Իմ մայրիկը շատ բարի է:Նա ինձ շատ է օգնում նկարել: Օրինակ, մի օր ինձ մոտ նապաստակը չէր ստացվում նկարել և իմ մայրիկը օգնեց ինձ: Նա ինձ հուշեց, որ մատիկների միջոցով կարող եմ գեղեցիկ նապաստակ ստանալ:
Month: September 2019
Իմ հնարագետ մայրիկը
Հարսանեկան հեքիաթ. հորինուկ
Կար, չկար մի տղա: Այդ տղայի անունը Արման է:Արմանը տեսավ սարի վրա մի աղջիկ և սիրահարվեց այդ աղջկան, և Արմանը գնաց, իր հայրիկին և մայրիկին պատմեց այդ աղջկա մասին, և նրանք միասին գնացին աղջիկ ուզելու:
-Եկանք,եկանք:
-Ինչու՞ եկաք:
-Աղջիկ տեսնելու:
-Աղջիկ չունենք:
-Տեսել ենք,տեսել:
-Որտե՞ղ եք տեսել:
-Ձեր այգու մեջ:
-Ի՞նչ էր անում:
-Թել էր մանում :
-Ինչ կար գլխին:
-Կապույտ լաչակ:
-Ի՞նչ կար մեջքին :
-Արծաթյա գոտի:
-Ի՞նչ կար ոտքին:
-Կարմիր մաշիկ
:
-Դե որ տեսել եք, ուրեմ ձեզ կտանք մեր աղջկան:
Յոթ օր, յոթ գիշեր հարսանիք արեցին ու երջանիկ ապրեցին: