Posted in Մայրենի

Բառակապակցություններ

Կարմիր խարույկ:
Աշնան օրերն:
Դեղին թերթեր:
Ծեր տանձենի:
Արագիլի թև:
Դեղին հրդե:
Դեղին ծուխ:
Աշնան քամուն:
Փոքրիկ տերևն:
Քամու ձեռքերն:
Ամպի փեշերն:
Կապույտ մշուշներ:
Ականջն ամպրոպի:
Եղնիկի հորթը:
Անտառապահի տնակի:
Եղևնին կանաչ:
Առուն բարի:

Posted in Մայրենի

Խորխե Բուկայ. «Չեմ կարողացել, չեմ կարողանում ու երբեք էլ չեմ կարողանա»

Երբ ես փոքր էի, պաշտում էի կրկեսը, և կրկեսում ամենից շատ գազաններն էին ինձ դուր գալիս: Ինձ հատկապես փիղն էր գրավում, որը, ինչպես հետո իմացա, նաև մյուս երեխաների սիրելին էր:

Ներկայացման ժամանակ այդ հսկայական վայրի կենդանին ցուցադրում էր իր անասելի քաշը, ուժը, չափսերը… Բայց իր ելույթից հետո մինչև հաջորդ ելույթի սկիզբը նա շղթայված էր, շղթայի մի ծայրը կապված էր փղի ոտքին, իսկ մյուսը` գետնի մեջ խրված ցցին:
Այն ընդամենը փայտի մի կտոր էր, որ միայն մի քանի սանտիմետր էր խրված հողի մեջ: Չնայած շղթան հաստ էր և ամուր, ինձ համար ակնհայտ էր, որ այդպիսի կենդանին, որն ընդունակ է ծառեր արմատախիլ անելու, հեշտությամբ կարող էր այդ ցիցը հանել ու փախչել:
Ինձ համար հանելուկ էր մնացել` ի՞նչն էր նրան պահում, ինչո՞ւ նա չէր փախչում:
Երբ դեռ հինգ-վեց տարեկան էի, հավատում էի մեծահասակների իմաստնությանը: Չեմ հիշում` այս հարցերը ես տվեցի ուսուցչի՞ս, հայրիկի՞ս, թե՞ հորեղբորս: Նրանցից մեկն ինձ բացատրեց, թե փիղը չի փախչում, քանի որ  վարժեցված է:
Այդ ժամանակ ես տվեցի միանգամայն ակնհայտ հարց. «Եթե փիղը վարժեցված է, էլ ինչո՞ւ են նրան շղթայում»:
Հիշում եմ, որ ոչ մի բավարար պատասխան չստացա: Ժամանակի ընթացքում մոռացա փղին էլ, նրա հետ կապված հարցերն էլ և այդ մասին հիշում էի միայն մարդկանց շրջապատում, ովքեր գոնե մեկ անգամ այդ հարցն իրենց տվել են:
Մի քանի տարի առաջ հայտնաբերեցի, որ, հուրախություն ինձ,  բավականին խելացի մի մարդ գտել է հարցի պատասխանը` կրկեսային փիղը չի փախչում, որովհետև նա մանկուց կապված է նմանատիպ ցցի:
Աչքերս փակեցի և պատկերացրի ցցին կապված նորածին անպաշտպան փղին: Վստահ եմ, որ այն ժամանակ փղիկն ամբողջ ուժով ձգվել է` փորձելով ազատվել: Բայց, չնայած  ջանքերին, ոչինչ չի ստացվել, քանի որ ցիցն այն ժամանակ բավականին ամուր է եղել:
Պատկերացնում էի, թե ինչպես է նա երեկոյան ուժասպառ ընկնում, իսկ առավոտյան փորձում նորից ու նորից… Մինչև, իր համար սարսափելի մի օր, նա հնազանդվել է իր ճակատագրին՝ ընդունելով սեփական անզորությունը:
Այդ հսկա և հզոր փիղը կրկեսից չի փախչում, քանի որ խեղճը կարծում է, թե չի կարող:
Նրա հիշողության մեջ մնացել է անզորության այն զգացողությունը, որն ապրել է ծնվելուց անմիջապես հետո:
Եվ ամենավատն այն է, որ այդ հիշողությանը նա երբեք չի կասկածում:
Նա այլևս երբեք չի փորձել իր ուժը կիրառել:
-Այսպիսին է կյանքը, Դեմիան: Բոլորս էլ ինչ-որ բանով նման ենք կրկեսի փղին. այս կյանքում մենք կապված ենք հարյուրավոր ցցերի, որոնք սահմանափակում են մեր ազատությունը:
Ապրում ենք` համարելով, որ «չենք կարող» անել բազում գործեր, ուղղակի, որովհետև, շատ վաղուց, երբ դեռ փոքր էինք, փորձել ենք ու չենք կարողացել:
Այն ժամանակ վարվել ենք այս փղի նման, մեր հիշողության մեջ գրանցել ենք այսպիսի հրահանգ. «Չեմ կարողացել, չեմ կարողանում և երբեք չեմ կարողանա»:
Մենք մեծացել ենք այս հրահանգով, որն ինքներս ենք մեզ տվել, և դրա համար էլ երբեք չենք փորձել ցիցը հանել:
Երբեմն, շղթայի ձայնը լսելիս, հայացք ենք ձգում ցցին և մտածում.
Չեմ կարողանում և երբեք էլ չեմ կարողանա:
…. Եվ միակ ձևը պարզելու, որ դու  կարող ես ինչ-որ բանի հասնել, նոր փորձ անելն է, որի մեջ կներդնես քո ամբողջ ոգին:

Հարցեր և առաջադրանքներ:
Ինչի՞ մասին է պատմվածքը:

Պատմվածքը մի փղի մասին է, որ կապված է եղել ցիցից և չեր պախչում, որովհետև նա փոքր ժամանակ փորձեր էր փախչել և չեր կարողացել: Հիմա նա նրա հոգու մեջ ասում է, որ չի կարողանա փախչի:

Ի՞նչ է սովորեցնում այս ստեղծագործությունը:

Ստեղծագործությունը սովորեցնում է, որ եթե դու չես կարողանում պետք չէ հանձնվել պետք է աննդատ անել, որ կարողանաս:
Նմա՞ն ես այդ փղիկին:

Ոչ ես նման չեմ փղիկին:
Բառարանի օգնությամբ գտիր տրված բառերի հոմանիշները` հսկայական, ամուր, ակնհայտ, անասելի, խելացի, ջանք, բազում:

հսկայական-հսկա
ամուր-ամրաձույլ
ակնհայտ-ակնբախ
անասելի-Անպատմելի
խելացի-խելոք
ջանք-փույթ
բազում-շատ

Posted in Մաթեմատիկա

20․10․2021

1․Հաշվեք ուղղանկյունանիստ ծավալը, եթե նրա չափումներն են՝ 2 սմ, 9 սմ,  11 սմ։
11*9*2=198սմ

2․Հաշվեք ուղղանկյունանիստ ծավալը, եթե նրա չափումներն են՝ 5 դմ, 7 դմ,  8 դմ։
8*7*5=280դմ

3․Հաշվեք ուղղանկյունանիստ ծավալը, եթե նրա չափումներն են՝ 6 սմ,  12 սմ, 10 սմ։
12*10*6=720սմ

4․Հաշվեք ուղղանկյունանիստ ծավալը, եթե նրա չափումներն են՝ 13 սմ, 15 սմ,  10 սմ։
15*13*10=4650սմ

5․Հաշվեք ուղղանկյունանիստ ծավալը, եթե նրա չափումներն են՝

11 սմ,  12 սմ, 10 սմ։
12*11*10=1320սմ

6․ Հաշվեք ուղղանկյունանիստի ծավալը, եթե նրա չափումներն են՝         

 3 դմ,  20 սմ, 10 սմ։
20*10*3=600սմ

7․ Հաշվեք ուղղանկյունանիստ ծավալը, եթե նրա չափումներն են՝

11 սմ, 12 սմ, 14 սմ։
14*12*11=1848սմ

8․Հաշվեք  2 դմ կող ունեցող  խորանադի ծավալը։
2x2x2=8

9․ Հաշվեք  5 սմ կող ունեցող  խորանադի ծավալը։
5*5*5=125

10․ Հաշվեք  11 սմ կող ունեցող  խորանադի ծավալը։
11*11*11=1331

11․ Հաշվեք  10 սմ կող ունեցող  խորանադի ծավալը։
10*10*10=1000

Սիրելի սովորողներ, այժմ ինքներդ կազմեք նմանատիպ առաջադրանքներ։


Հաշվեք ուղղանկյունանիստի ծավալը, եթե նրա չափումներն են՝ 10սմ, 13 սմ և 15սմ:
Հաշվեք ուղղանկյունանիստի ծավալը, եթե նրա չափումներն են՝ 20սմ, 23սմ և 15սմ:
Հաշվեք ուղղանկյունանիստի ծավալը, եթե նրա չափումներն են՝ 3 դմ 15սմ և 12սմ:
Հաշվեք  20 սմ կող ունեցող  խորանադի ծավալը։
Հաշվեք  13 սմ կող ունեցող  խորանադի ծավալը։
Հաշվեք  9 սմ կող ունեցող  խորանադի ծավալը։



Posted in Մայրենի

Առաջդրանքներ

1.Տրված բառազույգերից որո՞նք հոմանիշներ չեն։

անաղարտ-մաքուր

բերդ-ամրոց

վեմ-ժայռ

տաղանդ-բանաստեղծ

2.Ի՞նչ է նշանակում ծեգ բառը։

արեգակ, լուսաբաց, գող, դալար։

3.Ո՞ր տարբերակի բառերը հականիշներ չեն։

վառել-մարել

կառուցել-քանդել

ալեհեր-ալեկոծ

հարազատ-օտար

4.Ո՞ր բառում են հնչյուններն ու տառերը հավասար։

ընձուղտ, երկուշաբթի, լուսնկա, անձրև

5․Ո՞ր բառն է սկսվում ձայնավոր հնչյունով։

համերգ, ուրբաթ, ոսկեթել, յուրաքանչյուր

6.Ո՞ր բառի բացատրությունն է սխալ։

սողնակ- դուռը փակելու ձող

խորտիկ-ընտիր կերակուր

ճարտար-մի կերպ վտանգից ազատված

7.Ո՞ր դարձվածքի իմաստն է սխալ բացատրված։

գլուխ պահել- հուսահատվել

ձեռք մեկնել-հիասթափվել

մատով ցույց տալ- նշանավոր մարդ համարել

մեծ կտորը ականջը թողնել- կտոր-կտոր անել

8.Ո՞ր բառակապակցության ընդգծված բառը փոխաբերական իմաստով գործածված չէ։

ճախրող փիրուզե թիթեռներ

ոսկեթև մեղուներ

սոխակների մետաքսահյուս բներ

հոգնած ուղտերի քարավաններ

9․ Ո՞ր շարքի բոլոր բառերում է ընդգծված ե-ն արտասանվում է։

արևելք, կիսաեփ

աներկյուղ, համերկրացի

խմբերգ, ինքնաեռ

ամենաերջանիկ, ժպտերես

Posted in русский

Передышка 

От деревни до ближнего леса дорога шла через широкое поле. Идёшь по нему в летний день – солнце печёт, жара. Но как раз на половине пути, у самой дороги, росла берёза…
Кто бы из леса в деревню или обратно ни шёл, обязательно сядет и отдохнёт в прохладной тени под старым деревом. Кругом всё поле даже блестит от солнца, а под густой берёзой всегда прохладно. Над головой зелёные листья шумят, будто зовут присесть и передохнуть немножко. Вот и прозвали эту берёзу „Передышкой”.
Ранней весной, только пригреет солнце, а Передышка уже зазеленела, стоит среди поля нарядная, усыпанная молодыми листочками. А осенью Передышка становится вся жёлтая. Подует ветер, и полетят с дерева золотые листья. Целые стаи перелётных птиц садились передохнуть на берёзу. Но вот однажды осенью собрали ребята в лесу сухие ветки и возвращались домой. Дошли они до берёзки и присели отдохнуть. Посидели немного, а потом кто-то из них предложил:
– Давайте костёр разожжём, погреемся и картошку испечём.
Сказано – сделано. Наломали сухих веток, стали их зажигать, а они не горят. Ветром огонь задувает.
– Постойте! – кричит один из мальчиков. – Тащите-ка ветки к берёзе. Она наш костёр от ветра закроет.

С тех пор стали ребята между корнями берёзы костёр разводить, картошку печь. Огонь разжигать было очень удобно: надерут коры с той же берёзы, она хорошо горит, в один миг костёр разгорается. Всю кору внизу с дерева ободрали. А между корнями получилась
большая чёрная дыра – настоящая печь.

печь (испечь) картошку – կարտոֆիլ խորովել                         кора – կեղև
зажигать (зажечь) костёр – խարույկ վառել

Ответьте на вопросы.
1. Почему под старой берёзой часто садились отдыхать люди?

Потому что они были очень уставшие и сил не хватало ехать дальше.

2. Как выглядела берёза весной и осенью?

Осенью Передышка становился вся жёлтая а весной зеленой.

3. Почему разводить костёр под деревом было очень удобно?

Потому что берёза защищала костёр от ветра.

4. Как вы думаете, можно ли разводить огонь под деревом?

Нет, потому что берёза тоже может загореть.

5. Что бы вы сказали ребятам, которые разжигают костёр между корнями дерева?

Я бы сказала что это очень опасно так близко к деревьям разжигать костёр . Будьте осторожна это очень опасно!

Posted in Մայրենի

Վիլյամ Սարոյան «Հյուսնի պատմությունը»

Լյուսի տատիս իմացած հեքիաթներին վերջ չկար: Ահա դրանցից մեկը, որն ապացուցում է, թե հուսահատությունը պարզապես անհեթեթություն է: Այս պատմությունը հյուսնի մասին է, ով ապրել է հարյուրավոր տարիներ առաջ: Օրերից մի օր, տուն վերադառնալիս, ընկերներից մեկը կանգնեցնում է նրան և հարցնում.

– Եղբայրս, դեմքդ ինչո՞ւ է թթված: Բա՞ն է պատահել:

– Եթե իմ տեղը լինեիր, – պատասխանում է հյուսնը, – դու էլ այս օրին կլինեիր:

– Ի՞ն չ է եղել, – հետաքրքրվում է ընկերը:

– Մինչև առավոտ, – ասում է հյուսնը, – թագավորի հրամանով պետք է տասնմեկ հազար տասնմեկ հարյուր տասնմեկ գրվանքա փայտի լավագույն սղոցուքը տանեմ պալատ, թե չէ գլխիցս կզրկվեմ:

Ընկերը ժպտում է և գրկում նրան:

– Ասում է, – սիրելի ընկերս, – մի հուսահատվիր: Արի գնանք, ուտենք-խմենք և վաղվա մասին մոռանանք: Հույսդ երբեք մի կորցրու:

Գնում են հյուսնի տուն և տեսնում, որ նրա կինն ու երեխաները նույնպես լուրն առել են և լացուկոծ են անում: Ընկերը նրանց էլ է հորդորում, որ չվշտանան և բոլորը միասին սկսում են ուտել, խմել, ուրախ-ուրախ զրուցել, երգել ու պարել:

Խնջույքի կեսին հյուսնի կինը վերսկսում է. – Խեղճ ամուսինս, առավոտյան զրկվելու ես գլխիցդ, իսկ մենք զվարճանում ենք:

– Ա՜խ, և ոչ մի հույս չկա:

– Մի’ տանջվիր, – ասում է հյուսնը, – ամեն ինչ զուր է:

Եվ շարունակում են ուտել, խմել, երգել ու պարել:

Երբ լույսը ճեղքում է խավարն ու սկսվում է օրը, բոլորը լռում են՝ սարսափով ու վշտով համակված: Թագավորի մարդիկ գալիս և կամացուկ թակում են հյուսնի տան դուռը:

Հյուսնը հառաչում է.

– Այժմ գնում եմ մեռնելու:

Եվ բացում է դուռը:

– Հյուսն, – ասում են հյուրերը, – թագավորը մեռել է:

Նրա համար դագաղ սարքիր:

Հարցեր և առաջադրանքներ

1. Ի՞նչ սովորեցրեց քեզ այս առակը: Քո կարծիքով, ո՞րն է այս առակի հիմնական ասելիքը:

Այս առակը սովորեցրեց, որ չի կարելի հուսահատվել և պետք է միշտ հավատալ, որ եթե մի դուռ փակվում է ուրիշ դուռ կբացվի։


2.Բնութագրի՚ր թագավորին:

Թագավորը հիմար մարդ էր : Նա իր հիմար հրամաններով տանջում էր մարդկանց։