Posted in Պատմություն

Պատմություն

•Ի՞նչ է պատմությունը
Պատմությունը դա անցյալի իրադարձություների ներկայացումն է:

•Ի՞նչ է տալիս մարդուն պատմության ուսումնասիրությունը
Պատմությունը մարդուն տալիս է տեղեկություներ անցյալի իրադարձությունների վերաբերյալ:

•Ի՞նչ եղանակներով է մարդն ուսումնասիրում պատմություն:
Կարդում է պատմական գրքեր, կատարում է պեղումներ:

• Ի՞նչ ենք ակնկալում ուսումնասիրել «Պատմություն»  առարկայի շրջանակում
Կստանանք տեղեկատվություն տարբեր հին վայրերի վերաբերյալ:

• Ի՞նչ պատմական վայրերում եք եղել, ինչու՞ է այդ վայրը համարվում պատմական նշանակության։
Եղել եմ Խոր Վիրապում, որտեղ տեղի են ունեցել պատմական իրադարձություններ:

Գրել կարծիք/վերլուծություն հայտնի մարդկանց հետևյալ ձևակերպումների մասին

•Աշխարհի պատմությունը մեծ մարդկանց կենսագրությունն է։ Թոմաս Կարլայլ
Մեծ մարդիկ իրենց գործողություններով կարող են կերտել նոր պատմություն:

Պատմությունը ժամանակի վկան է, ճշմարտության լույսը, հիշողության կյանքը, կյանքի ուսուցիչը, հնության ավետաբերը։ Մարկ Տուլիուս Ցիցերոն
Պատմությունը փաստում է տվյալ պահը:

Նայելով պատմությանը, կարծես հայելու մեջ, ես փորձում եմ փոխել իմ սեփական կյանքը դեպի լավը: Պլուտարքոս
Պատմությունը ցույց է տալիս իրականությունը կողքից:

Պատմությունից մենք փորձ ենք քաղում, փորձի հիման վրա ձևավորվում է մեր գործնական մտքի ամենակարևոր մասը: Յոհան Գոթֆրիդ Հերդեր
Պատմությունը մեզ հնարավորություն է տալիս գնահատել ճիշտը և սխալը ու կատարել միայն ճիշտ գործողություններ:

Պատմությունը մեր գործերի գանձարանն է, անցյալի վկան, ներկայի օրինակ ու դաս, ապագայի նախազգուշացում։ Միգել դե Սերվանտես Սաավեդրա
Պատմությունը մեր անցյալն է, ներկան է և ապագան է:

Ցանկացած ազգի պատմության մեջ կան բազմաթիվ էջեր, որոնք հիանալի կլիներ, եթե դրանք ճշմարիտ լինեին: Դենիս Դիդրո”
Պատմությունը պետք է ներկայացնի ճշմարտը: