Posted in Անհատական ուսումնական պլան

Անհատական ուսումնական պլան․ 4-րդ ուսումնական շրջան, ամառային ճամբար

Անուն Ազգանուն- Գառնիկ Բարսեղյան
Դասարան-4.2
Ջոկատ- Ես 13-երորդ ջոկատն եմ:
Ջոկատավարներ- Իմ ջոկատավարներն են ընկեր Գրետան և ընկեր Հայկուհին:
Ընտրությամբ գործունեություն- robot-x
Օգտվում եմ/ չեմ օգտվում երթուղուց – Ես օգտվում եմ երթուղուց:
Օգտվում եմ երկարօրյա ճամբարից/ չեմ օգտվում-Ես չեմ օգտվում երկարօրյա ճամբարից:

Posted in Հաշվետվություն, Մաթեմատիկա

Տարվա ամփոփում մաթեմատիկայից

Ես այս տարի ավելի լավ սովորեցի: Սովորեցի կոտորակները, բազմապատկման տեղափոխական և զուգորդական օրենք, գունային խնդիրներ և այլն: Ինձ շատ դուր եկավ ՙՙՙԹումանյանի խնդիրները՚՚ նախագիծը: Բայց այդ ամենից ինձ ամենաշատը դուր եկավ թեստերը, որովհետև նրանք ստուգում են թե դու ինչ գիտես: Ես տանել եմ պարապում, որ ավելի լավ իմանամ մաթեմատիկա:

Մաթեմատիկա

Posted in Հաշվետվություն, Բնագիտական փորձեր

Բնագիտուցյունից հաշվետվություն երորրդ շրջան

Ես այս տարի ակտիվ էի բնագիտությունից: Սովորեցի սնկերի մասին, ազոտական պարարտանյութերի, հողի և կենդանիների օրգանիզմի մասին և այլ: Ուսումնասիրում էինք ծաղիկներ, ծառեր, կարմիր գիրքը և այլն: Մենք ծառեր էինք տնգում, օգնում էինք ընկեր Շուշան և քարեր էինք տեղափոխում: Ես այս տարի շատ սիրեցի բնագիտությունը:

Բնագիտություն

Posted in հայրենագիտություն

Ճամփորդություն դեպի Գեղարքունիք մարզ

Այս նկրում դուք կտեսնեք Երևանից մինջև Սևան ճանապարհ և ժամը:




Իսկ այս նկարում կտեսնեք Սևանի տեսություն:


Սևանա լճի մասին

Սևանա լիճը քաղցրահամ, բարձրադիր, նավարկելի լիճ է: Հայկական լեռնաշխարհի բնության զարդերից է:

Լիճը տարբեր ժամանակներում կոչվել է տարբեր անուններով: Հայերի անվանադիր Հայկ Նահապետի ծոռնորդի Գեղամ Նահապետի անունով կոչվել է Գեղամա կամ Գեղարքունյաց ծով, VII–IX դարերում՝ Դաշնավոր՝ ներդաշնակ, մեղմ, հանդարտ ծփանքների համար: Գտնվում է ծովի մակերևույթից մոտ 1900 մ բարձրության վրա:

Սևանին արտակարգ հմայք են տալիս շրջակա լեռները, որոնք կարծես մեծ շուրջպար են բռնել լճի շուրջը. արևմուտքում՝ Գեղամա, հարավ-արևմուտքում Վարդենիսի լեռնաշղթաներն են, հյուսիս-արևելքում ձգվում են Արեգունու, Սևանի և Արևելյան Սևանի լեռնաշղթաները: 

Սևանը կազմված է Մեծ Սևանից ու Փոքր Սևանից, որոնք իրարից բաժանվում են Արտանիշի և Նորատուսի հրվանդաններով ու նրանց միացնող ստորջրյա թմբով: 

Սևանա լիճ են թափվում 28 գետ ու գետակ, սկիզբ է առնում միայն Հրազդան գետը, որի ջրերով ոռոգում են Արարատյան դաշտի այգիներն ու բանջարանոցները: 

Լճի վերին ջրաշերտի կենդանական աշխարհը հարուստ չէ (29 տեսակ): Կան սաղմոնազգի և ծածանազգի բնաշխարհիկ ձկնատեսակներ:

Անհիշելի ժամանակներից լիճը հայտնի է իր հռչակավոր իշխանով։ 

Սևանը հաճելի ու գրավիչ հանգստավայր է: Ամռան տապին լճի ափին զով է, օդը՝ մաքուր ու թափանցիկ, ջրերը՝ խաղաղ ու հանդարտ: Լրիվ ամպամած օրերը շատ քիչ են: Այստեղ կառուցվել են բազմաթիվ առողջարաններ, հանգստյան տներ: Սևանի ափին հաճելի է նաև ձմռանը:Լճի անվան ծագման մասին կան տարբեր լեգենդներ։ Համաձայն դրանցից մեկի՝ վանեցիները գաղթում և վերաբնակվում են Սևանի ափերին, որոշելով որ դա էլ մի Վան է: Բայց հետո տեղի ցուրտ ու դաժան կլիման դուր չի գալիս նրանց: Նրանք հիշում են իրենց երկրի մեղմ ու տաք բնությունը, իրենց բարեկեցիկ կյանքը և դառնորեն կանչում. Սև Վա՛ն եկավ մեր գլխին, սև Վա՛ն: Եվ այդպես էլ լճի անունը մնում է Սևան: 

Սևանալիճը շրձապատող լեռնաշղթաների մասին

Սևանի լեռներ, Սևանի լեռնաշղթա, Շահդաղի լեռնաշղթա, Շահտաղի լեռնաշղթա, լեռնաշղթա Հայաստանի Գեղարքունիքի մարզի և Ադրբեջանի սահմանագլխին։ Ձգվում է Քաշաթաղ լեռնագագաթից դեպի հարավ-արևելք մինչև Արևելյան Սևանի լեռները։ Ամենաբարձր գագաթը 3319 մ բարձրություն ունեցող Սատանախաչ լեռն է, որը գտնվում է Ադրբեջանի տարածքում։ Հայաստանի տարածքում լեռնաշղթայի ամենաբարձր գագաթը Փերեզակ լեռն է, որն ունի 3290 մ բարձրություն։ Լեռնաշղթայի երկարությունը շուրջ 50 կմ է:










Posted in Մայրենի

Հաշվետու պատում մայրենի լեզվից

Ես այս տարի շատ բան սովորեցի մայրենի լեզվից; Սովորեցի Գոշ Մխիթարի առակներից, Այգեկցու առակներից և այլ: Ինձ շատ դուր եկավ ՙՙ Իմ ընկերը.. նախագիծը, որովհետև կան մարդիկ, որ տառերը չգիտեն և մենք նրանց համար մանկական խաղեր ենք պատրաստել, որ նրանք սովորեն տառերը, թվերը և այլն: Օրինակ այսօր մեր ուսուցիչը՝ ընկեր Արմինեն, պատրաստել էր ավազից խաղ, և մենք մեր ընկերոջ հետ խաղացինք, և նրա մոտ լավ էր ստացվում:

Ինձ շատ դուր եկավ Այգեցու առակներից <<Բազեն և ընտանի հավը>>: Ես շատ եմ սիրում առակներ, որովհետև նրանք կարճ են և խորիմաստ: Ես անցած տարի չէի սիրում մայրենին, բայց այս տարի ես շատ սիրեցի, որովհետև մայրենին մեր Հայրենիքի մասին է: Ես ինձ լավ եմ գնահատում, որովհետև ես անցած տարի շատ պասիվ էի, իսկ այս տարի՝ ակտիվ:

Posted in Մայրենի

Պոչատ աղվեսը

Աղվեսն իր պոչը թողեց թակարդում և միտք արեց, թե ոնց ապրի աշխարհում այդպես խայտառակված։

Եվ որոշեց մյուս աղվեսներին էլ համոզել, որ ձեռք քաշեն իրենց պոչերից։ Նա բոլոր աղվեսներին հավաքեց և սկսեց նրանց գլխին քարոզ կարդալ, որ կտրեն իրենց պոչերը, նախ՝ որովհետև գեղեցիկ չեն, և երկրորդ՝ ավելորդ բեռ են։ Բայց մի աղվես պատասխանեց․

-Է՜, բարեկա՛մս, դու մեզ այդ խորհուրդը չէիր տա, եթե դրանից օգուտ չունենայիր։

Աթաբեկ ԽՆԿՈՅԱՆ (Խնկո Ապեր)

Փախավ աղվեսը,
Փախավ թակարդից,
Բայց պոչի կեսը
Թողեց նա ներսը։
Այդպես պոչատ,
Պոչից անջատ,
Գնաց, հասավ ընկերներին․
-Այ, ձեզ մատաղ, ես ձեր գերին․
Դեն գցեցեք ձեր պոչերը։
Ինչու՞ են պետք այդ փրչերը։
Իրանք զարդ չեն ու զարդարանք,
Այլ մեր գլխին պատիժ, փորձանք՝
Գետնի ավել,
Վազքի փախան,
Մեզ անվայել,
Ավելորդ բան։
Այդտեղ մի ծեր, վարպետ աղվես
Ասաց նրան․- Ապրես, ապրես,
Այ ծակամուտ թոռիս թոռը,
Էդքան չեն տա խելքի զոռը․
Բա քանի որ տեղն էր պոչդ,
Ինչու՞ չարիր դու այդ կոչդ։

Անգի՛ր սովորիր քեզ ամենից դուր եկած տարբերակըձայնագրի՛ր և հրապարկի՛ր բլոգումդ։

Չորսից-հինգ նախադասությամբ վերլուծի՛ր առակը։ Վերլուծությունդ հրապարարակի՛ր։
Մենք բոլորս գիտենք, որ աղվեսի պոչը շատ գեղեցիկ է: Մի անգամ նա ընկավ թակարդն ու կորցրեց այն: Որպեսզի աղվեսը չխայտառակվի ու չտարբերվի մյուսներից նա որոշեց բոլոր աղվեսներին խաբել, համոզել, որ նրանք ազատվեն իրենց պոչերից: Աղվեսին այդ հնարքը չհաջողվեց, քանի որ մի աղվես գլխի ընկավ թե ինչ էր ծրագրել պոչը կորցրած աղվեսը:

Բնութագրի՛ր աղվեսին։
Աղվեսը շատ խորամանկ էր, որովհետև, երբ նրա պոչը կտրվեց, միյուսներին փորձեց խաբել ասել թե մեր պոչերը ինչի են պետք:

Խորհո՛ւրդ տուր պոչատ աղվեսին։
Պոչատ աղվես ես քեզ խորհուրդ եմ տալիս, որ եթե դու մի բան չունես մի փորձիր մյուսներին խաբելով համոզել, որ եթե դրանից նրանք ունեն ազատվեն:

Այս առածներից որի՞ իմաստն է համապատասխանում առակի գաղափարին։

Աղվեսի դունչը խաղողին չհասավ, ասեց՝ խակ է։

Արտը խախուտ, մահանան՝ կարկուտ։

Արջը յոթ երգ գիտի, յոթն էլ տանձի մասին։

Գայլի գլխին Ավետարան են կարդում, ասում է՝ շուտ արէ՛ք, հոտս գնաց։ կամ Գելի գլխին Ավետարան են կարդում, ասում է. Շուտ արա, ոչխարը սարովն անցավ։

Դու քեզ մի գովիր, թող ուրիշը քեզ գովի։

Խորամանկ աղվեսը երկու ոտով է թակարդն ընկնում։

Տե՛ս նաև հղումով

Posted in հայրենագիտություն

«Գովենք-գովենք ո՞ւմ գովենք…..»

«Գովենք-գովենք ո՞ւմ գովենք, Մեր Վաչեին գովենք, ինչ գովենք, Նրա խելքը և արագությունը գովենք, նրա ընկերասիրությունը գովենք, նրա ֆուտբոլի հանդեպ սերը գովենք, նրա աշխատասիրությունը գովենք:

«Գովենք-գովենք ո՞ւմ գովենք, Մեր Հայկին գովենք, ինչ գովենք, Նրա ուժը գովենք, նրա ընկերասիրությունը գովենք, նրա ֆուտբոլի հանդեպ սերը գովենք, նրա բարիությունը գովենք:

Posted in Բնագիտական փորձեր

ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅՈՒՆԸ

  1. Կենդանիների միջև ի՞նչ տարբերություններ կան: Բերեք օրինակներ:

    Նրանք տարբեր­վում են չափերով, արտաքին տեսքով, մարմնի ձևով և մասերով, ծածկույթով, դրա գու- նավորմամբ, շարժումներով, վարքով կամ կենսակերպով և այլն:
  2. Ինչո՞վ է պայմանավորված կենդանիների բազմազանությունը:

    Կենդանիների բազմազանությունը պայմանավոր­ված է այն տարբեր միջավայրերով, որտեղ նրանք ապրում են:

  3. Ի՞նչ է ֆաունան:

    Որոշակի տարածքում ապրող կենդանիների բազմազան խմբերր միասին անվանում են ֆաունա:

  4. Գիտե՞ք, թե որ կենդանիներն են տալիս ձու, բուրդ, կաթ, միս:

    Ձու-Հավ և որոշակի թռչուններ                                                                                                բուրդ-Ոչխար                                                                                                                              կաթ-Կով, այծ                                                                                                                           
    միս-Կով, խոզ, գառ, հավ, այծ