Posted in Մայրենի

Ավագ շաբաթ

Մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի Երուսաղեմ մտնելուց հետո շատ կարևոր իրադարձու–թյուններ են տեղի ունենում: Այս շրջանը հայտնի է Ավագ Շաբաթ անունով: Այս ամբողջ շաբաթվա ընթացքում բոլոր հավատացյալները Հիսուս Քրիստոսի հետ միասին քայլում են դեպի Գողգոթա, որտեղ մեր Տերը Իր արյունը թափեց մարդկության փրկության համար: Իբրև՝ քրիստոնյաներ մենք պետք է այն ընկալենք որպես շատ կարևոր մի իրադարձու–թյուն, որովհետև Գողգոթան այն վայրն է, որտեղ մեր կյնաքը նորոգվում է և մենք լսում ենք մեր Տիրոջ խոսքերը. “Հայր ներիր նրանց, քանզի չգիտեն թե ինչ են անում”: Այս աղոթքը բոլորիս համար է սիրելի հավատկիցներ: Այն քավում է մեր մեղքերը արժանի լինելու համար Տիրոջ փառավոր և հաղթական Հարության խորհրդին: Ավագ Շաբաթը հոգևոր ճանապարհորդություն է, որտեղ մենք նաև տեսնում ենք, որ Տիրոջ բոլոր կանխատեսումներն ու մարգարեություններն իրագործվում են: Նա ասաց, թե մարդիկ Իրեն պետք է մատնեն և չարչարանքի ենթարկեն և հետո պետք է խաչը բարձրացնեն: Սուրբ Խաչելությունից հետո մենք տեսնում ենք հարություն առած Հիսուս Քրիստոսին, որ Իր աշակերտներին ասում է. “Ես ձեզ հետ եմ միչև աշխարհի վախճանը”:

Posted in русский

Выполните упражнения.

  1. Прочитай слова, запиши их в три столбика по родам.
    Девочка (жен)., ручка (жен)., книга (жен)., журнал (му.), письмо (ср)., врач (му)., музей (му)., задание (ср)., дом (му)., пальто (ср)., тетрадь (жен), день (му)., заря (жен)., платье (ср)., солнце (ср)., яблоко (ср)., дядя (му)., бабушка (жен)., сын (му)., полка (жен)., озеро (ср.).

2. Составь и запиши предложения с выделенными словами.

У меня есть книга.

Я пишу своему другу письмо.

Я поехал в музей.

3. Составь словосочетания. Тебе помогут слова для справок.

Окно, село, зерно, яйцо, море, платье, колесо, расписание, упражнение, масло, молоко, небо, солнце, метро, перо, озеро.

Слова для справок.

Широкое, новое, спелое, белое, синее, круглое, школьное, контрольное, сливочное, московское, свежее, голубое, гусиное, яркое, красивое, глубокое.

Широкое окно, село новое , зерно спелое , яйцо белое, море синее, платье красивое, колесо круглое, расписание школьное, упражнение контрольное, масло сливочное, молоко свежее, небо голубое, солнце яркое, метро московское, перо гусиное, озеро глубокое.

Posted in Բնագիտական փորձեր

Գյուղատնտեսություն

Ի՞նչ բույսեր գիտես, որ աճեցնում է մարդը: Ի՞նչ ընտանի կենդանիներ գիտես, ի՞նչ է ստանում մարդը նրանցից:

Արդյունաբերության նման գյուղատնտեսությունը ևս տնտեսու­թյան խոշոր ճյուղերից է: Այն զբաղված է մշակաբույսերի աճեցմամբ և ընտանի կենդանիների բուծմամբ: Երկրագնդի տարբեր վայրերում մշակվում են տարբեր բույսեր և բուծվում տարբեր կենդանիներ: Օրինակ՝ Հայաստանի բնական պայմանները թույլ չեն տալիս, որպեսզի մեզ մոտ աճի արմավենի կամ նարինջ: Դրա փոխարեն մեր երկրում աճում է հյութալի ծիրան, դեղձ, խնձոր և այլն:

Գյուղատնտեսությունը բաժանվում Է բուսաբուծության և անաս­նապահության:

Մշակաբույսերի մեծ մասը մարդն օգտագործում է` որպես սննդամթերք։ Մյուս մասը կեր է ընտանի կենդանիների համար: Մշակաբույսերի մասն էլ, օրինակ՝ շաքարի ճակնդեղը, բամբակենին, վուշը, հումք է սննդի արդյունաբերության համար: Շաքարի ճակնդեղից ստանում են շաքար, բամբակից և վուշից՝ թել:Բուսաբուծությունը զբաղվում է զանազան մշակաբույսերի աճեցմամբ: Բուսաբուծության մեջ առաջնակարգ նշանակություն ունի ցորենի մշակու­թյունը, որը մարդկության մեծ մասի հացն է: Աշխարհի շատ երկրներում ցորենից հետո մարդիկ իրենց սննդի մեջ ամենից շատ օգտագործում են կար­տոֆիլ, դրա համար էլ այն անվանում են «երկրորդ հաց»: Մարդն աճեցնում է նաև բրինձ, գարի, բազուկ, գազար, վարունգ, պոմիդոր, սուրճ, թեյ, մրգեր՝  խաղող, ձմերուկ, բամբակենի և այլն:

Անասնապահությունը զբաղվում է ընտանի կենդանիների բուծմամբ: Անասնապահական մթերքները մեզ համար ևս արժեքավոր սնունդ են: Օրինակ՝ դու արդեն գիտես, որ մարդու օրգանիզմի համար խիստ կարևոր են միսը և կաթնամթերքը: Բացի այդ, տարբեր ընտանի կեդանիներից մենք ստանում ենք բուրդ, կաշի, փետուր, որոնք էլ հումք են դառնում գործվածքի, հագուստի, կոշիկի, գորգերի համար: Ընտանի կենդանիները նույնպես բազմազան են: Դրանց շարքում կան կաթնասուններ (կով, ոչխար), թռչուններ (հավ, սագ), ձկներ (իշխան, սիգ), միջատներ (մեղու): Ձկներ բուծելու համար մարդը հաճախ .տեղծում է արհեստական լճակներ և ջրամբարներ:

Անասնապահության համար մարդը որպես կեր օգտագործում է բնության բարիքները և իր աճեցրած բույսերը: Հայաստանում ամռանը կովերին, ոչխարներին, այծերին կարելի է հանդիպել հիմնականում լեռնային արոտներում, որտեղ նրանք սնվում են հյութալի խոտաբույսերով: Այստեղ են նաև տեղափոխում մեղուների փեթակները, որովհետև շատ են բազմերանգ ծաղկաբույսերը:

Միաժամանակ մարդը հատուկ գործարաններում արտադրում է համակցված կերեր, որոնք պարունակում են կենդանիներին շատ անհրաժեշտ սննդարար նյութեր:

Այն մարդկանց, ովքեր զբաղվում են միայն գյուղատնտեսական մշակաբույսեր աճեցնելով, անվանում են հողագործներ կամ երկրա­գործներ, իսկ ովքեր բուծում են միայն կենդանիներ՝ անասնապահներ: Շատ մարդիկ զբաղվում են թե’ մեկով, և թե’ մյուսով: Նրանց էլ  սովորաբար անվանում են ագարակատերեր (ֆերմերներ):

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ է գյուղատնտեսությունը, և ի՞նչ ճյուղերից է բաղ­կացած այն:
    Գյուղատնտեսությունը ևս տնտեսու­թյան խոշոր ճյուղերից է: Այն զբաղված է մշակաբույսերի աճեցմամբ և ընտանի կենդանիների բուծմամբ:
  2. Ինչո՞վ է զբաղվում բուսաբուծությունը, և ի՞նչ բույսեր է աճեցնում մարդը սննդամթերք ստանալու, անասնա­կերի և արդյունաբերության համար:
    Այն զբաղված է մշակաբույսերի աճեցմամբ: Նրանք աճեցնում են հյութալի ծիրան, դեղձ, խնձոր և այլն:
  3. Ինչո՞վ է զբաղվում անասնապահությունը:
    Նրանք կենդանիներ են պահում:
  4. Օրվա ընթացքում բուսաբուծությունից և անասնապա­հությունից ստացված ի՞նչ մթերք ես օգտագործում քո սննդի մեջ:
  5. Ինչպե՞ս են միմյանց հետ կապված բուսաբուծությունը և անասնապահությունը:
  6. Ի՞նչ կապ կարող է գյուղատնտեսության և արդյունաբերության միջև:

Posted in Մաթեմատիկա

Ուսունական Գարուն 2021

Գտե՛ք այն երկնիշ թիվը, որը 6 անգամ մեծ է իր թվանշանների գումարից։

54 ստ, 5+4=9, 54:9=6

2․Նարեն և Արմենը միասին կշռում են 80 կգ, Նարեն և Նարեկը՝ 75 կգ, Արմենն ու Նարեկը՝ 85 կգ։ Որքա՞ են կշռում Նարեն, Արմենն ու Նարեկը միասին։

1)75+85+80=240
2)240:2=120


3․Սենյակում կա 11 մարդ: Առաջին մարդն ասաց. <Սենյակում բոլորը ստախոս են>, իսկ երկրորդ մարդն ասաց. <Ինձնից անմիջապես առաջ խոսողը ճիշտ չի ասում>: Մնացած 9 հոգին կրկնեցին երկրորդի ասածը: Քանի՞ ճշտախոս կա սենյակում:

1)11-1=10

2)10:2=5

Պատ.5

4․Աննան, Բելան և Սեդան մասնակցում են տարբեր խմբակների՝ պարի, երգի, թատրոնի: Այն հարցին, թե ո՞վ ո՛ր խմբակին է մասնակցում, նրանք պատասխանեցին.
Աննա. – Ես՝ պարի:
Բելա. – Ես պարի խմբակում չեմ:
Գոհար. – Ես երգի խմբակում չեմ:
Ո՞վ ո՛ր խմբին է մասնակցում, եթե երեք պատասխանից մեկը ճիշտ է, երկուսը՝ ոչ:

Աննա-պարի

Բելա-երգի

Գոհար-թատրոն

5․ 6781253 թվից ջնջե՛ք հնարավորինս քիչ թվանշաններ այնպես, որ ստացված թիվը բաժանվի 9-ի։

6․Արամը, Մերին, Սոնան, Դավիթը և Եվան հերթ են կանգնել: Արամը կանգնած է Մերիից առաջ, բայց Եվայից հետո: Սոնան և Եվան հարևաններ չեն: Եվան, Արամը և Սոնան Դավիթի կողքին չեն: Ի՞նչ հերթականությամբ են նրանք կանգնած։

7․ Փորձիր 8 հատ 1-ի և թվաբանական գործողությունների միջոցով ստանալ ամենափոքր եռանիշ թիվը։

8․ Մեկ ձողիկը տեղափոխիր այնպես, որ ստանաս ճիշտ հավասարություն․

VII-I=IV

XII+I=X

9․ 2 ձկնորս 3 րոպեում ուտում են 4 ձուկ։ Քանի՞ րոպեում 4 ձկնորսը կուտեն 16 ձուկ։

10․ 6 տարի առաջ քույրն ու եղբայրը միասին 15 տարեկան էին։ Քանի՞ տարեկան  կլինեն նրանք միասին 6 տարի հետո։

11․ 4 տարի հետո քույրն ու եղբայրը միասին կդառնան 19 տարեկան։ Քանի՞ տարեկան  էին նրանք միասին 4 տարի առաջ։

Թեստ 1

Թեստ 4

Posted in Մայրենի

Ինչպես անցկացրի իմ գարնանային արձակուրդները

Բարև ձեզ: Ես հիմա կպատմեմ, թե ինչպես անցկանցրի գարնանային արձակուրդներս: Ես այն անցկացրել եմ տանը: Ծնողներս գնում էին աշխատանքի և մենք մնում էինք տանը մենակ և ժամանակ առ ժամանակ տատիկս, ով ապրում է անմիջապես հարևանությամ, հետևում էր մեզ: Ես և եղբայրս այդ ընթացքում միշտ իրար հետ էինք, անում էինք մեր դասերը, գնում էինք ֆուտբոլի և շատ մուլտֆիլմեր էինք դիտում: Իսկ երեկոյան, քանի որ դաս չունեինք անելու, ընտանիքով ֆիլմեր էինք դիտում:

Posted in Մաթեմատիկա

Մաթեմատիկա

  • Քառակուսու մակերեսը 25 քառակաուսի մետր է։ Գտի՛ր քառակուսու կողմը։
    5*5=25մ քառ.
    կողմ 5 մ
  • Քառակուսու մակերեսը 81 քառակաուսի մետր է։ Գտի՛ր քառակուսու կողմը։
    9*9=81մ քառ
    կողմ 9 մ
  • Քառակուսու մակերեսը 49 քառակաուսի մետր է։ Գտի՛ր քառակուսու կողմը։
    7*7=49մ քառ.
    կողմ 7մ
  • Հավասարակողմ եռանկյան պարագիծը 180 դմ է։ Որքա՞ն է այդ եռանկյան կողմի երկարությունը։
    180:3=60դմ
    60դմ
  • Հավասարակողմ եռանկյան պարագիծը 120 սմ է։ Որքա՞ն է այդ եռանկյան կողմի երկարությունը։
    120:3=40սմ
    40սմ
  • Ուղղանկյան երկարությունը 20 սմ է, իսկ լայնությունը 2 սմ փոքր է: Գտիր այդ ուղղանկյան մակերեսը:
    20-2=18 լայնություն
    20*18=360 մակերես
    360մակերես
  • Փակագծեր պարունակող արտահայտություններ

100·(492:4+2880‬:20)=2720

2015-(1680+320):10=1815

8115-(2490-190):20=8000

(1000-80•5):60+390=400

16‧(5670:3-890)=16000

(2000 + 60‧5) : 100 + 27=44

50·(3600:12-360:20)=14550

Posted in հայրենագիտություն

Զինագորձություն

Զինագործություն

Մարտական զենքերի արտադրությունը: Զինագործությունը համեմատաբար ավելի վաղ, քան երկաթի  մշակման հետ կապված մյուս արհեստները, անջատվեց դարբնությունից և ինքնուրույն արհեստ դարձավ: Միքայել  Ասորու ժամանակագրություն մեջ այդ արհեստը դիտված է իբրև առանձին արհեստ և կոչվում է զինագործություն: Հայկական զորքերը գործածել են զենքի շատ տեսակներ և հանդերձանք, զրահ ու նման այլ արհեստական պաշտպանական միջոցներ, իսկ դա հնարավոր էր արհեստագործության  և առաջին հերթին մետաղագործություն իր ժամանակի համար բարձր զարգացման պայմաններում: Միջնադարյան Հայաստանում զորքի տեսակները  կազմվում էին ըստ զենքի տեսականիներին, որի վերաբերյալ բավականաչափ առատ տեղեկություներ կան հայկական մատենագրական աղբյուրներում:

Նետի ծայրեր

Բերված ցուցակից պարզ երևում է, որ զինագործը կամ սլեհարարը, գործունեության լայն  ասպարեզ ուներ: Նետ պատրաստող վարպետը տարբեր էր սլեհարարից և հիշատակված է իբրև առանձին արհեստավոր  նետրան անունով: Զինագործության խոշոր կենտրոնները քաղաքներն էին, մանավանդ Դվինը և Անին: Դեռևս 770-ական թվականներին Դվինը աչքի էր ընկնում զինագործությամբ և զինանոցներով: Այստեղ էր, որ զինեց իր ջոկատը Արտավազդ Մամիկոնյան, որն այնուհետև հարձակվելով արաբական հարկահանների վրա, Կումայրիում կոտորեց նրանց:

Նիզակի ծայրեր  և երկաթե զրահի շերտեր

Միջին դարերում սովորություն կար նաև գործածելու թունավոր սլաք. Թեն հայկական զորքերը անուն էին հանել իբրև քաջ և դիպուկ նետաձիգերը, բայց նրանք նետ աղեղից ավելի գործածում էին նիզակն ու սուրը: Հետևակը, մեծ մասամբ, զինված էր լինում նիզակով, իսկ հեծելազորը սրով և երկար նիզակով, կար և ճոճ նիզակ, որը գործածվում էր մոտիկ տարածությունից թշնամու վրա նետելու համար:

Նիզակի ծայրեր, հեծյալներին հարվածելու և ձիուց վայր բերելու հարմարանքով

Նետելու ավելի ծանր զենք էր նաև ռումբը կամ ըռումբը: Հեծելազորի հիմնական զենքը սուրն էր: Զենքի այս հատուկ տեսակը հեծելազորին, նրա արագաշարժության հետ միասին, դարձնում էր մի  ահարկու ուժ պատերազմի դաշտում: Սուրը  երկսայրի մի զենք էր, որով հատում-կտրում էին, իսկ ծայրով խոցում: Գործածական էր նաև սուսերը, որը նեղ և երկար շեղբով սուր ծայրով զենք էր, որով խոցում էին թշնամուն: Սրան մոտ էր սվինը, որը լինում էր երկսայրի, բայց գործածվում էր առավելապես սուր ծայրով խոցելու համար, երբեմն մոտիկ տեղից նետելով:

Դաշույններ

Հատող զենք էր նաև շերտը: Դվինում գտնված մանգաղաձև, կտրող բերանով դեպի դուրս զենքը հավանաբար պատմիչների հիշատակած շերտն է: Սա հետևակի զենք էր հագցված երկար կոթի վրա, որից բռնելով զինվորը թշնամուն հարվածում  էր երկու ձեռքի ուժգնությամբ: Գործածական զենքերի թվին  էր պատկանում սակրը: Սա թեթև լայնաբերան կացնի տեսք ուներ. Կտրիչ բերանը լինում էր մեկ կամ երկու կողմից: Մովսեց Խորենացին հիշատակում է կացինը և երկբերան սակրը: Սակրը նույնպես հետևակի զենք էր, որը գործածվում էր երկու ձեռքով հարվածելով կտրելու համար: Սակրին մոտ էր նաև նրա դերը կատարող, բայց հավանաբար ավելի ծանր վաղրը:


https://www.youtube.com/watch?v=CQ0t7D_VQiU