Posted in Uncategorized

Աշուն

Աշնան օրերն են հասել,
Իջել է ամպը սարին,
Եվ հրաժեշտ է ասել,
Կռունկը մեր աշխարհին:

Բարդին էլ չի սոսափում
Արագիլի թևի տակ,
Դեղին թերթեր է թափում
Առվակի մեջ կապուտակ:

Կարմիր խարույկ է կարծես
Ծեր տանձենին անտառի,
Թվում է, թե մոտ վազես,
Ձեռք ու ոտքդ կվառի…

Քամին շատ էր թափառել,
Պարապ-սարապ թևը կախ,
Բայց արդեն գործ է ճարել,
Տեսեք ինչքան է ուրախ:

Posted in Uncategorized

Իմ սրիելի վայրը կրթահամալիրում

Ես Գառնիկն եմ:Սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում:Այսօր կպատմեմ,թե կրթահմալիրում որ վայրն է ինձ համար ամենասիրելին:Ես սիրում եմ մեր դպրոցի լողավազանը:Մեր լողավազանը շատ մեծ է և մաքուր: Ընկեր Անուշը ինձ սովորացնում է լողալ: