331. Նախադասությունն ընդարձակի՛ր՝ ավելացնելով ո՞ւմ կամ ի՞նչը հարցերին պատասխանող բառեր կամ բառակապակցություններ:
Մարդն ամբողջ կյանքում սիրում է:
Մարդն ամբողջ կյանքում սիրում է իր ծնողներին:
Առավոտյան անտառում որսորդները գտել են:
Առավոտյան անտառում որսորդները գտել են գեղեցիկ ծաղիկ:
Հեռուներից վերադարձած մարդը կարոտով գրկեց:
Հեռուներից վերադարձած մարդը կարոտով գրկեց մայրիկին:
Հանկարծ իր կողքին տեսավ:
Հանկարծ իր կողքին տեսավ իր ընկերոջը:
332. Նախադասությունն ընդարձակի՛ր՝ ո՞ւմ կամ ինչի՞ հարցերին պատասխանող բառեր կամ բառակապակցություններ ավելացնելով:
Մարգերը ջրվեցին:
Հայրիկիս մարգերը ջրվեցին:
Քույրը երաժիշտ է:
Իմ քույրը երաժիշտ է:
Նկարն անհետացել էր:
Իմ եղբորը նկարն անհետացել էր:
Մոխիրը տաք է:
Վառարանի մոխիրը տաք է:
333. Նախադասությունն րնդարձակի՛ր՝ ե՞րբ, երբվանի՞ց, որքա՞ն ժամանակ, մինչև ե՞րբ հարցերին պատասխանող բառեր կամ բառակապակցություններ ավելացնելով:
Մի տարօրինակ ճռռոց եմ լսում:
Ես հիմա մի տարօրինակ ճռռոց եմ լսում:
Իմ կարծիքն ասել եմ:
Իմ կարծիքն ասել եմ շատ վաղուց:
Գնաց, գնաց, հասավ մի քաղաքի:
Գնաց, գնաց, երեկ հասավ մի քաղաքի:
Ծաղրածուն գլուխ տվեց ու հեռացավ:
Մեկ ժամ առաջ ծաղրածուն գլուխ տվեց ու հեռացավ:
Նավաստին բաց ծով էր դուրս եկել:
Նավաստին բաց ծով էր դուրս եկել դեռևս վաղ հասակից:
Ծովն արդեն փոթորկել էր:
Ծովն արդեն երեկ փոթորկել էր:
Թռչունները չվելու էին:
Վաղը թռչունները չվելու էին:
334. Ինչպիսի՞ նախադասություններ են տրվածները: Դրանք ընդարձակի՛ր, դարձրո՛ւ յոթ—ութ բառանի:
Երկիրը պտտվում է արևի շուրջ:
Հասկանում ենք, որ մենք սխալ ենք եղել:
Ընկերները հեռանում են, որովհետև արդեն մութ է:
Մոռացել ես, որ մենք պայման ունենք:
Գտա իմ հին խաղալիքները:
335. Նախադասություններն ընդարձակի՛ր:
Փորձենք այսօր ինքնաթիռ նստենք:
Աղջիկները կպատմեն, իրենց ճամփոդությունների մասին:
Մեծերը կլսեն երեխաների լացը:
Մենք կընտրեք ամենալավ մուլտֆիլմը :
Ճամփորդը վերադարձավ Ամերիկայից:
336. Նախադասությունը գրի՛ր առանց այն բառերի կամ բառակապակցությունների, որոնք պատասխանում են փակագծում տրված հարցին:
Մի հարուստ մարդ իր փոքրիկ խանութում արդար մեղր էր ծախում: (ինչպիսի՞, ո՞ր)
Փաթեթում բամբուկե փորագրված գավազան էր, փոքրիկ, ասեղնագործ թասակ և սև ու դեղին թիկնոց, որի լայն օձիքի վրա ապշեցուցիչ գեղեցիկ նախշեր էին գործված: (ինչպիսի՞, ո՞ր)
Մեզնից ոչ հեռու կանգնած մատղաշ ծառը կորացել էր, իսկ նրա կատարից հաստ օղակով կախված լիանայի վրա մի թռչուն էր թառել: (որտե՞ղ)
Բեռնատարները նշանակված ժամից մեկուկես ժամ շուտ եկան: (ե՞րբ)
Մի րոպե լիանայի վրա նստած մնալուց հետո թռչունը ցած թռավ ու առաջ շարժվեց տարօրինակ, մեծ ցատկերով, անհետացավ քարերի մեջ: (ե՞րբ, որտե՞ղ)
Այդ ընթացքում ծառի գագաթը բարձրացած որսորդը երկար պարաններով երկու մեծ պարկ իջեցրեց, որոնց մեջ չղջիկներն էին: (ե՞րբ. որտե՞ղ)
Առավոտ ծեգին հավաքեցինք մեր հանդերձանքը և ճամփա ընկանք: (ե՞րբ, ի՞նչը)