Posted in Ձմեռային ճամբար

Մեղուների մասին

Մեղուներ վերնաընտանիքի թռչող միջատների խումբ է։ Մեղուներին ուսումնասիրող գիտությունը կոչվում է մեղվագիտություն։ Գոյություն ունեն մեղուների մոտ 21 հազար տեսակ և 520 ցեղ։ Տարածված են բոլոր մայրցամաքներում, բացառությամբ Անտարկտիդան։ Մեղուները սնվում են նեկտարով և ծաղկեփոշով․ նեկտարը առաջին հերթին օգտագործում են որպես էներգիայի աղբյուր, իսկ ծաղկեփոշին՝ սպիտակուցներ և այլ սննդանյութեր արտադրելու համար: