Posted in տեխլոլոգիա/կենդանիների խնամք

Հայկական Գամփռ

Հայկական գամփռ

Հայկական Գամփռ անունը կրող այս ցեղատեսակը հայ ժողովրդի պատմության, մշակույթի և կյանքի անբաժանելի մասն է։

Գամփռը Հայկական լեռնաշխարհի բնիկ շնացեղատեսակ է։ Անհիշելի ժամանակներից մարդիկ այստեղ ընտելացրել և օգտագործել են բազմաթիվ կենդանիներ՝ շներ և կատուներ, այծեր և ոչխարներ, ձիեր և էշեր, նույնիսկ որսահալած լուսաններ և այլն։ Գամփռն առանձնանում է այս բոլոր կենդանիներից, քանի որ նա մարդուն ուղեկցել է ամենուրեք՝ անասնապահության և հողագործության ժամանակ, որսորդության և կենդանիներ ընտելացնելիս, ստեղծագործելիս, պատերազմելիս և հանգստանալիս։

Այս առանձնահատուկ շնացեղատեսակը, որին անվանում ենք Հայկական գամփռ, ձևավորվել է հազարամյակների նպատակաուղղված անխոնջ բուծման, յուրահատուկ բնակլիմայական ընտրության, ու արտաքին աշխարհից մեկուսացման պայմաններում։

Հայկական գամփռ

Գամփռներն աշխատանքային շներ են

Հիմնականում օգտագործվել են որպես հովվաշներ, պահապաններ, որսաշներ, պատերազմի շներ, փրկարար շներ: Մարդկանց հավատն ու սերը հավատարիմ կենդանիների նկատմամբ եղել է անվերապահ և անսահման։
Հայկական բանահյուսությունում միշտ գովերգվել է Գամփռը առասպելական խիզախության, իմաստության, ուժի, գեղեցկության, ազնվության և անսահման հավատարմության համար։ Մարդիկ այնքան են կապված եղել շներին, որ ունեցել են իրենց շուն աստվածը՝ Արալեզը, որը կարողացել է լիզելով ապաքինել վերքերը և վերակենդանացնել մարդկանց: Հայոց ազգի հինավուրց պատմության և մշակույթի մեջ գամփռն ունի իր վաստակած կարևոր և ուրույն դերը։

Հայկական գամփռ

Պատմություն

Հայկական գամփռի ստեղծման և զարգացման ամբողջ ընթացքի հարուստ վկաներն են ժամանակակից Հայաստանի Հանրապետության տարածքում ուսումնասիրված ժայռապատկերները, որոնք հիմնականում ընդգրկում են Գեղամա և Սյունիքի լեռները։ 3-ից 7 հազարամյա ժայռապատկերներն ուսումնասիրելիս ապշեցնում է պատկերված շների քանակը։ Ավելի ուշ շրջանի ժայռապատկերներում՝ մ.թ.ա. I հազարամյակ, արդեն ավելի հաճախ պատկերվում են ժամանակակից Գամփռին նման շներ։
Սևանի ավազանում հայտնաբերված դամբարանների պեղումների ժամանակ (մ.թ.ա. I հազարամյակ) գտնվել և ուսումնասիրվել են շան գանգեր, որոնք իրենց ընդհանուր բնութագրերով լրիվ համապատասխան են ժամանակակից Գամփռի գանգին։
Լոռի բերդի պեղումների ժամանակ հայտնաբերվել են մեծ քանակով խեցեղեն, որոնց վրա պատկերված են գամփռանման շներ։

Հայկական գամփռ

Հովվաշուն (գելխեղդ)

Վայրի ոչխարների առկայությունը Հայկական բարձրավանդակում վկայում է, որ ոչխարաբուծությունը ստեղծվել է այստեղ, և անհրաժեշտություն է առաջացել բուծել, ստեղծել խոշոր պահապան շուն, որը կկարողանա միաժամանակ հովվություն անել և պահպանել ոչխարների հոտը գիշատիչներից։
Բազմաթիվ հետազոտությունները և ապացույցները թույլ են տալիս ենթադրել, որ այս ցեղատեսակը իր ներկա վիճակին է ձևավորվել մ.թ.ա. I հազարամյակում, այսինքն մոտ երեք հազարամյակ առաջ։
Միջնադարի հայկական պատմագրերում կան բազմաթիվ պատմություններ գամփռի օգտագործման, բուծման, արժեքի մասին։ 19-րդ դարից արդեն կան եվրոպական ճանափարհորդների գրառումներ, որոնք մանրամասն նկարագրում են հայկական բարձրավանդակի գամփռներին։
Ժամանակակից մեթոդներով Գամփռի բուծման առաջին փորձերը սկսվել են 20-րդ դարի սկզբին խորհրդային շնաբույծների կողմից, որոնք, ընդգրկելով ամբողջ տարածաշրջանի շների տարբեր տիպերին մի խմբի մեջ, մշակեցին ցեղատեսակի զարգացման ընդհանուր ուղղություններ և կոչեցին այն՝ Կովկասյան հովվաշուն։ Այդ տարիներին Հայկական Գամփռի մեծ գլխաքանակ արտակրվեց Հայաստանից։ Գամփռի անզուգական առողջությունը, դիմացկունությունը, հզորությունը, պահապանի բնավորությունը անփոխարինելի էին լայնարձակ Խորհրդային Միության տարբեր վայրերում ծառայելու համար։ Անհաջող փորձեր արվեցին ստեղծել նոր՝ խորհրդային շնացեղատեսակներ, Գամփռին խաչասերելով սենբեռնար, գերմանական հովվաշուն, նյուֆաունդլենդ, դոգ և այլ ցեղատեսակների հետ։ Նմանօրինակ փորձեր այժմ էլ արվում են տարբեր երկրներում:
Ներկայիս Հայաստանի Հանրապետությունում գամփռը օգտագործվում է գյուղատնտեսության՝ հատկապես անասնապահության, մեջ։ Գամփռը թափանցել է նաև այլ ասպարեզներ, պահպանում է տնտեսական և սեփականատիրական տարածքներ թե՛ գյուղերում, և թե՛ քաղաքներում։ Գամփռի բուծմամբ զբաղվում են շնասերների ակումբները, անհատ սիրողները, հովիվները։

Հայկական գամփռ

Արշավ Հայկական Գամփռի հետ

Մենք իրականացնում ենք նախագիծ «արշավ Հայկական Գամփռի հետ»: Արշավի ընթացքում մասնակիցները հնարավորություն են ունենում շփվել կենդանիների հետ: Միասին քայլելն ավելի է մոտեցնում արշավականներին այս բարի ու ընկերասեր շների հետ:

Հատուկ շնորհակալություն Արթուր Դավթյանին Գամփռերի հետ արշավին միանալու և շների մասին հետաքրքիր տեղեկություններ հաղորդելու համար:

Լուսանկարներ մեր արշավից

Հայկական գամփռ — Հայաստանի ազգային ցեղատեսակ

2011 թ.-ի փետրվարի 10-ին Միջազգային կինոլոգիական միության (ՄԿՄ) Մոսկվայում կայացած Ցեղային հանձնաժողովի նիստի ընթացքում ճանաչվել է Գամփռի ստանդարտը։ Նրան շնորհվել է Հայաստանի ազգային ցեղատեսակի կարգավիճակը, և այն գրանցվել է 204 համարի ներքո։ Համաձայն ընդունված ստանդարտի՝ ճանաչվում է Հայկական գամփռի կարճամազ տեսակը (մազածածկույթի երկարությունը՝ 2-ից 6 սմ)։

Posted in տեխլոլոգիա/կենդանիների խնամք

Ռոթվայլերի մասին

Ռոթվայլերը միջին և խոշոր չափերի շան ցեղատեսակ Է։ Ռոթվայլերները մեծ ուժի տեր են, սև՝ հստակ առանձնացված աշխետ կամ շագանակագույն խայտերով: Նրանց հուժկու արտաքինը չի նվազեցնում ռոթվայլերների ազնվությունը, որը նրանց օգնում է լինել լավ ընկեր, ծառայող և աշխատող շուն: Այս ցեղատեսակը դիմացկուն է, հասկացող և ուժեղ:

Ռոթվայլերն անչար է, հակված է լինել հանգիստ, շատ նվիրված է, ենթարկվող, աշխատասեր։ Արտաքնապես ահեղ է և հզոր։ Բնավորությամբ ինքնավստահ  և անվախ։ Իրենց շրջապատին արձագանքում են աչալրջությամբ:

Ռոթվայլերը ամրակազմ ցեղատեսակ է, նախրապանության և պաշտպանելու լավ ձևավորված գենետիկ բնազդով։ Ռոթվայլերների վտանգավոր վարքի հիմնական պատճառներն են անպատասխանատու խնամարկությունը, գազազեցնելը, արհամարհանքը և սոցիալիզացիայի ու վարժեցվածության պակասը։ Ռոթվայլերները սիրում են իրենց տերերին և կարող են նույնիսկ ծիծաղելի վարք դրսևորել ընտանիքի անդամների և ընկերների հետ շփման ժամանակ։ Սակայն, ցեղատեսակի շները շատ պաշտպանողական են սեփական տարածքի նկատմամբ և մոտ չեն թողնում այն մարդկանց, ում լավ չեն ճանաչում։ Ցեղատեսակի առանձնահատուկ ուժը հավելյալ վտանգ կարող է ստեղծել։

Ռոթվայլերները բնականից հակված են դեպի խմբահավաքումը և վերահսկելու ուժեղ ցանկություն ունեն։ Նրանք շատ լավ են օգտագործում իրենց վախեցնելու ունակությունը։

Ոչխարների հոտը հետապնդելիս ռոթվայլերները գլուխը պահում են բարձր, իսկ վիզն ու անրակները` ցածր, միաժամանակ ուժեղ հաչոցով քշելով հոտը։

Տավարների նախիրը քշելիս ռոթվայլերը գտնում է դոմինանտ անասունին և ճնշում է նրան, ինչից հետո նա սկսում է ղեկավարել բոլորին։ Շնաբույծները նկատել են, որ ռոթվայլերը հարմար է քշելու համար համառ անասուններին, որոնք արհամարհում են այլ շներին։ Երբեմն ռոթվայլերները սկսում են ուղղորդել նախիրը նույնիսկ առանց նախնական փորձ ունենալու։

Երկար ժամանակ նույն հոտի հետ աշխատելուց հետո ռոթվայլերը յուրահատուկ կապ է ձևավորում դրա անդամների հետ և, եթե դրանք ենթարկվում են իրեն, դրանց հետ կարող է լինել շատ մտերիմ:

Posted in տեխլոլոգիա/կենդանիների խնամք

Սիբիրյան հասկի

Սիբիրյան հասկին աննկարագրելի գեղեցիկ ցեղատեսակ է` խիտ մազածածկույթով, տարբեր գույներով ու նշաններով:  Իրենց կապույտ, բազմագույն աչքերը և արտահայտիչ դիմագծերն ավելի գրավիչ են դարձնում  այս ցեղատեսակին:

Սիբիրյան հասկիների ծագումը

Նրանք ծագումով Սիբիրից են, և դա է պատճառը, որ շատ նման են Սիբիրյան գայլերին։  Բայց զգուշացեք։ Այս աթլետիկ, խելացի շները կարող են լինել իսկական փորձություն առաջին անգամ շուն պահողների համար:

Այս ցեղատեսակի շները  ստեղծված են եղել  սահնակ քաշելու համար (շատ քչերը նույնիսկ այսօր “աշխատում են” այդ ոլորտում): Հասկիները ուշագրավ շներ են, իսկ իրենց սովորելու ունակությունը զարմացնում է բոլորին: Շատերը «սիրահարվում են »  նրանց իրենց վայրի բնույթի և հպարտության համար, բայց անտեղյակ են, թե ինչ է իրականում ցանկանում այս շունը: Վերջինս բոլորի համար չէ։ Նրա գեղեցկութունը ստիպում է մարդկանց ձեռք բերել իրեն՝ անտեղյակ լինելով դժվարությունների մասին, ինչն էլ հետագայում պատճառ է հանդիսանում նրանց  կացարաններ տեղափոխելուն:

Continue reading “Սիբիրյան հասկի”