Posted in Ճամփորդություններ

Դեպի եռօրյա Գյումրի

Մենք այս տարի գնացել էինք Գյումրի ընկեր Երանուհու հետ: Մենք մնում էինք <<Օլիպիկ>> հյուրանոցում: Մենք սենյակում չորսով էինք: Այնտեղ կար ֆուտբոլի դաշտ և մենք այնտեղ ֆուտբոլ էինք խաղում: Մենք գնում էինք տարբեր տեղեր: Գյումրիում շատ լավ անցավ և ես ուրախ վերադարձա տուն:

Posted in Ճամփորդություններ, հայրենագիտություն

Ճամփորդություն դեպի Գյումրի

Քարտեզ

Եղանակը


Գյումրի քաղաքի մասին

Մակերես` 45.2կմ2

Բնակչություն` 157332

Գյումրի ի սկզբանե Կումայրի, հետագայում մինչև 1840 թվականը՝ Գյումրի, 1840-1924 թվականներին՝ Ալեքսանդրապոլ, 1924-1990 թվականներին՝ Լենինական, 1990-1992 թվականներին Կումայրի), բնակչության քանակով ու մշակութային նշանակությամբ Հայաստանի երկրորդ քաղաքն է, գտնվում է հյուսիսարևմտյան մասում՝ Շիրակի մարզում, Ախուրյան գետի ձախ ափին, Երևանից 126 կմ հեռավորության վրա։ Տարածքը՝ 3626 հեկտար։ 2015 թվականի դրությամբ ունեցել է 118,6 հազար բնակիչ, ծովի մակարդակից բարձր է ավելի քան 1500 մետր։ Քաղաքի կարգավիճակ ունի 1837 թվականից։

Մարմարաշենի վանքի մասին


Մարմաշենի վանական համալիրը գտնվում է Երևանից 129 կմ, իսկ Գյումրիիից ընդհամենը 10 կմ հեռավորության վրա։ Գյումրի այցելության դեպքում անպայման պետք է բաց չթողնել Մարմաշենի վանքը տեսնելու հնարավորությունը։ Գյումրիից Մարմաշեն ճանապարհը կտևի ընդհամենը 25 րոպե, բայց կտեսնեք Հայաստանի գեղեցիկ վանքերից մեկը։ Վանքը գտնվում է Ախուրյան գետի ձախ ափին, և այնտեղից հրաշալի տեսարան է բացվում։

 Յոթ վերքի մասին

Սուրբ Աստվածածին Մայր Եկեղեցի կամ Սուրբ Յոթ Վերք, եկեղեցի ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։ Կառուցվել է 1874-1886 թթ., և գտնվում է քաղաքի Կենտրոնական՝ այժմ Վարդանանց, հրապարակում։ Եկեղեցին Շիրակի թեմի առաջնորդանիստն է։
Եկեղեցու պաշտոնական անունը Սուրբ Աստվածածին է, բայց այն տեղացիների մոտ հայտնի է որպես Յոթ Վերք՝ ի պատիվ Մարիամ Աստվածածնի նկարի, որը այստեղ է տեղափոխվել Սուրբ Նշան եկեղեցուց։ Սրբապատկերի հեղինակը Ղուկաս Ավետարանիչն է: Սրբապատկերը Վերին Բասենի Հասանկալա բերդաքաղաքից 1832 թվականին Բասենի Ս. Աստվածածածին վանքի առաջնորդ Պողոս վարդապետ Ջանլաթյանը իր հետ տեղափոխել է Մարմաշենի վանք:

Սրբապատկերում պատկերված է Սուրբ Մարիամն իր յոթ վերքերով։ Եկեղեցին պատրաստված է սև քարից։ Եկեղեցու նախկին տեղում եղել է փայտե մատուռ, որտեղ և ժամանակին գտնվել էր վերը նշված նկարը։ Եկեղեցու նկարի յոթ վերքերը հետևյալն են՝

  • Հիսուսի տաճարին հանձնելը,
  • Եգիպտոս փախչելը,
  • տաճարում մանուկ Հիսուսին կորցնելը,
  • խաչը տանելը,
  • Հիսուսի մահը խաչին,
  • Հիսուսի մարմնի ստանալը,
  • Հիսուսի գերեզման դնելը։

Եկեղեցու տեղանքում եղել էր Կամսարականների կողմից կառուցված փայտաշեն մատուռը, որտեղ և ժամանակին գտնվել էր Մարիամ Աստվածածնի նկարը։ Այն սկզբում տեղափոխել էին Սուրբ Նշան եկեղեցի, որի սկզբնական անունը եղել էր Յոթ Վերք։

Եկեղեցին գործել է անգամ Սովետական Միության տարիներին, երբ Հայաստանում փակվել էին բոլոր եկեղեցիները, բացի երկուսից։ Երկրորդ եկեղեցին Էջմիածնի Մայր Տաճարն էր։ Այդ ժամանակ Սուրբ Յոթ վերք եկեղեցում գործել է միանգամից 3 տարբեր եկեղեցիներ՝ հայ առաքելական, հայ կաթոլիկական որի խորանում և գտնվում է Գյումրու կաթոլիկ եկեղեցուց բերված խաչը՝ Հիսուս Քրիստոսի քանդակով, և ռուս ուղղափառական եկեղեցին։

Երերույքի տաճար մասին

Երերույքի տաճարը գտնվում է Շիրակի մարզի Անիպեմզա գյուղի արևելյան եզրին, Երերույքի արհեստական ջրամբարի (IV-V դդ.) պատնեշի հյուսիսարևմտյան կողմում, ոչ մեծ բարձունքի վրա: Երերույքը (Երերուաց) պատմական Շիրակ գավառի գյուղերից է, որի անունով էլ հայտնի է տաճարը: X դ. արձանագրության համաձայն (վերծանումը` Ն. Մառի) կոչվել է Ս. Կարապետի վկայարան: Ուշ միջնադարում դարձել է վանք-եկեղեցի` Ս. Երրորդություն անունով: Հուշարձանը ոչ միայն հայկական դասական ճարտարապետության, այլև քրիստոնեական վաղ շրջանի կառուցողական արվեստի նվաճումներից է: Տաճարը V-VI դդ. եռանավ բազիլիկ է` արտաքին կամարակապ սրահներով, եզերված բազմաստիճան գետնախարիսխով: Կառուցված է Անիի բաց նարնջագույն տուֆից: Հիմնադրվել է ավելի վաղ, որպես հեթանոսական մեհյան: Ըստ ճարտարապետ Թ. Թորամանյանի նկարագրության, ակնհայտ են տարբեր ժամանակների վերակառուցումները: Նախնական կառույցին տարբեր ժամանակներում հավելել են արևմտյան կողմի նախասրահը, կողային սենյակները, հարավային և հյուսիսային ճակատներին կից արտաքին սրահները և այժմյան բազմաստիճան գետնախարիսխը: Այս ամենը արված է մեծ վարպետությամբ, գեղարվեստական ճաշակով` ստեղծելով ժամանակի ճարտարապետական ոգուն համապատասխան նոր` առավել բարդ ու ամբողջական կառույց: Ճարտարապետական հարդարանքը զուսպ ու նրբագեղ է: Քանդակները կատարված են ոչ մեծ խորությամբ: Գեղարվեստորեն են մշակված արևմտյան` մեկ և հարավային զույգ շքամուտքերը, միակտուր բարավորները, լուսամուտները, բեկվածքավոր և ատամնաշար քիվերը, խոյակները, որմնամույթերի խարիսխները: Ճարտարապետական որոշ մանրամասեր, ինչպես և շքամուտքերի հորինվածքը ելակետային են դարձել հետագա դարերի հայ ճարտարապետության համար: Պահպանվել են որմնանկարչության հետքեր: Ըստ XX դ. սկզբին արված լուսանկարների` պահպանվել էին տաճարի հարավարևմտյան ավանդատան արևմտյան և հյուսիսային պատերը: Սակայն դրանցից մեզ են հասել միայն ավերակները, հյուսիսարևմտյան ավանդատան հյուսիսային պատը, շաղախից անջատված հարավարևելյան երեսապատը:

Վերանորոգվել է Հուշարձանների պահպանության կոմիտեի կողմից դեռևս 1928-29 թթ., ամրացվել են հարավային երեսապատի պակասող մասերը, արևելյան պատի բացվածքը և պատերի որոշ հատվածներ: 1948 թ. ձեռնարկվել է ոչ մեծ ծավալի ամրացման-կոնսերվացման աշխատանքներ: 1958 թ. վերանորոգվել են հարավային և արևելյան հիմնաստիճանները: 1964-65 թթ. վերսկսված վերանորոգման աշխատանքները մնացել են թերի:

Մաստարա Սուրբ Հովհաննեսի մասին


Հայաստանի վաղ միջնադարյան ճարտարապետության առավել ուշագրավ և ինքնատիպ եկեղեցիներից է Մաստարայի Ս. Հովհաննես եկեղեցին, որը գտնվում է գյուղի կենտրոնում: Ըստ հարավային և արևմտյան ճակատների շինարարական արձանագրության, եկեղեցին կառուցել է Գրիգորաս վանականը VII դ.: Եկեղեցու թվագրման հետ կապված կան տարբեր տեսակետներ: Որոշ մասնագետներ կարծում են, որ տվյալ արձանագրությունը վերաբերում է եկեղեցու VII դ. վերականգնմանը, և, ելնելով եկեղեցու ճարտարապետաշինարարական հատկանիշներից՝ ճարտարապետական հնավանդ ձևերից, եկեղեցին վերագրում են ավելի վաղ ժամանակաշրջանի՝ V դ.: Ս. Հովհաննես եկեղեցին կենտրոնագմբեթ, քառախորան կառույց է: Աղոթասրահը քառանկյունի է: Եռաստիճան տրոմպների վրա բարձրանում է հսկա գմբեթը՝ ութանիստ թմբուկով: Խորաններից երեքը ներսից պայտաձև են, դրսից՝ հնգանիստ: Ավագ խորանի երկու կողմերում ավանդատներն են: Մուտքերն արևմտյան և հարավային խորաններից են: Սկզբնապես կառուցված է եղել շագանակամանուշակագույն մեծ չափերի քարերով, իսկ VII դ. նորոգվել է նարնջադեղնավուն քարերով: Եկեղեցին վերանորոգվել է X-XIII դարերում: Ուշ միջնադարում եկեղեցին շրջապատված է եղել պարիսպներով, որոնք 1889 թ. քանդվել են եկեղեցու վերանորոգման ընթացքում:

Posted in Ճամփորդություններ, հայրենագիտություն

Ճամփորդություն դեպի Արագածոտնի մարզ

Քարտեզ

Եղանակ այստեղ

Արուճի քարվանատան մասին

Արագածոտնի մարզի Արուճ համայնքը բազմաթիվ հմայքներ ունի, որ կարող են հիացնել հնագույն կառույցներ որոնողներին: Արուճ մտնող ճանապարհի հենց սկզբում այցելուներին է դիմավորում լայն փռված մուտքով Քարավանատունը, որը կառուցվել է 13-րդ դարում եւ գտնվել մայրաքաղաք Անին եւ Դվինը իրար կապող ճանապարհին:
Դա Մետաքսի ճանապարհի մի հատվածն էր, իջեւանատանը ժամանակին հանգրվանել են առեւտրականները, իսկ լայն բացվածքով մուտքը հնարավորություն է տվել, որ բեռնավորված կենդանիները եւս կարողանան ներս մտնել։

Թալինի Սուրբ կաթողիկե եկեղեցու մասին

Թալինի Կաթողիկե եկեղեցին կառուցվել է 7-րդ դարում: Այն համարվում է այդ դարերում կառուցված Թալին գյուղի ամենամեծ կրոնական համալրիը: Ճարտարապետական ​​հուշարձանը կառուցվել է Կամսարական ընտանիքի իշխանների կողմից: Ըստ որոշ աղբյուրների, սկզբնապես եկեղեցին ուղղափառ է եղել: Պատերի վրա պահպանված ամենավաղ գրությունը արվել է 783 թվականին: Այսօր Թալինի եկեղեցին գրեթե ավերված վիճակում է, իսկ կառույցի գմբեթը բացակայում է. 1840 թվականի երկրաշարժը հսկայական վնաս է պատճառել ճարտարապետական հուշարձանին: Չնայած դրան՝ եկեղեցին մեծ հետաքրքրություն է ներկայացնում հնագույն ճարտարապետության սիրահարների համար:

Դաշտադեմի ամրոցի մասին

Դաշտադեմ ամրոցը, որը կոչվում է նաև Քաղենիի ամրոց, խոշոր համալիր է, որը գտնվում է Դաշտադեմ գյուղի հարավային եզրին։ Ենթադրվում է, որ այն կառուցվել է ուրարտական ամրոցի տեղում՝ Կամսարականների օրոք։ Նրա մասին հիշատակություն կա արաբների Հայաստան կատարած արշավանքների առաջին շրջանում (7-րդ դար)։ Առաջին վերականգնողական աշխատանքները կատարվել են 1961 թվականին՝ վերաշարվել և ամրացվել է ամրոցապարսպի փլուզված հատվածը: 1989-1990 թթ. ամրոցի տարածքում կատարվել են պեղումներ, որի արդյունքում բացվել են պարիսպների հյուսիսային հատվածը, միջնաբերդի և հյուսիսային պարսպի միջև եղած տարածքը:

Posted in Ճամփորդություններ

Ճամփորդություն դեպի Հովհաննես Թումանյանի թանգարան

Բարև ձեզ, ես ձեզ կպատմեմ մեր ճամփորդության մասին:
Մինչ ճամփորդելը մենք ուսումնասիրեցինք Հ. Թումանյանի կյանքն ու ստեղծագործությունները: Կազմեցինք ու լուծեցինք մաթեմատիկական խաչբառ, որի ծածկագիրը կամ պատասխանը Հովհաննես Թումանյան  էր: 
Մենք կազմել ու լուծել ենք նաև նրա հեքիաթների հիման վրա կազմված խնդիրներ: Դրանից հետո ուսմնասիրել ենք մեր ճամփորդության երթուղին ու քարտեզը՝

Ճամփորդորթյան երթուղին՝ Արևմտյան դպրոց-Մոսկովյան 40/Հովհաննես Թումանյանի թանգարան:

 Դրանից հետ մենք  այցելել ենք Հովհաննես Թումանյանի թանգարան: Ես այնտեղ եղել եմ շատ անգամ, բայց միևնույն է հաճույքով գնացի: Երբ մտանք թանգարան, մեր դասարանը բաժանեցին  2 խմբի, որպեսզի շատ չլինենք: Յուրաքանչյուր խմբին գիդ ուղեկցորդը  մանրամասն  պատմեց Հովհաննես Թումանյանի կյանքի և ստեղծագործական գործունեության մասին: Այնտեղ տեսանք Հովհաննես Թումանյանի հագուստը, ձեռնափայտը, նրա գրադարանը, որտեղ կար 8150 գիրք, նրա ծնված տեղը, վերջին և նախավերջին տները: Նաև տեսանք նրա 10 երեխաների նկարները, որից 6-ը աղջիկ էին, իսկ 4-ը՝ տղա: Մեր դասարանը այնտեղ նաև տեսավ 3D Սասունցի Դավիթի պատկերը: Որից հետո դիտեցին նրա կյանքն ու գործունեությունը նկարագրող ֆիլմ։ Այդ  ֆիլմում կար շատ ծիծաղելի  մաս, որտեղ փոքրիկ երեխան բեղերով էր: Հեռանալուց առաջ իմ ընկերները գնեցին  փոքրիկ գրքեր: Մենք դուրս եկանք ու գնացինք նախաճաշելու: Նախաճաշելուց  հետո  իրականացրեցինք քաղաքային ընթերցումներ։  Ընթերցեցինք Հ․ Թումանյանի ստեղածագործություններն ու քառյակները։ Տեսաֆիլմը՝ ընկեր Արմինեի բլոգում։ Դրանից հետո մենք նստեցինք ավտոբուս և եկանք դպրոց: Այսպես վերջացավ մեր հաճելի ճամփորդությունը: Տեսաֆիլմը՝ ընկեր Գրետայի բլոգում։

Թումանյանական խնդիրներ

«Պոչատ աղվեսի» պոչը նրա  մարմնի երկարության 5/9 մասն էր։ Որքա՞ն էր աղվեսի պոչի երկարությունը, եթե աղվեսի մարմնի երկարությունը 90 սմ էր։ 

90:9=10
10×5=50(սմ) 

2.  «Կիկոսի մահը» հեքիաթում  հայրը աղջկան  ուղարկում է աղբյուրից ջուր բերելու  և  տալիս է  5 լ և 4 լ տարողությամբ 2 կուժ։  Կկարողանա՞  այդ կուժերի  օգնությամբ աղջիկը  աղբյուրից բերել  ճիշտ 2 լ  ջուր։

 

Այո, 6  քայով՝  

5լ կուժ 
4լ կուժ 

3.  «Շունն ու կատուն »հեքիաթում կատուն 40 սմ երկարությամբ   գառան մորթուց կարող էր շան համար 1 գդակ կարել։ Որքա՞ն էր շան ճանկած  գառան  մորթու երկարությունը, եթե կատուն այդ մորթուց իր համար 2 միանման  գդակ կարեց, որոնցից յուրաքանչյուրի երկարությունը  շան  1  գդակի  մորթու  երկարության  3/4  մասն է կազմում: 

40:4×3=30
30×2=60(սմ) 

4.  «Ոսկու կարասը» հեքիաթում, եթե իմաստունները վճռեին, որ  կարասի մեջ եղած ոսկու  2/6 մասը պետք է տալ  վարող գյուղացուն, իսկ մնացած մասը` հողատիրոջը, ապա հողատիրոջը  ոսկու  ո՞ր մասը կհասներ։ 


6/6-2/6=4/6=2/3 

5.  «Բարեկենդանը» հեքիաթում մարդը որքա՞ն բրինձ էր գնել, եթե  յուղն ու բրինձը միասին  100 կգ էին  ու  հայտնի է, որ բրինձը  3 անգամ շատ էր կշռում յուղից։ 

1+3=4(մաս) 

100:4=25կգ յուղ
25×3=75կգ բրինձ

Posted in Ճամփորդություններ

Ճամփորդություն դեպի երկնաբանական թանգարան

Փետրվարի 11-ին մենք մեր ուսուցիչների ուղեկցությամբ գնացինք երկնաբանական թանգարան: Օրը սկսել էի շատ ոգևորված և մեծ սպասումներով: Առավոտյան դպրոցից շարժվեցինք ժամը 10:45 և վերադարձանք ժամը 13:30: Թանգարանում մենք հանեցինք մեր վերարկուները, որպեսզի ավելի հարմար մեզ զգանք: Առաջին գործը որ տեսանք, դա մամոնտի սկիլետն էր՝ իր իսկական որկորներով և ատամներով: Մեզ պատմեցին մամոնտների մասին ու շատ հետաքրքիր էր: Թանգարանում կար նաև եղնիկի ոսկորներ, ռնգեղջուրների եղջյուրներ: Հետո մենք տեսանք շատ քարերի տեսակներ, կար նաև հիմարի քար և այլ: Տեսանք նաև խխունջների հետքերով հին քարեր, և դրանցից շատ էին: Թանգարանում ուսումնասիրեցինք ամեն ինչ, իսկ այնուհետև քայլեցինք սիրահարների այգի: Այնտեղ մի քիչ զբոսնեցինք և վերադարձանք: Իսկ երեկոյան ոգևորված պատմում էի մայրիկիս մեր հետաքրքիր օրվա մասին: Այսպես վերջացավ իմ ճամփորդության օրը:

Posted in Ձմեռային ճամբար, Ճամփորդություններ

Ճամփուրդություն դեպի Սևաբերդ

Բարև ձեզ։ Ես Գառնիկ Բարսեղյան եմ։ Մեր ջոկատը ամսի 13-ին գնացել էինք Սևաբերդ։ Մենք ժամը 10։30 դուրս եկանք և հասանք ժամը 11։30։ Ճանապարհը շատ հետաքրքիր էր։ Ճանապարհին ես տեսա տարբեր բաներ և շատ-շատ ձյուն։ Մենք հասանք տեղ, մենք հանեցինք սահնակները և քայլելով գնացինք դեպի բերդը։ Ձյունը անքայն բարձր էր, որ բոլորս ընկնում էինք ձյան վրա։ Մենք հասանք միջին մասը և սկսեցինք սահնակներով իջնել։ Ես երկու անգամ նստեցի ընկերոջս հետ, որի անունը Վաչե է։ Առաջին անգամ այտքան լավ չէր բայց եկրորդ անգամ լավ էր։ Ես և Վաչեն արագ իչանք և վերջին պահը շուրջ եկանք դա շատ ծիծաղանու էր։ Մեր ջոկատը վերջացրեց և մենք գնացինք դեմի ավտոբուս։ Մենք նստեցինք և ուղեվորվեցինք դեպի դպրոց։ Ես եկա դպրոց և արագ փոխվեցի։ Ես շատ սիրեցի այս ճամփորդությունը։

https://www.youtube.com/watch?v=_cY4mn7xa40

Posted in Ճամփորդություններ, հայրենագիտություն

Երևանի պատմության թանգարան

89813101_233228837855371_4781868548433641472_n
9,6 կմ, 12 րոպե առանց խցանումների



Երևան քաղաքի պատմության թանգարանը հիմնադրվել է 1931 թվականին: Այստեղ պահվում են 87000-ից ավելի մշակութային արժեքներ, որոնք ներկայացնում են քաղաքի պատմությունը` հնագույն շրջանից մինչև մեր օրերը: Երկարատև դեգերումներից հետո` 2005 թ., թանգարանն ի վերջո իր մշտական հանգրվանը գտավ Երևանի քաղաքապետարանի նորակառույց շենքում, որը, գտնվելով նախկին պատմական բերդի տարածքում, թանգարանի հետ միասին կազմում է միասնական ճարտարապետական համալիր: Շենքն ինքնին բարձր գեղարվեստական արժեք ներկայացնող կառույց է և ընկալվում է իբրև մոնումենտալ հուշարձան, «ձոն»` նվիրված Երևանին ու Հայաստանի մյուս 11 մայրաքաղաքներին:

2007 թ. ապրիլի 3-ին բացվեց թանգարանի հիմնական ցուցադրությունը. այն բաղկացած է 3 սրահներից, որտեղ այցելուները հնարավորություն ունեն թեմատիկ ցուցահանդեսների միջոցով ծանոթանալ հին ու նոր Երևանը ներկայացնող հետաքրքիր արժեքներին: Առաջին ցուցասրահում ներկայացված է Երևանի պատմությունը հնագույն ժամանակներից մինչև ուշ միջնադար (Երևանյան քարայր` 80-40 հազար տարի առաջ, Շենգավիթ, Կարմիր բլուր, Էրեբունի): Երկրորդ ցուցասրահում ներկայացված է Երևանը 19-րդ դարում (Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին, Երևանի բերդի գրավումը և դրա հետ կապված նյութեր, Երևանի կենցաղը, ունևոր երևանցու բնակարանի ներքնատեսքը (ինտերիերը), 19-րդ դարի խանութ-արհեստանոցները, քաղաքային ինքնակառավարման մարմինների (քաղաքային դումա) գործունեությունը, 19-րդ դարի Երևանի քաղաքագլուխների գործունեությունը): Երրորդ ցուցասրահում ներկայացված է Երևանը 19-րդ դարի վերջից մինչև այսօր (տնտեսությունը, կրթությունն ու մշակույթը, մամուլը, քաղաքաշինությունը, սպորտը, Երևանի պատվավոր քաղաքացիներին նվիրված ցուցադրություն, Երևանը և իր քույր քաղաքները, Երևանի խորհրդանիշները):

Անգլիական այգի


Երևանում առաջին հասարակական այգին էր, միակը՝ մինչև 1920 թվականը։ Գտնվում է Գրիգոր Լուսավորչի, Մովսես Խորենացու և Իտալիայի փողոցների միջև։ Հիմնվել է 1850 թվականին, բայց պաշտոնապես բացվել է 1910 թվականի հոկտեմբերի 3-ին։

1895 թվականի հուլիսի 1-ին 12 տարի ժամկետով կապալով տրվել է Լևոն Բագլնչյանին, ով պարտավորվել է 3 տարում ավարտել այգու վերակառուցումը, սակայն թերացել է։ Այգին ձևավորվել և գեղեցկացել է միայն Իսահակ Մելիք-Աղամալյանի քաղաքագլուխ դառնալուց հետո։ Այգու բարեկարգման աշխատանքները շարունակվել են նաև Հովհաննես Մելիք-Աղամալյանի քաղաքագլուխ եղած տարիներին։ Նրա անմիջական ծախսերով այգու համար ծառեր բերվեցին Ռուսաստանից և Լեհաստանից։ Նոր ծառուղիներ բացվեցին, անցուղիները ծածկվեցին կարմիր փշրանքով։ Այգին կառուցվեց եվրոպական ձևով, և դա էր, երևի, պատճառը, որ կոչվեց «Անգլիական այգի»։ Ոմանք պնդում էին, թե այն այդպես է կոչվել այգին բարեկարգող օտարերկրացիների պատճառով, իսկ ուրիշներն ասում էին, որ վերևից նայելիս այգին նման է անգլիական դրոշին։ Անգլիական այգին նաև Թատերական են կոչում, որովհետև հենց այդ տարածքում է գտնվում Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնը։ Վերակառուցման պատճառով 10 տարի փակ է եղել։ Բացվել է 1910 թվականի հոկտեմբերի 3-ին։
Առաջին հանրապետության ժամանակ «Անգլիական այգին» նորից անխնամ մնաց։ Հետո խորհրդային կարգեր հաստատվեցին, և «Անգլիական այգին» վերածվեց զոհված հեղափոխականների պանթեոնի։ Այգին վերանվանեց 26 կոմիսարների անունով, որը կրճատվելով դարձավ «Կոմայգի»։  Այգին նորոգվել է 1919 թվականին, իսկ 1920 թվականին այստեղ է կայացել Երևանի ու Ալեքսանդրապոլի թիմերի ֆուտբոլային առաջին հանդիպումը։
Այգու տարածքում է գտնվել «Մասիս» ռեստորանը (ներկայումս Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն)։ Այգու մուտքի մոտ գտնվում է «Ծիծեռնակ» սրճարանը։ Այգում տեղադրված են Գաբրիել Սունդուկյանի, նրա ստեղծած կերպար Պեպոյի, ջրավաճառ պատանու արձանները։ 2000 թվականին «Բյուրակն» ՍՊԸ-ն 99 տարի ժամկետով վարձակալել է Անգլիական այգու տարածքը։ 

Արգիշտի արքայի մասին

Արգիշտի Ա-ն հաջորդել է հորը՝ Մենուային: Գլխավոր հակառակորդի՝ Ասորեստանի դեմ վճռական ռազմական գործողություններ ձեռնարկելուց առաջ Արգիշտին նախ մի քանի պատժիչ արշավանքներով ընկճել է Երիախի (Շիրակ), Աբունի (Հավնունիք), Դիաուեխի (Տայք), Կատարձա (Կղարջք), Զաբախա (Ջավախք), Ետիունի (Ուտիք) և այլ «աշխարհների» ու «ցեղագավառների» ըմբոստությունները, ամրապնդել կենտրոնական իշխանության ազդեցությունը տերության հյուսիսային շրջաններում: Այնուհետև Ասորեստանին դուրս է մղել Հյուսիսային Միջագետքից, Կոմմագենից և Հյուսիսային Ասորիքից, տիրել Միջերկրածովայքի արևելյան և Փոքր Ասիայի հարավարևելյան շրջաններով անցնող առևտրական մայրուղիներին: Արգիշտի Ա-ի գերիշխանությունը ճանաչել են Փոքր Ասիայի և Ասորիքի բազմաթիվ երկրներ, դաշնակցել նրա հետ՝ ընդդեմ Ասորեստանի: Վերջինս իր առաջնակարգ դիրքն Առաջավոր Ասիայում հարկադրաբար զիջել է Վանի թագավորությանը: Արգիշտիի օրոք Այրարատյան դաշտը վերածվել է պետության տնտեսական և ռազմական կարևոր նշանակության շրջանի: Այստեղ մ. թ. ա. 782 թ-ին հիմնադրել է Էրեբունի (Երևան), իսկ մոտ 776 թ-ին՝ Արգիշտիխինիլի (Արմավիր) քաղաքները: Նրա օրոք կառուցվել են ջրանցքներ, տաճարներ, պալատներ, շտեմարաններ, զինանոցներ և այլ շինություններ, զարգացել են երկրագործությունը, անասնապահությունը, արհեստները, ներքին ու արտաքին առևտուրը: Հայտնաբերվել են Արգիշտիին վերաբերող արձանագրությամբ բրոնզե սաղավարտներ, վահաններ և այլ իրեր: 

Էրեբունի թանգարան

This image has an empty alt attribute; its file name is image.jpeg

Հանրության առջև Էրեբունի թանգարանն իր դռները բացել է 1968թ. հոկտեմբերի 19-ին`   ի նշանավորումն Երևան քաղաքի 2750-րդ տարեդարձի: Այնուհետև ՀՀ Կառավարության  2003թ.  մարտի 7-ի N  313-Ն որոշմամբ վերանվանվելով  որպես պատմահնագիտական արգելոց-թանգարան`   Էրեբունին այսօր գործում է «Կարմիր բլուր» և «Շենգավիթ» մասնաճյուղերով`   հանդիսանալով հանրության համար այցելելի միակ հնագիտական արգելոց-թանգարանը Երևան քաղաքում և կարևոր ուրարտագիտական կենտրոն տարածաշրջանում:
Թանգարանի շենքը կրկնում է ուրարտական պալատական կառույցների հորինվածքը`   պահպանելով արտաքին խուլ պատերով ու երդիկավոր հարթ կտուրներով ներքին բակի շուրջ ամփոփված ժողովրդական բնակելի տան տրամաբանական սկզբունքը: Հեղինակներն են ճարտարապետներ Շմավոն Ազատյանն ու Բաղդասար Արզումանյանը, քանդակագործը`   ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Արա Հարությունյանը: 
Թանգարանի 1-ին գիտական ցուցադրությունը գործել է մինչև 1982թ.: 1982-ից մինչ օրս գործող  գիտական ցուցադրության հեղինակը պատմ. գիտ. դոկտոր Ստեփան Եսայանն է:
Յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության հազարավոր քաղաքացիներ և օտարերկրյա զբոսաշրջիկներ  այցելում են թանգարան`  իրենց ստացած տպավորությունների մասին  գրառումներ թողնելով թանգարանի հուշամատյանում: Միայն 2009թ. թանգարանն ունեցել է 17 200 այցելու:  

Posted in Ճամփորդություններ

Չամփորդություն դեպի մատենադարան

Մենք երեկ գնացել էինք մատենադարան: Դպրոցից շարժվեցինք ժամը 11:00: Երբ տեսա մատենադարանը, շատ տպավորվեցի. այն շատ գեղեցիկ էր և խորհրդավոր: Ընկերներիցս մեկը նույնիսկ գնեց հուշանվեր: Երբ մտանք մատենադարան, բաժանվեցինք երկու խմբի, որպեսզի աղմուկ չլներ և կարողանայինք լսել: Այնտեղ մեզ ուղեկցեցին և պատմեցին գրքերի մասին, տեսանք, թե նրանք ինչ գույներով էին գրել, տեսանք ամենամեծ և ամենափոքր գրքերը: Երբ դուրս եկանք, ընկեր Սոնան մեզ պատմեց հայտնի մարդկանց մասին, ում արձանները կանգնեցրած էին մատենադարանի մուտքի շուրջը: Հետո մենք ուղևորվեցինք դեպի դպրոց և գնացինք դպրոցի մոտի Բաղչանի այգին և մեր գեղեցիկ օր շարունակեցինք այնտեղ:

Posted in Ճամփորդություններ

Ճամփորդություն դեպի կոտայք

Բարև ձեզ մենք երեկ ճամփորթել ենք դեպի Հրազդան գետ, Գետամեջ գյուղ, Նոր Հաճն քաղաք, Առինջ գյուղ և Լևոնի քարանձավ: Մենք շարժվեցինք ժամը 10-ին: Առաջինը գնացինք Նոր Հաճն քաղաքի եկեղեցի այնտեղ աղոթեցինք, երգեցինք և մոմ վառեցինք: Եկեղեցուց երբ դուրս եկանք նախաճաշեցինք և գնացինք ավտոբուս, որպեզի գնանք Գետամեջ գուղը: Մենք հասանք տեղ և գնացինք ընկեր Սոնայի բարեկամների մոտ և այնտեղ ճաշեցինք: Ճաշելուց հետո մենք գնացինք Հրազդան գետ, որպեզի այնտեղից ջուր վերցնել և երկու օրից ընկեր Շուշանի հետ տեսնել թե այդ ջուրը կարելի է խմել թե չե: Ջուրը վերցնելուց հետո մենք գնացինք Լևոնի քարանձավ և մեզ այնտեղ պատմեցին Լեևոնի մասին և ցույց տվին նրա քարանձավը: Այդպիսով մենք ավարտեցինք մեր ճամփորդությունը:

Posted in Ճամփորդություններ

Ճամփորդում ենք կոտայքի մարզ

Հրազդան գետի մասին

Հրազդան գետը ունի 141 կմ երկարություն։ Ավազանի մակերեսը 2650 կմ2 է առանց Սևանա լճի։ Սկիզբ է առնում Սևանա լճից, հոսում հարավ-արևմտյան ընդհանուր ուղղությամբ, անցնում Գեղարքունիքի, Կոտայքի մարզերով, Երևան քաղաքով, Արարատի մարզով ու թափվում Արաքսը։ Վերին հոսանքում մոտ 20 կմ հոսում է դեպի արևմուտք՝ այդ ընթացքում առաջացնելով գալարներ, միջին հոսանքում անցնում է նեղ ու խոր (120-150 մ) կիրճով, ստորին հոսանքում ուղղվում է դեպի հարավ-արևելք, դուրս գալիս Արարատյան դաշտ, դառնում հանդարտահոս ու ծովի մակարդակից 820 մ բարձրության վրա լցվում Արաքսը։ Գետի ընդհանուր անկումը կազմում է 1100 մ։ Հրազդանի վրա կառուցվել են Սևանի, Աթարբեկյան, Գյումուշի, Արզնիի, Քանաքեռի, Երևանի ՀԷԿ-երը, մի շարք ջրանցքներ, Երևանյան լիճը։

Գետամեջ գյուղի մասին

Գետամեջ, գյուղ ՀՀ Կոտայքի մարզում, Հրազդան գետի կիրճում՝ ձախ ափին։ Գետամեջ է վերանվանվել 1948թվականին։ Գտնվում է Երևանից 15, և մարզկենտրոն Հրազդանից 35 կմ հեռավորության վրա։  Գետամեջ է վերանվանվել 1948 թ.-ի հունիսի 21-ին։ Գյուղի բնակիչները մեծամասամբ այստեղ հաստատվել են 1915-1920 թթ., գաղթելով Արճեշի, Բիթլիսի, Մանազկերտի, Մուշի և Վանի գյուղերից։ Գետամեջի ազգաբնակչության փոփոխությունը. Այնտեղ կա 706 մարդ:   Առաջին հիշատակումը եղել է 1699 թվականին:

Նոր Հաճն քաղաքի մասին

Նոր Հաճնը (հիմնադրվել է’ 1953, քաղաք’ 1991-ից) գտնվում է Երևանից 30 կմ հս-արմ.’ Հրազդան գետի աջ ափին’ 1338 մ բարձր, վրա: Անվանվել է Լեռնային Կիլիկիայի Հաճն քաղաքի անունով:

 Տարածքը 2,2 քառ. կմ է, բնակչությունը՝ 9, 3 հազար մարդ (2017):

 Տնտեսության մեջ կարևոր տեղ ունեն կահույքի, ոսկերչական (ադամանդի) արտադրությունները: Խորհրդ. տարիներին հայտնի էր Նոր Հաճնի տեխնիոկական քարերի գործարանը’ որպես ԽՍՀՄ սարքաշինության արդյունաբերության ձեռնարկություն (հիմնադրվել է 1958-ին): Թողարկել է շուրջ 80 տեսակի արտադրանք’ հաստոցներ, սարքեր, տեխ. քարեր ևն, որոնք իրացվել են ԽՍՀՄ-ում, արտահանվել 14 երկիր: 

 Քաղաքում է Արզնիի ջրէկը, մերձակայքում’ Արզնիի կիրճի վրա կառուցված Նուռնուսի երկհարկանի կամուրջը, որով Մասիս քաղաքը երկաթուղով և ավտոճանապարհով կապվում է Նուռնուս կայարանի հետ:

 Գործում են մանկապարտեզ, 4 հանրակրթական, 1 վճարովի ավագ, արվեստի, մարզական դպրոցներ, մարզամշակութային համալիր, Կիլիկյան Հաճնի թանգարանը, գրադարան, մշակույթի պալատ: Քաղաքում կանգնեցվել է Հաճնի հերոսամարտի (1920) նահատակների հիշատակը հավերժացնող հուշարձան-կոթողը (1974, ճարտարապետ՝ Ռաֆայել հսրայելյան):

Առինջ գյուղի մասին

Կոտայքի մարզի Առինջ գյուղի մոտ պահպանվել են բերդի մնացորդները: Բերդապարիսպի ստորին շարքերը մեծ մասամբ անտաշ քարերով են, մուտքի մասում՝ կոփածո սրբատաշ։ Մուտքի բարավորի վրա քանդակված են իրար փաթաթված երկու վիշապ (1501թ.-ին ձևավորել է Մանվել քարգործը)։ Պարսպի քարերից մեկի վրա քանդակված է թևատարած արծիվ, կողքին՝ հեղինակի հիշատակությունը` Հովհաննես եպիսկոպոս նկարող, 1501թ.։ Բերդի ներսում կան եկեղեցի և տների ավերակներ։

2000թ. բերդի մոտակայքում կառուցվել է Ս.Աստվածածին եկեղեցին:

Լևոնի քարանձավի մասին

Վարպետ Լևոնի քարանձավը Հայաստանի զարմանահրաշ տեսարժան վայրերից է, որը մշտապես հետաքրքրում է զբոսաշրջիկներին: Այս քարանձավը գտնվում է Կոտայքի մարզի Առինջ գյուղում: Վարպետը կերտել է այդ հրաշքը միայնակ` օգտագործելով պարզագույն գորիքներ` մուրճ ու դուր: Հետաքրքրական է, որ նա իր հյուրերին միշտ խնդրում էր այցելելիս նոր գործիքներ բերել:
Վարպետ Լևոնը սեփական ուժերով, միայնակ, համառորեն ու համբերատար 23 տարի իր տան տակ լաբիրինթոս էր փորել: Խոսքը ոչ թե մի քանի մետրի մասին է, այլ 21 մետր խորության, իսկ տան տակ ոչ թե փափուկ հող է, այլ բազալտե՝ առաջին հայացքից անանցելի պատնեշ: Վարպետ Լևոնը ցավոք այսօր կենդանի չէ, բայց իրենից հետո նա թողել է այնպիսի մի հետք, որի մասին մարդիկ մինչև այսօր էլ խոսում են: