Posted in Ճամփորդություններ, հայրենագիտություն

Ճամփորդություն դեպի Գյումրի

Քարտեզ

Եղանակը


Գյումրի քաղաքի մասին

Մակերես` 45.2կմ2

Բնակչություն` 157332

Գյումրի ի սկզբանե Կումայրի, հետագայում մինչև 1840 թվականը՝ Գյումրի, 1840-1924 թվականներին՝ Ալեքսանդրապոլ, 1924-1990 թվականներին՝ Լենինական, 1990-1992 թվականներին Կումայրի), բնակչության քանակով ու մշակութային նշանակությամբ Հայաստանի երկրորդ քաղաքն է, գտնվում է հյուսիսարևմտյան մասում՝ Շիրակի մարզում, Ախուրյան գետի ձախ ափին, Երևանից 126 կմ հեռավորության վրա։ Տարածքը՝ 3626 հեկտար։ 2015 թվականի դրությամբ ունեցել է 118,6 հազար բնակիչ, ծովի մակարդակից բարձր է ավելի քան 1500 մետր։ Քաղաքի կարգավիճակ ունի 1837 թվականից։

Մարմարաշենի վանքի մասին


Մարմաշենի վանական համալիրը գտնվում է Երևանից 129 կմ, իսկ Գյումրիիից ընդհամենը 10 կմ հեռավորության վրա։ Գյումրի այցելության դեպքում անպայման պետք է բաց չթողնել Մարմաշենի վանքը տեսնելու հնարավորությունը։ Գյումրիից Մարմաշեն ճանապարհը կտևի ընդհամենը 25 րոպե, բայց կտեսնեք Հայաստանի գեղեցիկ վանքերից մեկը։ Վանքը գտնվում է Ախուրյան գետի ձախ ափին, և այնտեղից հրաշալի տեսարան է բացվում։

 Յոթ վերքի մասին

Սուրբ Աստվածածին Մայր Եկեղեցի կամ Սուրբ Յոթ Վերք, եկեղեցի ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։ Կառուցվել է 1874-1886 թթ., և գտնվում է քաղաքի Կենտրոնական՝ այժմ Վարդանանց, հրապարակում։ Եկեղեցին Շիրակի թեմի առաջնորդանիստն է։
Եկեղեցու պաշտոնական անունը Սուրբ Աստվածածին է, բայց այն տեղացիների մոտ հայտնի է որպես Յոթ Վերք՝ ի պատիվ Մարիամ Աստվածածնի նկարի, որը այստեղ է տեղափոխվել Սուրբ Նշան եկեղեցուց։ Սրբապատկերի հեղինակը Ղուկաս Ավետարանիչն է: Սրբապատկերը Վերին Բասենի Հասանկալա բերդաքաղաքից 1832 թվականին Բասենի Ս. Աստվածածածին վանքի առաջնորդ Պողոս վարդապետ Ջանլաթյանը իր հետ տեղափոխել է Մարմաշենի վանք:

Սրբապատկերում պատկերված է Սուրբ Մարիամն իր յոթ վերքերով։ Եկեղեցին պատրաստված է սև քարից։ Եկեղեցու նախկին տեղում եղել է փայտե մատուռ, որտեղ և ժամանակին գտնվել էր վերը նշված նկարը։ Եկեղեցու նկարի յոթ վերքերը հետևյալն են՝

  • Հիսուսի տաճարին հանձնելը,
  • Եգիպտոս փախչելը,
  • տաճարում մանուկ Հիսուսին կորցնելը,
  • խաչը տանելը,
  • Հիսուսի մահը խաչին,
  • Հիսուսի մարմնի ստանալը,
  • Հիսուսի գերեզման դնելը։

Եկեղեցու տեղանքում եղել էր Կամսարականների կողմից կառուցված փայտաշեն մատուռը, որտեղ և ժամանակին գտնվել էր Մարիամ Աստվածածնի նկարը։ Այն սկզբում տեղափոխել էին Սուրբ Նշան եկեղեցի, որի սկզբնական անունը եղել էր Յոթ Վերք։

Եկեղեցին գործել է անգամ Սովետական Միության տարիներին, երբ Հայաստանում փակվել էին բոլոր եկեղեցիները, բացի երկուսից։ Երկրորդ եկեղեցին Էջմիածնի Մայր Տաճարն էր։ Այդ ժամանակ Սուրբ Յոթ վերք եկեղեցում գործել է միանգամից 3 տարբեր եկեղեցիներ՝ հայ առաքելական, հայ կաթոլիկական որի խորանում և գտնվում է Գյումրու կաթոլիկ եկեղեցուց բերված խաչը՝ Հիսուս Քրիստոսի քանդակով, և ռուս ուղղափառական եկեղեցին։

Երերույքի տաճար մասին

Երերույքի տաճարը գտնվում է Շիրակի մարզի Անիպեմզա գյուղի արևելյան եզրին, Երերույքի արհեստական ջրամբարի (IV-V դդ.) պատնեշի հյուսիսարևմտյան կողմում, ոչ մեծ բարձունքի վրա: Երերույքը (Երերուաց) պատմական Շիրակ գավառի գյուղերից է, որի անունով էլ հայտնի է տաճարը: X դ. արձանագրության համաձայն (վերծանումը` Ն. Մառի) կոչվել է Ս. Կարապետի վկայարան: Ուշ միջնադարում դարձել է վանք-եկեղեցի` Ս. Երրորդություն անունով: Հուշարձանը ոչ միայն հայկական դասական ճարտարապետության, այլև քրիստոնեական վաղ շրջանի կառուցողական արվեստի նվաճումներից է: Տաճարը V-VI դդ. եռանավ բազիլիկ է` արտաքին կամարակապ սրահներով, եզերված բազմաստիճան գետնախարիսխով: Կառուցված է Անիի բաց նարնջագույն տուֆից: Հիմնադրվել է ավելի վաղ, որպես հեթանոսական մեհյան: Ըստ ճարտարապետ Թ. Թորամանյանի նկարագրության, ակնհայտ են տարբեր ժամանակների վերակառուցումները: Նախնական կառույցին տարբեր ժամանակներում հավելել են արևմտյան կողմի նախասրահը, կողային սենյակները, հարավային և հյուսիսային ճակատներին կից արտաքին սրահները և այժմյան բազմաստիճան գետնախարիսխը: Այս ամենը արված է մեծ վարպետությամբ, գեղարվեստական ճաշակով` ստեղծելով ժամանակի ճարտարապետական ոգուն համապատասխան նոր` առավել բարդ ու ամբողջական կառույց: Ճարտարապետական հարդարանքը զուսպ ու նրբագեղ է: Քանդակները կատարված են ոչ մեծ խորությամբ: Գեղարվեստորեն են մշակված արևմտյան` մեկ և հարավային զույգ շքամուտքերը, միակտուր բարավորները, լուսամուտները, բեկվածքավոր և ատամնաշար քիվերը, խոյակները, որմնամույթերի խարիսխները: Ճարտարապետական որոշ մանրամասեր, ինչպես և շքամուտքերի հորինվածքը ելակետային են դարձել հետագա դարերի հայ ճարտարապետության համար: Պահպանվել են որմնանկարչության հետքեր: Ըստ XX դ. սկզբին արված լուսանկարների` պահպանվել էին տաճարի հարավարևմտյան ավանդատան արևմտյան և հյուսիսային պատերը: Սակայն դրանցից մեզ են հասել միայն ավերակները, հյուսիսարևմտյան ավանդատան հյուսիսային պատը, շաղախից անջատված հարավարևելյան երեսապատը:

Վերանորոգվել է Հուշարձանների պահպանության կոմիտեի կողմից դեռևս 1928-29 թթ., ամրացվել են հարավային երեսապատի պակասող մասերը, արևելյան պատի բացվածքը և պատերի որոշ հատվածներ: 1948 թ. ձեռնարկվել է ոչ մեծ ծավալի ամրացման-կոնսերվացման աշխատանքներ: 1958 թ. վերանորոգվել են հարավային և արևելյան հիմնաստիճանները: 1964-65 թթ. վերսկսված վերանորոգման աշխատանքները մնացել են թերի:

Մաստարա Սուրբ Հովհաննեսի մասին


Հայաստանի վաղ միջնադարյան ճարտարապետության առավել ուշագրավ և ինքնատիպ եկեղեցիներից է Մաստարայի Ս. Հովհաննես եկեղեցին, որը գտնվում է գյուղի կենտրոնում: Ըստ հարավային և արևմտյան ճակատների շինարարական արձանագրության, եկեղեցին կառուցել է Գրիգորաս վանականը VII դ.: Եկեղեցու թվագրման հետ կապված կան տարբեր տեսակետներ: Որոշ մասնագետներ կարծում են, որ տվյալ արձանագրությունը վերաբերում է եկեղեցու VII դ. վերականգնմանը, և, ելնելով եկեղեցու ճարտարապետաշինարարական հատկանիշներից՝ ճարտարապետական հնավանդ ձևերից, եկեղեցին վերագրում են ավելի վաղ ժամանակաշրջանի՝ V դ.: Ս. Հովհաննես եկեղեցին կենտրոնագմբեթ, քառախորան կառույց է: Աղոթասրահը քառանկյունի է: Եռաստիճան տրոմպների վրա բարձրանում է հսկա գմբեթը՝ ութանիստ թմբուկով: Խորաններից երեքը ներսից պայտաձև են, դրսից՝ հնգանիստ: Ավագ խորանի երկու կողմերում ավանդատներն են: Մուտքերն արևմտյան և հարավային խորաններից են: Սկզբնապես կառուցված է եղել շագանակամանուշակագույն մեծ չափերի քարերով, իսկ VII դ. նորոգվել է նարնջադեղնավուն քարերով: Եկեղեցին վերանորոգվել է X-XIII դարերում: Ուշ միջնադարում եկեղեցին շրջապատված է եղել պարիսպներով, որոնք 1889 թ. քանդվել են եկեղեցու վերանորոգման ընթացքում:

Posted in Ճամփորդություններ, հայրենագիտություն

Ճամփորդություն դեպի Արագածոտնի մարզ

Քարտեզ

Եղանակ այստեղ

Արուճի քարվանատան մասին

Արագածոտնի մարզի Արուճ համայնքը բազմաթիվ հմայքներ ունի, որ կարող են հիացնել հնագույն կառույցներ որոնողներին: Արուճ մտնող ճանապարհի հենց սկզբում այցելուներին է դիմավորում լայն փռված մուտքով Քարավանատունը, որը կառուցվել է 13-րդ դարում եւ գտնվել մայրաքաղաք Անին եւ Դվինը իրար կապող ճանապարհին:
Դա Մետաքսի ճանապարհի մի հատվածն էր, իջեւանատանը ժամանակին հանգրվանել են առեւտրականները, իսկ լայն բացվածքով մուտքը հնարավորություն է տվել, որ բեռնավորված կենդանիները եւս կարողանան ներս մտնել։

Թալինի Սուրբ կաթողիկե եկեղեցու մասին

Թալինի Կաթողիկե եկեղեցին կառուցվել է 7-րդ դարում: Այն համարվում է այդ դարերում կառուցված Թալին գյուղի ամենամեծ կրոնական համալրիը: Ճարտարապետական ​​հուշարձանը կառուցվել է Կամսարական ընտանիքի իշխանների կողմից: Ըստ որոշ աղբյուրների, սկզբնապես եկեղեցին ուղղափառ է եղել: Պատերի վրա պահպանված ամենավաղ գրությունը արվել է 783 թվականին: Այսօր Թալինի եկեղեցին գրեթե ավերված վիճակում է, իսկ կառույցի գմբեթը բացակայում է. 1840 թվականի երկրաշարժը հսկայական վնաս է պատճառել ճարտարապետական հուշարձանին: Չնայած դրան՝ եկեղեցին մեծ հետաքրքրություն է ներկայացնում հնագույն ճարտարապետության սիրահարների համար:

Դաշտադեմի ամրոցի մասին

Դաշտադեմ ամրոցը, որը կոչվում է նաև Քաղենիի ամրոց, խոշոր համալիր է, որը գտնվում է Դաշտադեմ գյուղի հարավային եզրին։ Ենթադրվում է, որ այն կառուցվել է ուրարտական ամրոցի տեղում՝ Կամսարականների օրոք։ Նրա մասին հիշատակություն կա արաբների Հայաստան կատարած արշավանքների առաջին շրջանում (7-րդ դար)։ Առաջին վերականգնողական աշխատանքները կատարվել են 1961 թվականին՝ վերաշարվել և ամրացվել է ամրոցապարսպի փլուզված հատվածը: 1989-1990 թթ. ամրոցի տարածքում կատարվել են պեղումներ, որի արդյունքում բացվել են պարիսպների հյուսիսային հատվածը, միջնաբերդի և հյուսիսային պարսպի միջև եղած տարածքը:

Posted in հայրենագիտություն

Ամանորը տարբեր երկրներում

Ամանորն Իտալիայում սկսած դեկտեմբերի 31 մինչև հունվարի 1 Ավանդույթներ հին իրերի փողոց նետում Ամանորն Իտալիայում (իտա.` Capodanno, թարգմանվում է որպես «տարվա գլուխ», նաև հայտնի է որպես Սուրբ Սիլվեստերի ընթրիք), տոն, որը նշվում է իտալացիների կողմից՝ համապատասխան Գրիգորյան օրացույցի մեկնարկում է դեկտեմբերի 31-ի լույս հունվարի1-ի գիշերը։ Տոնի նկարագրում Իտալիայում Ամանորն ընդունված է նշել փողոցում, որտեղ անցկացվում են ժողովրդական տոնախմբություններ։ Դեկտեմբերի 31-ի գիշերը քաղաքի կենտրոնում տոնի մասնակիցները սկսում են զբոսնել պողոտաներով, ավտոմեքենաների շարժը քաղաքում դադարում է։ Իտալացիները սիրում են դիմավորել Նոր տարին՝ հին տարում խմելով «Պրոսեկո» գինին եկող տարվա երջանկության համար։ Հռոմի Ժողովրդական հրապարակում ամանորյա ներկայացում է կազմակերպվում, որն ուղեկցվում է հրավառությամբ, լուսաերաժշտական ներկայացումներով։ Հանրահայտ հռոմեական ավանդույթն ասում է, որ Ամանորին երջանիկ կդառնա նա, ով Նոր տարվա գիշերը կթռչի կամրջից Տիբր գետ։ Բայց ամենաիտալական ամանորյա սովորույթը պատուհաններից հին իրերը (հագուստ, կահույք, կենցաղային իրեր և այլն) փողոց նետելն է։ Ենթադրվում է, որ նոր տարում երջանիկ կդառնա նա, ով կկարողանա ավելի մեծ թվով հին իրերից ազատվել:

Posted in Ճամփորդություններ, հայրենագիտություն

Երևանի պատմության թանգարան

89813101_233228837855371_4781868548433641472_n
9,6 կմ, 12 րոպե առանց խցանումների



Երևան քաղաքի պատմության թանգարանը հիմնադրվել է 1931 թվականին: Այստեղ պահվում են 87000-ից ավելի մշակութային արժեքներ, որոնք ներկայացնում են քաղաքի պատմությունը` հնագույն շրջանից մինչև մեր օրերը: Երկարատև դեգերումներից հետո` 2005 թ., թանգարանն ի վերջո իր մշտական հանգրվանը գտավ Երևանի քաղաքապետարանի նորակառույց շենքում, որը, գտնվելով նախկին պատմական բերդի տարածքում, թանգարանի հետ միասին կազմում է միասնական ճարտարապետական համալիր: Շենքն ինքնին բարձր գեղարվեստական արժեք ներկայացնող կառույց է և ընկալվում է իբրև մոնումենտալ հուշարձան, «ձոն»` նվիրված Երևանին ու Հայաստանի մյուս 11 մայրաքաղաքներին:

2007 թ. ապրիլի 3-ին բացվեց թանգարանի հիմնական ցուցադրությունը. այն բաղկացած է 3 սրահներից, որտեղ այցելուները հնարավորություն ունեն թեմատիկ ցուցահանդեսների միջոցով ծանոթանալ հին ու նոր Երևանը ներկայացնող հետաքրքիր արժեքներին: Առաջին ցուցասրահում ներկայացված է Երևանի պատմությունը հնագույն ժամանակներից մինչև ուշ միջնադար (Երևանյան քարայր` 80-40 հազար տարի առաջ, Շենգավիթ, Կարմիր բլուր, Էրեբունի): Երկրորդ ցուցասրահում ներկայացված է Երևանը 19-րդ դարում (Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին, Երևանի բերդի գրավումը և դրա հետ կապված նյութեր, Երևանի կենցաղը, ունևոր երևանցու բնակարանի ներքնատեսքը (ինտերիերը), 19-րդ դարի խանութ-արհեստանոցները, քաղաքային ինքնակառավարման մարմինների (քաղաքային դումա) գործունեությունը, 19-րդ դարի Երևանի քաղաքագլուխների գործունեությունը): Երրորդ ցուցասրահում ներկայացված է Երևանը 19-րդ դարի վերջից մինչև այսօր (տնտեսությունը, կրթությունն ու մշակույթը, մամուլը, քաղաքաշինությունը, սպորտը, Երևանի պատվավոր քաղաքացիներին նվիրված ցուցադրություն, Երևանը և իր քույր քաղաքները, Երևանի խորհրդանիշները):

Անգլիական այգի


Երևանում առաջին հասարակական այգին էր, միակը՝ մինչև 1920 թվականը։ Գտնվում է Գրիգոր Լուսավորչի, Մովսես Խորենացու և Իտալիայի փողոցների միջև։ Հիմնվել է 1850 թվականին, բայց պաշտոնապես բացվել է 1910 թվականի հոկտեմբերի 3-ին։

1895 թվականի հուլիսի 1-ին 12 տարի ժամկետով կապալով տրվել է Լևոն Բագլնչյանին, ով պարտավորվել է 3 տարում ավարտել այգու վերակառուցումը, սակայն թերացել է։ Այգին ձևավորվել և գեղեցկացել է միայն Իսահակ Մելիք-Աղամալյանի քաղաքագլուխ դառնալուց հետո։ Այգու բարեկարգման աշխատանքները շարունակվել են նաև Հովհաննես Մելիք-Աղամալյանի քաղաքագլուխ եղած տարիներին։ Նրա անմիջական ծախսերով այգու համար ծառեր բերվեցին Ռուսաստանից և Լեհաստանից։ Նոր ծառուղիներ բացվեցին, անցուղիները ծածկվեցին կարմիր փշրանքով։ Այգին կառուցվեց եվրոպական ձևով, և դա էր, երևի, պատճառը, որ կոչվեց «Անգլիական այգի»։ Ոմանք պնդում էին, թե այն այդպես է կոչվել այգին բարեկարգող օտարերկրացիների պատճառով, իսկ ուրիշներն ասում էին, որ վերևից նայելիս այգին նման է անգլիական դրոշին։ Անգլիական այգին նաև Թատերական են կոչում, որովհետև հենց այդ տարածքում է գտնվում Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնը։ Վերակառուցման պատճառով 10 տարի փակ է եղել։ Բացվել է 1910 թվականի հոկտեմբերի 3-ին։
Առաջին հանրապետության ժամանակ «Անգլիական այգին» նորից անխնամ մնաց։ Հետո խորհրդային կարգեր հաստատվեցին, և «Անգլիական այգին» վերածվեց զոհված հեղափոխականների պանթեոնի։ Այգին վերանվանեց 26 կոմիսարների անունով, որը կրճատվելով դարձավ «Կոմայգի»։  Այգին նորոգվել է 1919 թվականին, իսկ 1920 թվականին այստեղ է կայացել Երևանի ու Ալեքսանդրապոլի թիմերի ֆուտբոլային առաջին հանդիպումը։
Այգու տարածքում է գտնվել «Մասիս» ռեստորանը (ներկայումս Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն)։ Այգու մուտքի մոտ գտնվում է «Ծիծեռնակ» սրճարանը։ Այգում տեղադրված են Գաբրիել Սունդուկյանի, նրա ստեղծած կերպար Պեպոյի, ջրավաճառ պատանու արձանները։ 2000 թվականին «Բյուրակն» ՍՊԸ-ն 99 տարի ժամկետով վարձակալել է Անգլիական այգու տարածքը։ 

Արգիշտի արքայի մասին

Արգիշտի Ա-ն հաջորդել է հորը՝ Մենուային: Գլխավոր հակառակորդի՝ Ասորեստանի դեմ վճռական ռազմական գործողություններ ձեռնարկելուց առաջ Արգիշտին նախ մի քանի պատժիչ արշավանքներով ընկճել է Երիախի (Շիրակ), Աբունի (Հավնունիք), Դիաուեխի (Տայք), Կատարձա (Կղարջք), Զաբախա (Ջավախք), Ետիունի (Ուտիք) և այլ «աշխարհների» ու «ցեղագավառների» ըմբոստությունները, ամրապնդել կենտրոնական իշխանության ազդեցությունը տերության հյուսիսային շրջաններում: Այնուհետև Ասորեստանին դուրս է մղել Հյուսիսային Միջագետքից, Կոմմագենից և Հյուսիսային Ասորիքից, տիրել Միջերկրածովայքի արևելյան և Փոքր Ասիայի հարավարևելյան շրջաններով անցնող առևտրական մայրուղիներին: Արգիշտի Ա-ի գերիշխանությունը ճանաչել են Փոքր Ասիայի և Ասորիքի բազմաթիվ երկրներ, դաշնակցել նրա հետ՝ ընդդեմ Ասորեստանի: Վերջինս իր առաջնակարգ դիրքն Առաջավոր Ասիայում հարկադրաբար զիջել է Վանի թագավորությանը: Արգիշտիի օրոք Այրարատյան դաշտը վերածվել է պետության տնտեսական և ռազմական կարևոր նշանակության շրջանի: Այստեղ մ. թ. ա. 782 թ-ին հիմնադրել է Էրեբունի (Երևան), իսկ մոտ 776 թ-ին՝ Արգիշտիխինիլի (Արմավիր) քաղաքները: Նրա օրոք կառուցվել են ջրանցքներ, տաճարներ, պալատներ, շտեմարաններ, զինանոցներ և այլ շինություններ, զարգացել են երկրագործությունը, անասնապահությունը, արհեստները, ներքին ու արտաքին առևտուրը: Հայտնաբերվել են Արգիշտիին վերաբերող արձանագրությամբ բրոնզե սաղավարտներ, վահաններ և այլ իրեր: 

Էրեբունի թանգարան

This image has an empty alt attribute; its file name is image.jpeg

Հանրության առջև Էրեբունի թանգարանն իր դռները բացել է 1968թ. հոկտեմբերի 19-ին`   ի նշանավորումն Երևան քաղաքի 2750-րդ տարեդարձի: Այնուհետև ՀՀ Կառավարության  2003թ.  մարտի 7-ի N  313-Ն որոշմամբ վերանվանվելով  որպես պատմահնագիտական արգելոց-թանգարան`   Էրեբունին այսօր գործում է «Կարմիր բլուր» և «Շենգավիթ» մասնաճյուղերով`   հանդիսանալով հանրության համար այցելելի միակ հնագիտական արգելոց-թանգարանը Երևան քաղաքում և կարևոր ուրարտագիտական կենտրոն տարածաշրջանում:
Թանգարանի շենքը կրկնում է ուրարտական պալատական կառույցների հորինվածքը`   պահպանելով արտաքին խուլ պատերով ու երդիկավոր հարթ կտուրներով ներքին բակի շուրջ ամփոփված ժողովրդական բնակելի տան տրամաբանական սկզբունքը: Հեղինակներն են ճարտարապետներ Շմավոն Ազատյանն ու Բաղդասար Արզումանյանը, քանդակագործը`   ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Արա Հարությունյանը: 
Թանգարանի 1-ին գիտական ցուցադրությունը գործել է մինչև 1982թ.: 1982-ից մինչ օրս գործող  գիտական ցուցադրության հեղինակը պատմ. գիտ. դոկտոր Ստեփան Եսայանն է:
Յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության հազարավոր քաղաքացիներ և օտարերկրյա զբոսաշրջիկներ  այցելում են թանգարան`  իրենց ստացած տպավորությունների մասին  գրառումներ թողնելով թանգարանի հուշամատյանում: Միայն 2009թ. թանգարանն ունեցել է 17 200 այցելու:  

Posted in հայրենագիտություն

Խոր Վիրապ

Վիրապը օձերով, թունավոր միջատներով լի մի խոր փոս էր, ուր գցում էին դատապարտյալին։ Ըստ Ագանագեղոսին՝ Տրդատ 3-րդ Մեծը քրիստոնյաների հալածանքի շրջանում Գրիգոր Լուսավորչին նետել է Արտաշատի արքունական բանտի գուբը, որտեղ Լուսավորիչն անցկացրել է մոտ 14 տարի։ Եւ այդ տարիների ընթացքում Տրդատ 3-րդ Մեծը մահացու հիվանդությունով վարակվում է ու քանի որ նա գիտեր որ Լուսավորիչը կարող էր բժշկել մարդկանց, հրամայում է արձակել նրան։ Լուսավորիչը Խոր վիրապից դուրս գալուց հետո ստանալով արքայի աջակցությունը, քրիստոնեությունը դարձնում է պետական կրոն։Հատակագիծ

Մոտ 642 թվականին Ներսես Գ կաթողիկոսը սրբազան վիրապի վրա կանգնեցրել է մի մատուռ, որը, ճարտարապետ Մ. Մնացականյանի կարծիքով, 10-րդ դարի արաբ պատմիչ Ալ-Մուկադդասիի նկարագրած՝ սպիտակ կրաքարից, ներսում 8 սյուներով, բոլորաձև կենտրոնակազմ կառույց է։ Մատուռը իր ծավալատարածական կոմպոզիցիայով և կառուցվածքային սկզբունքով որոշ նմանություն է ունեցել Զվարթնոցին։ Ավերված շինության տեղում 1662 թվականին կառուցվել է թաղածածկ մատուռ, որը կանգուն է մինչև օրս։ Մատուռի Ավագ խորանից աջ գտնվող մտոցը ուղղաձիգ աստիճանների (ներկայիս՝ մետաղյա) միջոցով տանում է ներքնահարկ, ուր 4, 4 մ տրամագծով, 6 մ խորությամբ, գմբեթանման գոգավոր ծածկով վիրապն է։ Կոմպլեքսից կիսավեր պահպանվել են նաև բուրգավոր պարիսպը, որի պատերի երկայնքով տեղադրված են սեղանատուն, խուցեր և այլ օժանդակ վանքային կառույցներ։ Պարսպից ներս, կենտրոնում, Ս. Աստվածածին գլխավոր եկեղեցին է, որին արևմուտքից կից է զանգակատունը։

13-րդ դարից սկսած Խոր Վիրապը բացի կարևոր սրբատեղի լինելուց, դարձել է կրթության և գիտության համահայկական կենտրոն. 1225 թ.Վարդան Արվեցին վանքում հիմնում է բարձրագույն դպրոց, որի նշանավոր սաներից են դառնում Վարդան Արվեցին Եսայի որը հետագայում Խոր Վիրապի դպրությունը բարձրացրեց նոր մակարդակի։

16-րդ դարում Հայաստանի քաղաքական և տնտեսական ծանր դրության պատճառով վանքի շինությունները վնասվում են։ 1666-1669 թվականներին Դավիթ վրդ. Վիրապեցին կառուցում է վանքի պարիսպները և ներսում գտնվող շինությունները։

1669 թվականին սկսվել են վիրապից հողահանության աշխատանքները և դրա վրա 14-րդ դարում կառուցված մատուռի փոխարեն Սուրբ Գրիգոր եկեղեցու կառուցումը։ Վիրապն ունի մոտ 4.5 մ տրամագիծ և 6.5 մ խորություն։ Այն արտաքուստ գոտևորված է կրաքարե սալերով, ունի արձանագրություններ, բարձրաքանդակներ։

1703 թվականին ավարտին է հասցվել կենտրոնական Սուրբ Աստվածածին եկեղեցու հիմնովին վերակառուցումը։ 19-րդ դարի վերջին այդ եկեղեցու արևմտյան ճակատին կից կառուցվել է սյունազարդ զանգակատունը։

1970-1980-ական թվականներին Վազգեն Ա.Ամենայն Հայոց Կաթողիկոսի ջանքերով նորոգվել են վանքի պարիսպները և այլ շինություններ։

Պատկերասրահ

Վիրապը օձերով, թունավոր միջատներով լի մի խոր փոս էր, ուր գցում էին դատապարտյալին։ Ըստ Ագաթանգեղոսի՝ Տրդատ 3-րդ Մեծը քրիստոնյաների հալածանքի շրջանում Գրիգոր Լուսավորչին նետել է Արտաշատի արքունական բանտի գուբը, որտեղ Լուսավորիչն անցկացրել է մոտ 14 տարի։ Եւ այդ տարիների ընթացքում Տրդատ 3-րդ Մեծը մահացու հիվանդությունով վարակվում է ու քանի որ նա գիտեր որ Լուսավորիչը կարող էր բժշկել մարդկանց, հրամայում է արձակել նրան։ Լուսավորիչը Խոր վիրապից դուրս գալուց հետո ստանալով արքայի աջակցությունը, քրիստոնեությունը դարձնում է պետական կրոն։Հատակագիծ

Մոտ 642 թվականին Ներսես Գ կաթողիկոսը սրբազան վիրապի վրա կանգնեցրել է մի մատուռ, որը, ճարտարապետ Մ. Մնացականյանի կարծիքով, 10-րդ դարի արաբ պատմիչ Ալ-Մուկադդասիի նկարագրած՝ սպիտակ կրաքարից, ներսում 8 սյուներով, բոլորաձև կենտրոնակազմ կառույց է։ Մատուռը իր ծավալատարածական կոմպոզիցիայով և կառուցվածքային սկզբունքով որոշ նմանություն է ունեցել Զվարթնոցին։ Ավերված շինության տեղում 1662 թվականին կառուցվել է թաղածածկ մատուռ, որը կանգուն է մինչև օրս։ Մատուռի Ավագ խորանից աջ գտնվող մտոցը ուղղաձիգ աստիճանների (ներկայիս՝ մետաղյա) միջոցով տանում է ներքնահարկ, ուր 4, 4 մ տրամագծով, 6 մ խորությամբ, գմբեթանման գոգավոր ծածկով վիրապն է։ Կոմպլեքսից կիսավեր պահպանվել են նաև բուրգավոր պարիսպը, որի պատերի երկայնքով տեղադրված են սեղանատուն, խուցեր և այլ օժանդակ վանքային կառույցներ։ Պարսպից ներս, կենտրոնում, Ս. Աստվածածին գլխավոր եկեղեցին է, որին արևմուտքից կից է զանգակատունը։

13-րդ դարից սկսած Խոր Վիրապը բացի կարևոր սրբատեղի լինելուց, դարձել է կրթության և գիտության համահայկական կենտրոն.1225թ.Վարդան Արվեցինվանքում հիմնում է բարձրագույն դպրոց, որի նշանավոր սաներից են դառնումՎարդան Արվելցին, Եսայի Նչեցին Հովհաննես Երզնկացին, Գևորգ Սկևռացին, Ներսես Մշեցին, որը հետագայում Խոր Վիրապի դպրությունը բարձրացրեց նոր մակարդակի։

16-րդ դարում Հայաստանի քաղաքական և տնտեսական ծանր դրության պատճառով վանքի շինությունները վնասվում են։ 1666-1669 թվականներին Դավիթ վրդ. Վիրապեցին կառուցում է վանքի պարիսպները և ներսում գտնվող շինությունները։

1669 թվականին սկսվել են վիրապից հողահանության աշխատանքները և դրա վրա 14-րդ դարում կառուցված մատուռի փոխարեն Սուրբ Գրիգոր եկեղեցու կառուցումը։ Վիրապն ունի մոտ 4.5 մ տրամագիծ և 6.5 մ խորություն։ Այն արտաքուստ գոտևորված է կրաքարե սալերով, ունի արձանագրություններ, բարձրաքանդակներ։

1703 թվականին ավարտին է հասցվել կենտրոնական Սուրբ Աստվածածին եկեղեցու հիմնովին վերակառուցումը։ 19-րդ դարի վերջին այդ եկեղեցու արևմտյան ճակատին կից կառուցվել է սյունազարդ զանգակատունը։

1970-1980-ական թվականներին Վազգեն Ա.Ամենայն Հայոց Կաթողիկոսի ջանքերով նորոգվել են վանքի պարիսպները և այլ շինություններ:

Posted in հայրենագիտություն

Գետիկ

Գետիկ (նախկինում՝ ԹարսԹարսաչայ), գետ Հայաստանի Գեղարքունիքի և Տավուշի մարզերում, Աղստևի աջ վտակը։ Երկարությունը 48 կմ է, ավազանը՝ 581 կմ։ Սկիզբ է առնում Սևանի լեռնաշղթայի Քաշաթաղ գագաթի հյուսիս արևմտյան լանջերի աղբյուրներից, 2450 մետր բարձրությունից, հոսում հյուսիս-արևմուտք։ Խոշոր վտակները երկուսն են, երկուսն էլ ձախակողմյան, որոնցից է Բարեբերը։ Վերին հոսանքում հարթավայրային է, Մարտունի գյուղից մինչև գետաբերան՝ տիպիկ լեռնային է, այստեղ հոսում է խոր, անտառապատ V-աձև հովտով՝ շրջապատված Արեգունու և Միափորի լեռնաշղթաներով։ Սնումը հիմնականում ձնա անձրևային է, ջրի միջին տարեկան ծախսը՝ 3 մ/վրկ։ Վարարում է մայիս–հունիսին։

Posted in հայրենագիտություն

Ճամփորդություն դեպի Գեղարքունիք մարզ

Այս նկրում դուք կտեսնեք Երևանից մինջև Սևան ճանապարհ և ժամը:




Իսկ այս նկարում կտեսնեք Սևանի տեսություն:


Սևանա լճի մասին

Սևանա լիճը քաղցրահամ, բարձրադիր, նավարկելի լիճ է: Հայկական լեռնաշխարհի բնության զարդերից է:

Լիճը տարբեր ժամանակներում կոչվել է տարբեր անուններով: Հայերի անվանադիր Հայկ Նահապետի ծոռնորդի Գեղամ Նահապետի անունով կոչվել է Գեղամա կամ Գեղարքունյաց ծով, VII–IX դարերում՝ Դաշնավոր՝ ներդաշնակ, մեղմ, հանդարտ ծփանքների համար: Գտնվում է ծովի մակերևույթից մոտ 1900 մ բարձրության վրա:

Սևանին արտակարգ հմայք են տալիս շրջակա լեռները, որոնք կարծես մեծ շուրջպար են բռնել լճի շուրջը. արևմուտքում՝ Գեղամա, հարավ-արևմուտքում Վարդենիսի լեռնաշղթաներն են, հյուսիս-արևելքում ձգվում են Արեգունու, Սևանի և Արևելյան Սևանի լեռնաշղթաները: 

Սևանը կազմված է Մեծ Սևանից ու Փոքր Սևանից, որոնք իրարից բաժանվում են Արտանիշի և Նորատուսի հրվանդաններով ու նրանց միացնող ստորջրյա թմբով: 

Սևանա լիճ են թափվում 28 գետ ու գետակ, սկիզբ է առնում միայն Հրազդան գետը, որի ջրերով ոռոգում են Արարատյան դաշտի այգիներն ու բանջարանոցները: 

Լճի վերին ջրաշերտի կենդանական աշխարհը հարուստ չէ (29 տեսակ): Կան սաղմոնազգի և ծածանազգի բնաշխարհիկ ձկնատեսակներ:

Անհիշելի ժամանակներից լիճը հայտնի է իր հռչակավոր իշխանով։ 

Սևանը հաճելի ու գրավիչ հանգստավայր է: Ամռան տապին լճի ափին զով է, օդը՝ մաքուր ու թափանցիկ, ջրերը՝ խաղաղ ու հանդարտ: Լրիվ ամպամած օրերը շատ քիչ են: Այստեղ կառուցվել են բազմաթիվ առողջարաններ, հանգստյան տներ: Սևանի ափին հաճելի է նաև ձմռանը:Լճի անվան ծագման մասին կան տարբեր լեգենդներ։ Համաձայն դրանցից մեկի՝ վանեցիները գաղթում և վերաբնակվում են Սևանի ափերին, որոշելով որ դա էլ մի Վան է: Բայց հետո տեղի ցուրտ ու դաժան կլիման դուր չի գալիս նրանց: Նրանք հիշում են իրենց երկրի մեղմ ու տաք բնությունը, իրենց բարեկեցիկ կյանքը և դառնորեն կանչում. Սև Վա՛ն եկավ մեր գլխին, սև Վա՛ն: Եվ այդպես էլ լճի անունը մնում է Սևան: 

Սևանալիճը շրձապատող լեռնաշղթաների մասին

Սևանի լեռներ, Սևանի լեռնաշղթա, Շահդաղի լեռնաշղթա, Շահտաղի լեռնաշղթա, լեռնաշղթա Հայաստանի Գեղարքունիքի մարզի և Ադրբեջանի սահմանագլխին։ Ձգվում է Քաշաթաղ լեռնագագաթից դեպի հարավ-արևելք մինչև Արևելյան Սևանի լեռները։ Ամենաբարձր գագաթը 3319 մ բարձրություն ունեցող Սատանախաչ լեռն է, որը գտնվում է Ադրբեջանի տարածքում։ Հայաստանի տարածքում լեռնաշղթայի ամենաբարձր գագաթը Փերեզակ լեռն է, որն ունի 3290 մ բարձրություն։ Լեռնաշղթայի երկարությունը շուրջ 50 կմ է:










Posted in հայրենագիտություն

«Գովենք-գովենք ո՞ւմ գովենք…..»

«Գովենք-գովենք ո՞ւմ գովենք, Մեր Վաչեին գովենք, ինչ գովենք, Նրա խելքը և արագությունը գովենք, նրա ընկերասիրությունը գովենք, նրա ֆուտբոլի հանդեպ սերը գովենք, նրա աշխատասիրությունը գովենք:

«Գովենք-գովենք ո՞ւմ գովենք, Մեր Հայկին գովենք, ինչ գովենք, Նրա ուժը գովենք, նրա ընկերասիրությունը գովենք, նրա ֆուտբոլի հանդեպ սերը գովենք, նրա բարիությունը գովենք:

Posted in հայրենագիտություն

Տեղեկություններ Մատենադարանի մասին

Մատենադարան կամ Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան հին ձեռագրերի և փաստաթղթերի պահպանման և ուսումնասիրման կենտրոն, ձեռագրերի պահպանման աշխարհի ամենահարուստ կենտրոններից մեկը։ Գտնվում է Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում։ Ունի ձեռագրերի և միջնադարյան գրքերի աշխարհի ամենախոշոր հավաքածուներից մեկը։ Այստեղ պահպանվում են շուրջ 23000 ձեռագիր, հմայիլներ, պատառիկներ և 300 000 արխիվային փաստաթուղթ։

Հայերեն ձեռագիր մատյանների ամենախոշոր պահոցն է։ Այն ստեղծվել է 1921 թվականին՝ 5-րդ դարում ստեղծված Էջմիածնի մատենադարանի հիմքի վրա, և եղել է առաջին գիտահետազոտական հաստատությունը Հայաստանում։ Նախկինում այն կոչվել է Կուլտուր-պատմական ինստիտուտ:

Հայաստան աշխարհի կարևոր հարստություններից մեկը հնագույն ձեռագրերի թանգարանն է՝ Մատենադարանը, որտեղ պահվում են երկար դարերի ընթացքում ստեղծված մագաղաթյա ձեռագրերը: Դրանք գրված են մագաղաթի վրա, որն ստանում էին ոչխարի կամ հորթի կաշվից:

Մատենադարանի ամենամեծ գիրքը «Մշո ճառնդիրն» է , իսկ փոքրը «Տոնացույց»-ը :

download (2)«Մշո ճառնդիր»-ը հայերեն ամենամեծ մագաղաթյա ձեռագիրն է: Այն գրվել է 1200-1202-ին, Երզնկայի Ավագ վանքում, Բաբերդի տանուտեր Աստվածատուրի պատվերով։ Գրիչ՝ Վարդան Կարնեցի, ծաղկող՝ Ստեփանոս, որին օգնել է նաև գրիչը։ Ունի 601 մագաղաթյա թերթ, յուրաքանչյուրը պատրաստված է մի երնջի կամ արջառի կաշվից։ Բաժանված է երկու մասի, կազմ չունի, քաշը 28կգ է։ Ձեռագիրը ճառերի, վարքերի, վկայաբանությունների, պատմական քաղվածքների և ներբողների ժողովածու է, որոնք դասավորված են ըստ տարվա տոների, որից էլ՝ ժողովածուի «Տօնական» անունը։ Ձեռագիրը ճոխ զարդարված է լուսանցազարդերով, գլխազարդերով և զարդագրերով։

Ձեռագիրը սկզբում ունեցել է 660 թերթ, 17 թերթ պահվում է Վենետիկում, 1 թերթ՝ Վիեննայում, իսկ 1977 թվականին Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը Մոսկվայի Լենինի անվան գրադարանից ստացել է 2 թերթ, որոնք անջատվել էին 1918-ին։

Դժվար ճամանակներին կանայք «Մշո ճառնդիր»-ը կիսել են: Կեսը թաղել հողի տակ, իսկ մյուս կեսը փախցրել իրենց հետ: Հիմա հողի տակ թաղված կեսը գտնվում է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում։download (1)«Տոնացույց»-ը հայերեն ամենափոքր ձեռագիրն է։ Այն գրվել է Կաֆայում 1434 թվականին: Կշռում է ընդամենը 19 գրամ, ունի 104 թերթ։ Տարվա տոնակարգը ցույց տվող գիրք է հայ եկեղեցում։ Սիմեոն Երևանցի կաթողիկոսը 1774-ին տոնացույցի երկրորդ հատորում ամփոփել է յուրաքանչյուր տարվա համապատասխան փոփոխությունները, որոնց հիման վրա սկսել են ամենամյա օրացույցներ հրատարակվել Էջմիածնում, Կոստանդնուպոլսում և Երուսաղեմում։Մատենադարանի շենքի ներքին հարթակում տեղադրված են Մեսրոպ Մաշտոցի և նրա աշակերտ ու կենսագիր Կորյունի արձանները, նաև հայոց այբուբենի 36 տառերը (քանդակագործ` Ղուկաս Չուբարյան)։ Քանդակախմբին կից պատին արձանագրված է՝ «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»

Posted in հայրենագիտություն

Զինագորձություն

Զինագործություն

Մարտական զենքերի արտադրությունը: Զինագործությունը համեմատաբար ավելի վաղ, քան երկաթի  մշակման հետ կապված մյուս արհեստները, անջատվեց դարբնությունից և ինքնուրույն արհեստ դարձավ: Միքայել  Ասորու ժամանակագրություն մեջ այդ արհեստը դիտված է իբրև առանձին արհեստ և կոչվում է զինագործություն: Հայկական զորքերը գործածել են զենքի շատ տեսակներ և հանդերձանք, զրահ ու նման այլ արհեստական պաշտպանական միջոցներ, իսկ դա հնարավոր էր արհեստագործության  և առաջին հերթին մետաղագործություն իր ժամանակի համար բարձր զարգացման պայմաններում: Միջնադարյան Հայաստանում զորքի տեսակները  կազմվում էին ըստ զենքի տեսականիներին, որի վերաբերյալ բավականաչափ առատ տեղեկություներ կան հայկական մատենագրական աղբյուրներում:

Նետի ծայրեր

Բերված ցուցակից պարզ երևում է, որ զինագործը կամ սլեհարարը, գործունեության լայն  ասպարեզ ուներ: Նետ պատրաստող վարպետը տարբեր էր սլեհարարից և հիշատակված է իբրև առանձին արհեստավոր  նետրան անունով: Զինագործության խոշոր կենտրոնները քաղաքներն էին, մանավանդ Դվինը և Անին: Դեռևս 770-ական թվականներին Դվինը աչքի էր ընկնում զինագործությամբ և զինանոցներով: Այստեղ էր, որ զինեց իր ջոկատը Արտավազդ Մամիկոնյան, որն այնուհետև հարձակվելով արաբական հարկահանների վրա, Կումայրիում կոտորեց նրանց:

Նիզակի ծայրեր  և երկաթե զրահի շերտեր

Միջին դարերում սովորություն կար նաև գործածելու թունավոր սլաք. Թեն հայկական զորքերը անուն էին հանել իբրև քաջ և դիպուկ նետաձիգերը, բայց նրանք նետ աղեղից ավելի գործածում էին նիզակն ու սուրը: Հետևակը, մեծ մասամբ, զինված էր լինում նիզակով, իսկ հեծելազորը սրով և երկար նիզակով, կար և ճոճ նիզակ, որը գործածվում էր մոտիկ տարածությունից թշնամու վրա նետելու համար:

Նիզակի ծայրեր, հեծյալներին հարվածելու և ձիուց վայր բերելու հարմարանքով

Նետելու ավելի ծանր զենք էր նաև ռումբը կամ ըռումբը: Հեծելազորի հիմնական զենքը սուրն էր: Զենքի այս հատուկ տեսակը հեծելազորին, նրա արագաշարժության հետ միասին, դարձնում էր մի  ահարկու ուժ պատերազմի դաշտում: Սուրը  երկսայրի մի զենք էր, որով հատում-կտրում էին, իսկ ծայրով խոցում: Գործածական էր նաև սուսերը, որը նեղ և երկար շեղբով սուր ծայրով զենք էր, որով խոցում էին թշնամուն: Սրան մոտ էր սվինը, որը լինում էր երկսայրի, բայց գործածվում էր առավելապես սուր ծայրով խոցելու համար, երբեմն մոտիկ տեղից նետելով:

Դաշույններ

Հատող զենք էր նաև շերտը: Դվինում գտնված մանգաղաձև, կտրող բերանով դեպի դուրս զենքը հավանաբար պատմիչների հիշատակած շերտն է: Սա հետևակի զենք էր հագցված երկար կոթի վրա, որից բռնելով զինվորը թշնամուն հարվածում  էր երկու ձեռքի ուժգնությամբ: Գործածական զենքերի թվին  էր պատկանում սակրը: Սա թեթև լայնաբերան կացնի տեսք ուներ. Կտրիչ բերանը լինում էր մեկ կամ երկու կողմից: Մովսեց Խորենացին հիշատակում է կացինը և երկբերան սակրը: Սակրը նույնպես հետևակի զենք էր, որը գործածվում էր երկու ձեռքով հարվածելով կտրելու համար: Սակրին մոտ էր նաև նրա դերը կատարող, բայց հավանաբար ավելի ծանր վաղրը:


https://www.youtube.com/watch?v=CQ0t7D_VQiU