաքաղաքից 1832 թվականին Բասենի Ս. Աստվածածածին վանքի առաջնորդ Պողոս վարդապետ Ջանլաթյանը իր հետ տեղափոխել է Մարմաշենի վանք:

Սրբապատկերում պատկերված է Սուրբ Մարիամն իր յոթ վերքերով։ Եկեղեցին պատրաստված է սև քարից։ Եկեղեցու նախկին տեղում եղել է փայտե մատուռ, որտեղ և ժամանակին գտնվել էր վերը նշված նկարը։ Եկեղեցու նկարի յոթ վերքերը հետևյալն են՝

  • Հիսուսի տաճարին հանձնելը,
  • Եգիպտոս փախչելը,
  • տաճարում մանուկ Հիսուսին կորցնելը,
  • խաչը տանելը,
  • Հիսուսի մահը խաչին,
  • Հիսուսի մարմնի ստանալը,
  • Հիսուսի գերեզման դնելը։

Եկեղեցու տեղանքում եղել էր Կամսարականների կողմից կառուցված փայտաշեն մատուռը, որտեղ և ժամանակին գտնվել էր Մարիամ Աստվածածնի նկարը։ Այն սկզբում տեղափոխել էին Սուրբ Նշան եկեղեցի, որի սկզբնական անունը եղել էր Յոթ Վերք։

Եկեղեցին գործել է անգամ Սովետական Միության տարիներին, երբ Հայաստանում փակվել էին բոլոր եկեղեցիները, բացի երկուսից։ Երկրորդ եկեղեցին Էջմիածնի Մայր Տաճարն էր։ Այդ ժամանակ Սուրբ Յոթ վերք եկեղեցում գործել է միանգամից 3 տարբեր եկեղեցիներ՝ հայ առաքելական, հայ կաթոլիկական որի խորանում և գտնվում է Գյումրու կաթոլիկ եկեղեցուց բերված խաչը՝ Հիսուս Քրիստոսի քանդակով, և ռուս ուղղափառական եկեղեցին։

Երերույքի տաճար մասին

Երերույքի տաճարը գտնվում է Շիրակի մարզի Անիպեմզա գյուղի արևելյան եզրին, Երերույքի արհեստական ջրամբարի (IV-V դդ.) պատնեշի հյուսիսարևմտյան կողմում, ոչ մեծ բարձունքի վրա: Երերույքը (Երերուաց) պատմական Շիրակ գավառի գյուղերից է, որի անունով էլ հայտնի է տաճարը: X դ. արձանագրության համաձայն (վերծանումը` Ն. Մառի) կոչվել է Ս. Կարապետի վկայարան: Ուշ միջնադարում դարձել է վանք-եկեղեցի` Ս. Երրորդություն անունով: Հուշարձանը ոչ միայն հայկական դասական ճարտարապետության, այլև քրիստոնեական վաղ շրջանի կառուցողական արվեստի նվաճումներից է: Տաճարը V-VI դդ. եռանավ բազիլիկ է` արտաքին կամարակապ սրահներով, եզերված բազմաստիճան գետնախարիսխով: Կառուցված է Անիի բաց նարնջագույն տուֆից: Հիմնադրվել է ավելի վաղ, որպես հեթանոսական մեհյան: Ըստ ճարտարապետ Թ. Թորամանյանի նկարագրության, ակնհայտ են տարբեր ժամանակների վերակառուցումները: Նախնական կառույցին տարբեր ժամանակներում հավելել են արևմտյան կողմի նախասրահը, կողային սենյակները, հարավային և հյուսիսային ճակատներին կից արտաքին սրահները և այժմյան բազմաստիճան գետնախարիսխը: Այս ամենը արված է մեծ վարպետությամբ, գեղարվեստական ճաշակով` ստեղծելով ժամանակի ճարտարապետական ոգուն համապատասխան նոր` առավել բարդ ու ամբողջական կառույց: Ճարտարապետական հարդարանքը զուսպ ու նրբագեղ է: Քանդակները կատարված են ոչ մեծ խորությամբ: Գեղարվեստորեն են մշակված արևմտյան` մեկ և հարավային զույգ շքամուտքերը, միակտուր բարավորները, լուսամուտները, բեկվածքավոր և ատամնաշար քիվերը, խոյակները, որմնամույթերի խարիսխները: Ճարտարապետական որոշ մանրամասեր, ինչպես և շքամուտքերի հորինվածքը ելակետային են դարձել հետագա դարերի հայ ճարտարապետության համար: Պահպանվել են որմնանկարչության հետքեր: Ըստ XX դ. սկզբին արված լուսանկարների` պահպանվել էին տաճարի հարավարևմտյան ավանդատան արևմտյան և հյուսիսային պատերը: Սակայն դրանցից մեզ են հասել միայն ավերակները, հյուսիսարևմտյան ավանդատան հյուսիսային պատը, շաղախից անջատված հարավարևելյան երեսապատը:

Վերանորոգվել է Հուշարձանների պահպանության կոմիտեի կողմից դեռևս 1928-29 թթ., ամրացվել են հարավային երեսապատի պակասող մասերը, արևելյան պատի բացվածքը և պատերի որոշ հատվածներ: 1948 թ. ձեռնարկվել է ոչ մեծ ծավալի ամրացման-կոնսերվացման աշխատանքներ: 1958 թ. վերանորոգվել են հարավային և արևելյան հիմնաստիճանները: 1964-65 թթ. վերսկսված վերանորոգման աշխատանքները մնացել են թերի:

Մաստարա Սուրբ Հովհաննեսի մասին


Հայաստանի վաղ միջնադարյան ճարտարապետության առավել ուշագրավ և ինքնատիպ եկեղեցիներից է Մաստարայի Ս. Հովհաննես եկեղեցին, որը գտնվում է գյուղի կենտրոնում: Ըստ հարավային և արևմտյան ճակատների շինարարական արձանագրության, եկեղեցին կառուցել է Գրիգորաս վանականը VII դ.: Եկեղեցու թվագրման հետ կապված կան տարբեր տեսակետներ: Որոշ մասնագետներ կարծում են, որ տվյալ արձանագրությունը վերաբերում է եկեղեցու VII դ. վերականգնմանը, և, ելնելով եկեղեցու ճարտարապետաշինարարական հատկանիշներից՝ ճարտարապետական հնավանդ ձևերից, եկեղեցին վերագրում են ավելի վաղ ժամանակաշրջանի՝ V դ.: Ս. Հովհաննես եկեղեցին կենտրոնագմբեթ, քառախորան կառույց է: Աղոթասրահը քառանկյունի է: Եռաստիճան տրոմպների վրա բարձրանում է հսկա գմբեթը՝ ութանիստ թմբուկով: Խորաններից երեքը ներսից պայտաձև են, դրսից՝ հնգանիստ: Ավագ խորանի երկու կողմերում ավանդատներն են: Մուտքերն արևմտյան և հարավային խորաններից են: Սկզբնապես կառուցված է եղել շագանակամանուշակագույն մեծ չափերի քարերով, իսկ VII դ. նորոգվել է նարնջադեղնավուն քարերով: Եկեղեցին վերանորոգվել է X-XIII դարերում: Ուշ միջնադարում եկեղեցին շրջապատված է եղել պարիսպներով, որոնք 1889 թ. քանդվել են եկեղեցու վերանորոգման ընթացքում:

Author:

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր, Արևմտյան դպրոց, 6.5 դասարան

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s