Posted in Մաթեմատիկա

Գիտելիքների ստուգում մաթեմատիկա

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Չորրորդ դասարան, ավարտական թեստ 2* Պարտադիր

Անուն *Ազգանուն *Դասարան *Դպրոց *ԱրևելյանԱրևմտյանՀարավայինՀյուսիսայինԷլեկտրոնային հասցե *1-10-րդ առաջադրանքները կատարելիս նշի՛ր ճիշտ պատասխանը:1․ Ո՞րն է այն վեցանիշ թիվը, որի տասհազարավորը 7 է, հազարավորը՝ 4, իսկ մյուս բոլոր թվանշանները՝ 3։1) 7343332) 3743333) 4733334) 347333Ջնջել ընտրվածքը2․ Ո՞ր շարքում են թվերը դասավորված աճման կարգով։1) 256, 243, 474, 5102) 124, 253, 254, 5003) 417, 124, 63, 104) 147, 386, 457, 14Ջնջել ընտրվածքը3.Ինչպե՞ս կփոխվի երկու թվերի արտադրյալը, եթե արտադրիչներից մեկը մեծացնենք 5 անգամ, իսկ մյուսը թողնենք նույնը:1) կմեծանա 5 անգամ2) կփոքրանա5 անգամ3) կփոքրանա5-ով4) կմեծանա 5-ովՋնջել ընտրվածքը4. 3455 > 34*5 արտահայտության մեջ աստղանիշի փոխարեն ի՞նչ ամենամեծ թվանշան կարող ենք տեղադրել, որ անհավասարությունը ճիշտ լինի։1) 62) 73) 54) 4Ջնջել ընտրվածքը5․ Գտի՛ր 45 թվի 5/9 մասը;1)102) 253)814) 5Ջնջել ընտրվածքը6. 8կգ 200գ –ը արտահայտիր գրամներով:1) 8002գ2) 8020գ3) 8820գ4) 8200գՋնջել ընտրվածքը7. Նկարում պատկերի ո՞ր մասն է ներկված սևով:

Անխորագիր պատկեր

1) 1/52) 1/63) 5/14) 6/1Ջնջել ընտրվածքը8․ Քանի՞ վայրկյան է 5/6 րոպեն։1) 102) 723) 504) 12Ջնջել ընտրվածքը9․ Նշի’ր ամենամեծ քառանիշ թիվը, որի գրության մեջ կրկնվող թվանշաններ չկան:1)99992)98993)98764)1023Ջնջել ընտրվածքը10․ Գտի՛ր 2619 թիվը 10-ի բաժանելիս ստացված մնացորդը:1) 6192) 193) 94) 0Ջնջել ընտրվածքը11-15-րդ առաջադրանքների ճիշտ պատասխանը գրի’ր յուրաքանչյուր առաջադրանքից հետո նշված տեղում:11. Ըստ օրինաչափության գտի՛ր տրված հաջորդականության հաջորդ անդամը՝ 4 , 9, 14, 19, 24, ……12. Հաշվիր (3000 – 50 x 5) : 10 + 25 արտահայտության արժեքը:13․AC հատվածի երկարությունը 7սմ է, CB հատվածը՝ 14սմ : Գտի՛ր AB հատվածի երկարությունը:

Անխորագիր պատկեր

14․ Գտիր 32սմ պարագիծ ունեցող քառակուսու մակերեսը։

15․ Տուփում կա 8 կանաչ, 4 դեղին և 3 կարմիր մատիտ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ մատիտ պետք է հանել տուփից, համոզված լինելու համար, որ դրանցից գոնե մեկը կանաչ է։16-17-րդ առաջադրանքների լուծման ընթացքը ներկայացրու’ առաջադրանքներից հետո նշված տեղում:
16. Աշոտն ու Դավիթը միասին ունեն 3000 դրամ։ Որքա՞ն գումար ունի Աշոտը, եթե Դավիթն ունի 400 դրամով ավելի գումար, քան Աշոտը։17․ Երեք իրար հաջորդող բնական թվերի գումարը 606 է։ Որո՞նք են այդ թվերը։Ուղարկել

Posted in Մայրենի

Մայրենի ստուգատես

Էրիխ Ռասպե Բարոն Մյունխհաուզենի արկածները (հատված)

Ուշադի՛ր կարդա և կատարի՛ր առաջադրանքները։

Կողմնացույց չլինելու պատճառով մենք երկար ժամանակ թափառում էինք անծանոթ ծովերում։

Մեր նավն անընդհատ շրջապատում էին շնաձկներ, կետեր և ուրիշ ծովային հսկաներ։

Վերջապես դեմ առանք այնպիսի մի ձկան, որն այնքան մեծ էր, այնքան մեծ, որ գլխի մոտ կանգնած, պոչը տեսնել չէինք կարողանում։

Երբ այդ ձուկն ուզեց ջուր խմել, բերանը բաց արեց, և ջուրը գետի նման նրա կոկորդը հոսեց՝ իր հետևից քարշ տալով մեր նավը։ Կարող եք պատկերացնել, թե մեր մեջ ինչ իրարանցում ընկավ։ Մինչև անգամ ես, որ այնքան քաջ եմ, էլի վախից դողդողացի։

Բայց ձկան փորի մեջ նավահանգստի պես խաղաղ էր։ Ձկան փորը լիքն էր նավերով, որ ագահ կենդանին վաղուց էր կուլ տվել։ Օ՜, եթե դուք գիտենայիք, թե ինչպիսի խավար էր այնտեղ։ Չէ՞ որ մենք չէինք տեսնում ո՛չ արև, ո՛չ աստղեր, ո՛չ լուսին։ Ձուկն օրական երկու անգամ էր ջուր խմում, և ամեն անգամ, երբ ջուրը նրա կոկորդն էր հոսում, մեր նավը բարձրանում էր հսկա ալիքների վրա։ Մնացած ժամանակ ձկան փորի մեջ չոր էր։

Երբ որ ջուրը ցամաքեց, ես ու նավապետն իջանք զբոսանքի։ Այստեղ մենք հանդիպեցինք ողջ աշխարհի ծովայինների՝ շվեդացիների, անգլիացիների, պորտուգալացիների։ Նրանց թիվը ձկան փորի մեջ տասը հազարի էր հասնում։ Նրանցից շատերն արդեն մի քանի տարի ապրում էին ձկան փորում։ Ես նրանց առաջարկեցի հավաքվել ու քննության առնել այս տոթ բանտից ազատվելու ծրագիրը։

Ինձ նախագահ ընտրեցին, բայց հենց այն րոպեին, երբ ես ժողովը բաց արի, անիծված ձուկն սկսեց նորից ջուր խմել, և մենք մեր նավերը փախանք։

Մյուս օրը կրկին հավաքվեցինք, և ես հետևյալ առաջարկն արի. երկու ամենաբարձր կայմերը իրար կապենք և հենց որ ձուկը բերանը բաց անի, դեմ տանք ծնոտներին։ Այն ժամանակ ձկան բերանը բաց կմնա, և մենք հեշտությամբ դուրս կգանք։

Առաջարկությունս անցավ միաձայն։

Երկու հարյուր ամրակազմ նավաստիներ կայմերը դեմ տվին ձկան ծնոտներին, և նա այլևս բերանը փակել չկարողացավ։ Նավերն ուրախ-ուրախ ձկան փորից դուրս լողացին։

Պարզվեց, որ այդ հսկայի փորում յոթանասունհինգ նավ է եղել, կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչ ահագին մարմին ուներ։

Կայմերն, իհարկե, թողինք ձկան բերանում, որ նա այլևս ոչ ոքի կուլ տալ չկարողանա։

Մենք դեպի ափն ուղղվեցինք, և ես շտապեցի ցամաք դուրս գալ, հայտնելով ուղեկիցներիս, որ այլևս ոչ մի ժամանակ և ոչ մի տեղ չեմ գնա, որ բավական են այն նեղությունները, որ կրեցի, իսկ այժմ հանգստանալ եմ ուզում։

Իմ արկածները շատ հոգնեցրել էին ինձ, և որոշեցի հանգիստ կյանք վարել։

Տեքստային առաջադրանքներ

  1. Ինչո՞ւ նավը հայտնվեց ձկան փորի մեջ, գունավորի՛ր ճիշտ պատասխանը։

1 միավոր

ա) Նավաստիները չէին նկատել ձկանը:

բ) Ձուկը սոված էր և կուլ տվեց նավը:

գ) Ձուկը ջուր խմեց, ջրի հետ նավն էլ հայտնվեց փորի մեջ:

դ) Պատճառը նշված չէ:

 2 . Ի՞նչ առաջարկ արեց հեղինակը ձկան փորում վաղուց գտնվողներին, որ կարողանան դուրս գալ ձկան փորից: 1 միավոր

Նա ասաց, որ երկու ամենաբարձր կայմերը իրար կապենք և դեմ տանք ծնոտներին։

 3. Նավաստիներն ինչո՞ւ կայմերը թողեցին ձկան բերանում: 1 միավոր

Նավաստիները կայմերը թողեցին ձկան բերանում, որ ձուկը չկարողանա կուլ տա ուրիշ նավերի:

4․ Տեքստից դո՛ւրս գրիր մեկ պատմողական նախադասություն և դարձրո՛ւ հարցական։ 1 միավոր
Երկու հարյուր ամրակազմ նավաստիներ կայմերը դեմ տվի՞ն ձկան ծնոտներին, և նա այլևս բերանը փակել չկարողացավ։

  • Բառե՛ր ավելացրու տրված նախադասությանը։ 1 միավոր


Երբ այդ ձուկն ուզեց ջուր խմել, բերանը բաց արեց, և ջուրը գետի նման նրա կոկորդը հոսեց՝ իր հետևից քարշ տալով մեր նավը։

Բառային առաջադրանքներ

  1. Տրված բայերը դարձրո՛ւ գոյականներ։ 1 միավոր

լողալ-լող

հանգստանալ-հանգիստ

խաղալ-խաղ

զրուցել-զրույց

  • Տեքստից դո՛ւրս գրիր թվականները։ 1 միավոր

Երկու հարյուր, յոթանասունհինգ,

  • Գոյականներից առաջ գրի՛ր՝ ինչպիսի հարցին պատասխանող բառեր։ 1 միավոր

ձոքր ձուկ

մեծ նավ

ուժեղ ճանապարհորդ

կապույտ ծով

  • Գրի՛ր տեքստում դեղինով ընդգծված բառերի հոմանիշները։ 1 միավոր

Քաջ-ուժեղ
հսկա-բարձրահասակ, մեծ
նորից-կրկին
այժմ-հիմա

  • Գրի՛ր տեքստում կանաչով ընդգծված բառերի հականիշները։ 1 միավոր

Խաղաղ-աղմկոտ
չոր-թաց
դուրս-ներս
հանգիստ-
անհանգիստ

Posted in Մայրենի

Տարվա նախագիծ

Ինձ շատ դուր եկավ ՙՙ Իմ ուսուցիչը” նախագիծը, որովհետև մենք ունեցանք հնարավորություն խոսելու մեր սիրելի ուսուցիչների մասին: Այս տարի մենք ավարտեցինք 4րդ դասարանը և այսօր հանձնեցինք մայրենիի քննությունը, և ես, ևս մեկ անգամ, ուզում եմ ասել, որ շատ եմ սիրում իմ դպրոցը, իմ ուսուցիչներին և այսօր հերթական անգամ համոզվեցի, որ մեր ուսուցիչները տարբերվում են մյուս դպրոցի ուսուցիչներից և, ի տարբերություն նրանց, արեցին ամեն ինչ, որպեսզի մենք չլարվենք և հանգիստ հանձնենք մեր քննությունը: Իմ շատ սիրելի ուսուցիչներ, շնորհակալ եմ Ձեզ, որ միշտ մեր կողքին եք և սրտացավ:


Իմ ընկեր ուսուչիչը
Իմ ընկեր Ռաֆայելը
Ինչպես անցկանցրի իմ գարնանային արձակուրդները
Ինչպես ճանաչեցի Հովհանես Թումանյանին
Ձմեռային անմսագիր

Այստեղ իմ բլոգի հղումն է:

Մայրենի

Posted in Մայրենի

Իմ ընկեր Ռաֆայելը

Իմ ընկեր Ռաֆայելը շատ բարի է: Նա խելացի է, գիտի 14 տառ: Մենք դասարանով պատրաստում ենք նրա համար տրամաբանական խաղեր և նրա մոտ դրանք լուծելը լավ է ստացվում: Նա ունի սև խուճուճ մազեր, սև աչքեր և շատ գեղեցիկ է: Հիմա կպատմեմ նրա հագուստի մասին. նա հագնում է սպորտային և կրում է սև արևային գլխարկ: Նա շատ լավն է, և բոլորս նրա հետ շփվում ենք: