Posted in ճամբար

Այսօրվա մասին

Բարև ձեզ: Այսօր կրկին ճամբարային օր էր: Մենք առավոտյան գնացել էինք մայր դպրոց դիտելու թատրոն, որը պատրաստել էին մեր ավագ ընկերները: Թատրոնը կոչվում էր Բրեմեն քաղաքի երաժիշտները: Այն շատ հետաքրքիր էր: Դրանից հետո մենք գնացինք ներկելու մեր կախազարդերը: Մենք կախազարդերը ներկեցինք շատ գեղեցիկ: Սա էլ իմն է: Մենք ներկեցինք կախազարդերը և գնացինք դպրոց: Դպրոցում մենք դիտեցինք Բրեմեն քաղաքի երաժիշտները մուլտֆիլմը: Մուլտֆիմը շատ հետաքրքիր էր: Այսպես ավարտվեց մեր օրը:

Posted in ճամբար

Այսօրվա մասին

Բարև ձեզ: Այսօր իմ ճամբարային վերջին օրն էր: Մեր օրը սկսվեց պիցցայի համար գնումներով: Դասարանի մի մասը գնաց գնումների, իսկ մյուս կեսը մնաց դասարանում և դիտեց Эмиль из Леннеберги ֆիլմի երրորդ և չորրորդ սերիանները: Գնումերը կատարեցին և ետ վերադարձան: Մենք գնացինք ընկեր Աշխենի դասարան և նրանց հետ պատրաստեցինք պիցցան: Մինչ պիցցան պատրաստվում էր, մենք խաղում էինք բառախաղ խաղը և երգում փաթիլներ երգը: Երբ արդեն պիցցան պատրաստ էր, մեզ բաժանեցին և մենք համտեսեցինք այն: Պիցցան շատ համով էր: Դրանից հետո մենք գնացինք դասարան: Այսպես ավարտվեց մեր օրը:

Posted in ճամբար

Այսօրվա մասին

Բարև ձեզ: Այսօր իմ հերթական ճամբարային օրն էր: Մենք առավոտյան կատարեցինք ընդանուր պարապմունք, մարզվեցինք, երգեցինք և պարեցինք: Ընդանուր պարապմունքից հետո մեր ջոկատին միացավ նոր աշակերտուհի Զոյան: Այնուհետև դիտեցինք Սասնա երկրի մասին ֆիլմ, որը շատ հետաքրքիր էր և ուսուցողական: Այսօր լուծել ենք նաև մաթեմատիկական հետաքրքիր խնդիրներ: Ռուսերենի դասին դիտել ենք բժիշկ Այբոլիտ մուլտֆիլմը: Ընկեր Սոնայի խորհրդով դիտեցինք նաև Эмиль из Леннеберги ֆիլմը և քննարկեցինք նրա հետ: Օրը ամփոփեցինք երգելով և պարելով ընկեր Սեդայի հետ: Ընկեր Սեդան մեզ սովորեցնում է երգել ՙՙՀայ նուբար՚՚ և ՙՙՂափամա երգերը՚՚: Այսպես էլ անցավ իմ օր:

Posted in ճամբար

Սասուն քաղաքի սասունցիների մասին

Սասունը գտնվում է Վանա լճից դեպի արևմուտք, Մուշ քաղաքից հարավ: Պատմական Հայաստանում Սասունը համարվում էր Աղձնիք նահանգի (աշխարհի) մի գավառ։ Հնագույն կենտրոնն էր Սանասուն բերդը։

Սասունը լեռնային երկրամաս էր Հայկական Տավրոս լեռնաշղթայի համակարգում։ Սասունի տարածքը հիմնականում կազմում էին Սիմի հարավային լեռնաբազուկները՝ Սասնո և Սալնա լեռները։ Հայտնի են Սիմսար (2689), Անդոքասար (2830), Ծովասար, Մարութասար (Մարաթուկ, 2967 մ) և այլ լեռնագագաթները։

Սասունով էին հոսում Տիգրիսի  վտակները, Սալնո ջուրը։ Հաղորդակցական կարևոր նշանակություն ունեին Օլորի (Աղոր) և Բաղեշի (Զորապահակ) լեռնանցքները:

Սասունն անառիկ երկիր էր, որն ուներ բնական ամուր դիրք։ Նա լեռների, ժայռերի, քարանձավների, խոր կիրճերի և լեռնահովիտների մի աշխարհ էր:

Սասունցիները շատ ծուռ են և տաքարյուն: Նրանք իրենց երկիրը անվանում էին Գավառ: Մշեցիները Սասունը ծմակ էին կոչում, քանի որ քիչ արև ստացող, խոնավ լեռնային վայրում է գտնվում այն:

Սասունը հռչակվել է <<Սասունցի Դավիթ >>էպոսով, որտեղ տրված է հայ ժողովուրդի հերոսական պայքարը ընդեմ արաբական տիրապետության: Սասունցիների կոշիկները պատրաստվում էին կաշվից: Բայց շատ տարածված էր նաև այծի մազից պատրաստված կոշիկների գործածությունը: Իսկ ձմռանը ձյան վրա քայլելու համար գործածում էին փայտյա կոշիկներ, որոնք կոչվում էին լաքան: Դրանք թույլ չէին տալիս խրվել ձյան մեջ: Ի դեպ, լաքանները դրանք փայտյա մի տախտակներ էին, որոնք ոտքերին ամրացնում էին կապիչներով:

Սասունը հարուստ է նաև պատմական հուշարձաններով, խաչքարերով, որոնք հայտնի են իրենց արձանագրություններով: Սասունի և սասունցիների մասին իր ժամանակին գրել է պատմաբան Թովմա Արծունին: Սասունի մասին գրվել են նաև պատմական ու ազգագրական ուսումնասիրություններ:

Posted in Ճամփորդություններ, ճամբար

Ճամփորդություն դեպի Ջրվեժի անտառապուրակ

Բարև բոլորին: Մենք այսօր գնացել էինք Ջրվեժի անտառապուրակ: Մենք ճամփորդությունը սկսեցինք ժամը 10-ին: Մեր աֆտոբուսը եկավ և մենք նստեցինք աֆտոբուս: Ճանապարհին վերձրեցինք մարզիչների և շարնակեցինք մեր ճանամարհը դեպի Ջրվեժի անտառապուրակ: Հասանք Ջրվեժի անտառապուրակ և բարձացանք միչին չափի սար: Միչին չափի սարում մենք մրցույթ արեցինք: Մրցույթից հետո մենք նախաճաշեցինք և գնացինք սահնակները քշելու: Մենք քշում էինք հերդով: Քշեցինք 4:00 ժամ: Հետո գնացինք աֆտոբուս, նստեցինք և ուղևորվեցինք դեպի դպրոց: Մենք հասանք դպրոց և արագ-արագ փոխեցինք մեր շորերը: Այսպես վերջացավ մեր ճամփորդությունը:

Posted in ճամբար

Երկրորդ ճամբարային օր

Բարև բոլորին: Այսօր իմ երկրորդ ճամբարային օրն էր: Օրվա սկիզբը սկսվեց ընդանուր պարապունքով, որի ժամանակ երգեցինք և պարցինք: Պարապունքը ավարտելուց հետո որոշեցինք մեր կարգախոսը. Ընկերությունը ուժ է: Այնուհետև ամբողջ ջոկատով պատրաստեցինք <<Ասիլ-բասիլ>>, որը միասին համտեսեցինք: Այն շատ համեղ էր:

Ասիլ-բասիլը համտեսելուց հետո գնացինք անգլերենի դասի: Դասի ժամանակ կարդացինք Ճապոնիայի մասին հոդվածներ և դիտեցինք ֆիլմեր, որոնք վերաբերվում էին Ճապոնիայի ժողովրդի սովորույթներին, ավանդույթներին և մշակույթին:

Ճամբարային երկրորդ օրն ավարտեցինք << Կլաուս >> մուլտֆիլմի դիտումով:

Posted in Ճամփորդություններ, ճամբար

Ճամպորդություն դեպի սահադաշտ

Բարև ձեզ մենք այսօր գնացել էինք սահադաշտ: Մենք շարժվեցինք ժամը 10-ին :Մենք նստեցինք աֆտոբուս և ուղևորվեցինք դեպի սահադաշտ: Մենք ներս մտանք և այնտեղ մենք հագանք մեր կանկիները: Մենք գնացինք սահադաշտ և մեզ մարզիչները օգնեցին որ մենք կարողանանք քշենք: Ես էլ չեի կարում քշել բայց իմ ընկեր Հայկը սովորեցրեց ինձ քշել: Հետո մենք դուրս եկանք սահադաշտից և գնացինք փողել մեր կանկեքը կոշիկների հետ: Մենք գնացինք նստեցինք աֆտոբուս և շարժվեցինք դպրոց: Հասանք դպրոց ժամը 12-ին և թեյ խմեցինք: Այսպես վերջացավ մեր ճամփորդությունը:

Posted in ճամբար

Ճամբարային առաջին օրվա մասին

Այսօր իմ առաջին ճամբարային օրն էր: Ճամբարը սկսվեց ժամը 9:00-ից: Քանի որ շատ սիրում եմ ընկեր Սոնային և իր առարակն, այդ պատճառով ընտրել եմ  հայրենագետ-ճամփորդների Բիայնիլի ջոկատը: Բիայնիլի անվանումն ունի հետաքրքիր պատմություն: Ք.ա. IX դ. կեսերին Հայկական լեռնաշխարհում պատմական ասպարեզ իջավ Հին Արևելքի հզոր պետություններից մեկը, որը ասորեստանյան արձանագրություններից հայտնի է Ուրարտու անունով: Ուրարտացիք իրենց երկիրը անվանում էին Բիայնիլի, Աստվածաշնչում այն հիշատակվում է` Արարատյան թագավորություն: Օրվա սկզբում ծանոթա բիայնիլիների ջոկատի հետ և մենք միասին սկսեցինք տեղափոխել ծաղիկները: Այնուհետև խաղացինք սեղանի խաղեր և դիտեցինք «Կլաուս» մուլտֆիլմը, որը շատ հետաքրքիր էր, չնայած որ դեռ ամբողջը չենք դիտել և վաղը կդիտենք շարունակությունը: Հետո մենք գնացինք վերնատուն: Այնտեղ ընկեր Սեդան մեզ սովորեցրեց ՙՙՆուբար՚՚ երգը, և մենք բոլորով երգեցինք այդ գեղեցիկ երգը և պարեցինք: