Posted in Տեխնոլոգիա

Տեխնոլոգիա առարկայի ամփոփում

Տեխնոլոգիա դասժամերին մենք ծաղիկներ էնք տնկել, ծառերն էնք ջրել և աղբ էնք հավաքել: Մեր տեխնոլոգիա դասերը շատ հետաքրքիր են անցնում: Մեր դասաժամերը օգնում են բնությանը:

Posted in Տեխնոլոգիա

Մեկ սովորող մեկ համակարգիչ

  • Իմ բլոգը

    Ես իմ բլոգը ունեմ արդեն 6 տարի: Բլոգս բացվել և սկսել եմ սպասարկել Արևմտյան դպրոցում, օգնել է մեր դասվար Ծաղիկ Գասպարյանը: Բլոգի սպասարկման հետ կապված չունեմ խնդիրներ։ Ունեմ բոլոր առարկայական և պարտադիր համարվող բաժինները։ Այս պահին իմ բլոգում կա հրապարակված 758 նյութ:
  • Իմ Համակարգիչը

    Իմ համագարգիչը Lenovo է: Ես իմ համակարգիչը օգտագործում եմ արդեն 2 տարի: Իմ համակարգիչի հետ չունեմ խնդիրներ:
Posted in Տեխնոլոգիա

Վայրի խաղողների մասին

Վայրի խաղողը պատկանում է խաղողազգիների (Vitaceae) ընտանիքին։ Վայրի խաղողը մագլցողների թվում ամենա ցրտադիմացկուն բնափայտային բույսերից մեկն է, որը աչքի է ընկնում ամենաբարձր դեկորատիվ առանձնահատկություններով։ Այս բույսը հատկապես գեղեցիկ է ուշ աշնանը, երբ տերևները ստանում են անզուգական կարմրավուն երանգ։ Արագ աճող բույս է, բարձրությունը  երբեմն անցնում է 10 մ։ Կառչող բույս է, բեղիկներով հեշտությամբ կառչում է պատի աննշան ելուստներին, սակայն հենարանի կարիք է զգում։ Հողի նկատմամբ պահանջկոտ չէ, բայց լավ է աճում պարարտ, սննդանյութերով հարուստ հողում։ Պահանջում է առատ և հաճախակի ոռոգում։ Հեշտությամբ բազմանում է սերմերով, կտրոններով և հասարակ անդալիսով։ Անդալիսով բազմացնելիս շիվը պառկեցնում են գետնին և կեռկալներով ամրացնելուց հետո հող լցնում վրան։ Հանգույցներից բույսը շիվեր և արմատներ է արձակում։ Կտրոններով բազմացնելու դեպքում մեկ տարեկան շիվերը վաղ գարնանը կտրում են 15—20 սմ երկարությամբ։ Ավելի հարմար է այդ գործողությունը կատարել ուղղակի բաց գրունտում, հողին որոշ չափով ավազ խառնելով։ Վայրի խաղողը օգտագործվում է շենքերի ճակատների, պատշգամբների, լոջիաների դեկորատիվ ձևավորման համար։ Օգտագործվում է նաև ճաղապատեր, կամարներ, տաղավարներ, ծածկելու և կենդանի դրասանգներ պատրաստելու Համար։ Երևանի պայմաններում ձմեռում է դրսում, սակայն ուժեղ ցրտերի դեպքում պետք է իջեցնել և ծածկել հողով կամ ծառերից թափված տերևներով։

Posted in Տեխնոլոգիա

Պիցցայի օր

Այսօր մենք պատրաստել ենք պիցցա: Մենք պիցցայի համար գնել ենք պանիր,թթվասեր,լոլիկ,ձիթապտուղ, կուկուռուզի հատիկներ, խմոր, երշիկ և կետչուպ:Մենք առաջին պիցցան պատրաստեցինք խմորով,ձիթապտղով,թթվասերով,կետչուպով,լոլիկով և երշիկով: Եկրորդ պիցցան պատրաստեցինք խմորով,լոլիկով,կուկուռուզի հատիկներով ,թթվասերով և կետչուպով: Մենք պատրաստեցինք պիցցաները և գնացինք համտեսելու: Մեր պիցցան շատ համեղ էր ստացվել: