Posted in Մայրենի

Մայրենի 23.05.2023

Կարդա՛ Դոնալդ Բիսեթի «Ռնգեղջյուրն ու բարի փերին» գործը։

Պատմվածքի վերաբերյալ ինքդ հորինի’ր 5 հարց։

1. Նկարագրիր ռնգեղջյուրին:
2. Տեքստից դուրս գրի՛ր 3-ական գոյական, ածական և բայ:
3. Դուրս գրի՛ր տեքստից մեկական հարցական և պատմողական նախադասություն:
4. Տեքստից դուրս գրի՛ր տրված բառերի հականիշները.
Օգուտ-
Երիտասարդ-
Չար-
Անդուր-
Դառը-
5. Ո՞րն է ստեղծագործության ասելիքը:

Posted in Մայրենի

Մայրենի 22.05.2023

1. Կետերի փոխարեն գրի՛ր փակագծում տրված բառերի հականիշները:

Փարիզում անցորդներից մեկը հորդ (մեղմ) անձրևի տակ ընկավ: Թրջվելուց (չորանալ) պաշտպանվելու համար թևի տակի նկարը բարձրացրեց (իջեցնել) գլխի վրա ու վազեց: Երևի (հաստատ) աշխարհում դեռևս (արդեն) ոչ ոք անձրևից այդպիսի թանկագին (էժանագին) «անձրևանոցով» չէր պաշտպանվել (հարձակվել):
Տեսնելով անցորդի գլուխը պաշտպանող նկարը`դեպքի …կամավոր վկան`(ոստիկանը), զարմանքից խոսեց (լռել): Նա ճանաչեց Գյուստավ Կուրբեի նշանակալի (աննշան) «Քնած շիկահեր կինը» կտավը: Թանգարանից հափշտակված այդ նկարի վերատպված օրինակները հենց այդ օրը բաժանեցին (հավաքվել) ոստիկաններին: Նկարը յոթ հարյուրից ութ հարյուր դոլար էր գնահատված: Ոստիկանը մարդուն … (առաջնորդել) մինչև նրա բնակարանը, որտեղ գտել (կորչել) տարբեր  (նույն) ժամանակներում տարբեր (նույն) տեղերից գողացված նկարների ամբողջ պատկերասրահ:
-Ավելի լավ (վատ) էր մինչև ոսկորներս թրջվեի (չորանալ),- տխրությամբ (ուրախություն) ասաց գողը, երբ նրան բռնեցին (բաց թողնել):

2. Մանրամասն պատմի´ր քո կյանքի կարևոր օրերից մեկի մասին և պատմությունը վերնագրի´ր:

3. Ավելորդ բառերը գտի´ր և նախադասություններն ուղղի´ր:

Ներեցեք, որ սպասեցրի տվեցի:

Երկրաչափությունը դա առանձին գիտություն է:

Երամն արագ օդ բարձրացավ, նրանք ուղղություն վերցրին դեպի հարավ:

Նա զգացնել տվեց, որ զրույցն իր սրտով չէ:

Ֆրանսուհին տիկինն իր անկյունից զննում էր զրուցակիցներին:

Երկրորդ անգամ մի´կրկնիր այդ պահանջը:

Քանիցս անգամ խոսվել է այդ մասին:

Բազմիցս անգամ զգուշացրել եմ քեզ:

4..Տեքստը  համաոոտ փոխադրի´ր (նույն միտքը ավելի հակիրճ ներկայացրու) և համապա­տասխան հետևություննե´ր արա:

Լինում է չի լինում, մի փադիշահ (թագավոր, շահ, սուլթան) է լինում: Մի անգամ այս փադիշահն իր շքախմբով շրջելիս է լինում, տեսնում է՝ մի ծերունի  ձիթենի է տնկում: Նա մոտենում է ծերունուն ու զարմացած հարցնում.

— Ո՜վ  ալևոր, այդ ինչո՞վ ես զրաղված այս շոգ կեսօրին: Հանգստանալուդ  ժամանակը վաղուց հասել է,  իսկ դու դեռ աշխատում ես: Կապրե´ս, մինչև այս ծառը պտուղ տա:

-Ո՜վ  ամենակարող տեր, չէ´ որ աշխարհի օրենքն է, որ մեկը ծառ  տնկի, մյուսը ճաշակի դրա պտուղները: Բայց էլի ապրելու հույս մինչև այն օրը, որ ծառն  սկսի պտուղ տալ:

Փադիշահին  դուր է գալիս ծերունու պատասխանը, և նրան դրամով  լի քսակ է տալիս:

-Ա’յ, տեսնո՞ւմ ես՝ ծաոն սկսեց պտուղ տալ,- ժպտում է ծերունին:

Փադիշահր ծիծաղում ու էլի մի քսակ է տալիս ծերունուն:
-Ո´վ մեծ փադիշահ, ուշադրությո´ւն դարձրու, որ մյուս  ծառերը տարին մեկ անգամ են պտուղ տալիս, իսկ իմ տնկին՝ երկու անգամ:

Այս կատակն ավելի է դուր գալիս փադիշահին: Նա ծերունուն է տալիս երրորդ  քսակն ու ասում իր ուղեկիցներին.

-Գնա´նք, բարեկամնե´ր, թե չէ այս ծերունու մոտ մի քիչ էլ որ  կանգնենք, բոլորովին կսնանկանանք:

Մի փադիշահ է լինում: Մի անգամ շքախմբով զբոսնելիս հանդիպում է մի ծերունու, որը ձիթենի է տնկում և հարցնում է.
-Կապրե՞ս այդքան, որ այս ծառը պտուղ տա:
-Տե՚ր, մեկը տնկում է, միյուսը ճաշակում պտուղները:
Փադիշահին  դուր է գալիս ծերունու պատասխանը, և նրան դրամով  լի քսակ է տալիս:
-Ծառը պտուղ տվեց, ժպտում է ծերունին:
Փադիշահը նորից է քսակ տալիս:
-Ի տարբերություն մյուս ծառերի, իմ ծառը տարին երկու անգամ է պտուղ տալիս:
Նա ծերունուն է տալիս երրորդ  քսակն ու ասում իր ուղեկիցներին.
-Այս ծերունու մոտ մի քիչ էլ որ  կանգնենք, բոլորովին կսնանկանանք:

Posted in Մայրենի

Մայրենի 18.05.2023

Կարդա՛ Դոնալդ Բիսեթի ,,Մրջյունն ու շաքարավազը,, գործը:

Մի քանի նախադասությամբ ավարտի՛ր միտքը՝ ,,Ժլատը նա է, ով…,,:

Ժլատը նա է, ով ամեն ինչ ունի, բայց ոչինչ չի տալիս չքավորին և օգնության ձեռք չի մեկնում: Անգամ եթե իրեն պետք չէ, դա էլ է ափսոսում տալ:
Ժլատ մարդկանց շրջապատում չեն սիրում և չեն ընդունում:

Posted in Մայրենի

Մայրենի 17.05.2023

89.Կետերի փոխարեն գրի՛ր գրիչ, բույն, ծով բառերի ձևերը: Բոլոր բառերի նման ձևերը խմբավորի՛ր: Յուրաքանչյուր բառը քանի՞ ձև ունեցավ:

Իր բույնը հյուսել էր մեր այգու ամենաբարձր ծառի վրա:
Չմոտենաս իմ բույնին, ձագուկներս հանկարծ կվախենան:
Ճուտը գլուխը բույնից դուրս էր հանել ու սպասում էր մորը:
Այդ թռչունին իր ձագերով ու բույնին կբերեմ, որ իմ այգում ապրի:
Ձագուկները կծկվել էին բույնում ու վախեցած նայում էին:
Գիշերվա փոթորկից հետո ծովը հանգստանում էր:
Մեքենան մոտենում էր ծովին, արդեն լսվում էր նրա շառաչը:
Որոշեց ծովից հեռու ապրել, որ մոռանա այդ դեպքը:
Փոթորկուն ծովով հիանում եմ, բայց և վախենում եմ լեռնացող ալիքներից:
Ամբողջ օրը լողում էր ծովի ու վերադառնալու մասին չէր մտածում:
Իմ գրիչը լավ չի գրում:
Ձեռքը գցեց ընկերոջ գրիչին ու ծոցատետրում ինչ-որ բան նշեց:
Ամբողջ թանաքը գրիչի դուրս էր հոսել, ու պայուսակը տեղ-տեղ սևացել էր:
Այդպիսի բաները սովորական գրիչով չեն գրում:

90.Կետերի փոխարեն գրի’ր փակագծում տրված բառերը: Ընդգծի՛ր այն բառերը, որոնք առանց փոփոխելու գրեցիր:

Կենդանաբանական այգում (այգի) տնօրենը պատմում Էր, որ այդ փիղը (փիղ) կապեր քանդելու հմուտ (հմուտ) վարպետ էր: Գիշերները նա համառորեն (համառորեն) ու ճարպկորեն (ճարպկորեն) քանդում էր իր ոտքերը (ոտքեր) կապած պարանները: Մի անգամ նույնիսկ կարողացել էր  անաղմուկ հանել այն շինության (շինություն) դուռը, որտեղ նրան բանտել էին (բանտել): Չանհանգստացնելով խոր քնած սպասավոր (սպասավոր) նա՝ որպես այցելու, գնացել էր այգու մյուս բնակիչների (բնակիչներ) հետ ծանոթանալու:

91.Զույգ նախադասությունները միացրո՛ւ, մեկ բարդ նախադասություն դարձրո՛ւ՝քանի  ձևով կարող ես:

Փողոցի ծայրը բաժանվում է նեղ ճանապարհների: Դրանք տանում են դեպի այգիները:
Զրույցը լռում էր: Նրանք լսում էին ջրերի ձայնը:
Վեր բարձրանալիս որսորդը զգաց: Մեկը հետևում է իրեն:
Անունը Ծիրանի տափ է: Ծիրանի ոչ մի ծառ չկա այնտեղ:
Ժամանակին հսկաներ են ապրել: Իհարկե, այդ ձորերը նրանց համար առուներ են եղել:
Շինականին քարափի գլխի հովը դուր եկավ: Կալին կալսածը հեշտ կլիներ քամուն տալ:
Ես ուրախ կլինեմ: Ամեն ինչ կկարգավորվի:
Դու քաջ ես ու անձնվեր: Դու կարդարացնես մեր հույսերը:

Փողոցի ծայրը բաժանվում է նեղ ճանապարհների և դրանք տանում են դեպի այգիները:
Զրույցը լռում էր նրանք լսում էին ջրերի ձայնը:
Վեր բարձրանալիս որսորդը զգաց, որ մեկը հետևում է իրեն:
Անունը Ծիրանի տափ է, իսկ ծիրանի ոչ մի ծառ չկա այնտեղ:
Ժամանակին հսկաներ են ապրել և իհարկե, այդ ձորերը նրանց համար առուներ են եղել:
Շինականին քարափի գլխի հովը դուր եկավ, իսկ Կալին կալսածը հեշտ կլիներ քամուն տալ:
Ես ուրախ կլինեմ, եթե ամեն ինչ կկարգավորվի:
Դու քաջ ես ու անձնվեր և դու կարդարացնես մեր հույսերը:

92.Փակագծերում տրվածներից ընտրել այն բառը, որը փոխաբերական իմաստով կլրացնի տողասկզբի բառին։
1. առվակ (կարկաչուն, մոլորված, լայն)
2. ժայռ (բարձր, մտախոհ, ուղղաձիգ)
3. ծաղիկ (բուրավետ, դեղին, ժպտուն)
4. փողոց (ուրախ, ասֆալտապատ, լայն)
5. սենյակ (կահավորված, նորոգված, հյուրընկալ)
6. հուշարձան (քարե, նախշազարդ, հպարտ)
7. բերդ (կիսավեր, ալևոր, հինավուրց)
8. ցայտաղբյուր (գեղեցիկ, քանդակազարդ, զվարթ)
9. ամպ (ճերմակ, թավահոնք, անձրևաբեր)
10. գիրք (կաշեպատ, մաշված, իմաստուն)

Posted in Մայրենի

Մայրենի 16.05.2023

Թեսթ2

Ավետիք Իսահակյան

ԵՂՆԻԿԸ

«Մի անգամ իմ բարեկամ մի որսորդ մեր հանդի անտառուտ սարերից մի եղնիկ նվեր բերեց երեխաներիս համար»:
Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո, երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում էինք հեքիաթական վերջալույսով վարվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները:
«Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր̀  խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:
Կամաց-կամաց մեր վրա սովորեց նա. էլ չէր փա□չում, չէր վախենում մեզնից. մանավանդ շա՜տ մտերմացել էր երեխաներիս հետ. նրանց հետ միասին վազվզում էր պարտեզում, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:
Մի բան ինձ շատ էր զարմացնում: Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում էր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում էր հեռու` անտառներով փաթաթված սարերին. ականջները լարած խորասույզ լսում էր անտառների խուլ ու անդուլ շառաչը, որ երբեմն ուժեղանում էր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին: Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ երբ պատահում էր բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում և եր□ հանկարծ ուշքի էր գալիս, նետի պես ծլկվում էր մոտիցս… Արդյոք գիտե՞ր նա, որ ինքը ղողանջուն անտառների ազատ երեխան է եղել, որ մայրը այնտեղ է կաթ տվել իրեն, որ այնտեղ է իր հայրը եղջյուրները խփել կաղնիներին: Արդյոք, գիտե՞ր, որ այդ խուլ շառաչը անուշ-անուշ օրորել է իրեն առաջին անգամ, և ո՞վ գիտե, գուցե, երազներ է բերել իրեն, սիրուն երազներ… Խե՜ղճ եղնիկ… Կարոտ` իր սիրած գուրգուրող անտառներից և զանգակ աղբյուրներից, իր խարտյաշ մորից և շնկշնկան հովերի հետ վազող ընկերներից` հիմա տանջվում, տառապում է մեզ մոտ, մտածում էի ես: Եվ այնպես սրտանց ցավակցում էի նրան… Չէ՞ որ նա էլ մեզ պես մտածող և զգայուն հոգի ունի:
Ես շատ էի հարգում նրան, խնդրեմ չծիծաղես վրաս, այո՛, այնքան, որ երբ նա բարձրանում էր պատշ□ամբը, հեռացնում էի երեխաներիս, և թողնում էինք նրան մենակ իր ապրումների հետ…
Երբ գրկում էի նրան, այդ նազելի էակին, և նայում էի լեռնային աղբյուրների նման վճիտ աչուկների մեջ` տեսնում էի այնտեղ մի թախծալի, երազուն կարոտ…
Մի գիշեր, մի քամի գիշեր էր, սարերից անսանձ փչում էր քամին, դուռն ու պատուհանները ծեծում ու ծեծկում: Պարզ լսվում էր, որ այնտեղ, անտառում, դարավոր կաղնիներն ու վայրի ընկուզենիները ճակատում էին հողմի դեմ` աղմկում և գոռում: Եվ քամին բերում էր անընդհատ անտառի այդ լիակուրծք խշշոցն ու մռունչը, ու թվում էր թե` հենց մեր դռան առջև է աղմկահույզ, հողմածեծ անտառը: Երեխաներս վախից կուչ էին եկել. մինչդեռ եղնիկը դողում էր մի խենթ սարսուռով: Աչքերը կայծակին էին տալիս: Անթարթ, ամբողջովին լսելիք դառած` ականջ էր դնում նա անտառի հուժկու շառաչին, որ խոսում էր նրա հետ մայրենի լեզվով:
Անտառը կանչում է նրան, ընկերների ազատ վազքն է տեսնում նա մթին թավուտների մացառուտ ժայռերն ի վեր,- մտածում էի ես:
Մի փոքր հետո ավելի սաստկացավ քամին` փոթորիկ դառնալու չափ. մեկ էլ աղմուկով բացվեցին լուսամուտի փեղկերը, և մի ուժգին շառաչ միանգամից ներս խուժեց: Եղնիկը հանկարծակի մի ոստումով ցատկեց լուսամուտի գոգը` աչքերը սուզելով շառաչուն խավարի մեջ: Ես իսկույն վրա վազեցի բռնելու նրան, սակայն նա մի ակնթար□ի մեջ թռավ լուսամուտից պարտեզը և ծածկվեց խավարների մեջ…
Դե՛հ, հիմա՛ գնա ու գտիր նրան իր հայրենի անծայր անտառներում…»:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
    փախչել
    երբ
    պատշգամբ
    ակնթարթ

2. Տեքստից դու՛րս գրիր տրված բառերի հոմանիշները.

ա/զուլալ     վճիտ
բ/լուռ          լռիկ
գ/ակնդետ ակնապիշ
դ/ընտանի հարազատ

3. Դարձվածքները և համապատասխան բացատրությունները գրի՛ր իրար դիմաց.

ա/ լույս աշխարհ գալ- ծնվել, հայտնվել
բ/խելքը գլխին-խելացի, դատող, բանիմաց
գ/կողը հաստ-ինքնասած, համառ, կամակոր
դ/ճաշը եփել-մեկին պատժել, լավ ծեծել

ա/մեկին պաժել, լավ ծեծել
բ/համառ, ինքնասածի, կամակոր
գ/դատող, բանիմաց, խելացի
դ/ծնվել,հայտնվել

4. Տեքսից դու՛րս գրիր չորս բարդ բառ:

վերջալույս
խորասույզ
լուսամուտ
ինքնամոռաց

5. Տեքստից դու՛րս գրիր եզակի թվով գործածված չորս բառ:
որսորդ
եղնիկ
անտառ
հանդ

6.Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված.
ա/որսորդ – գոյական
բ/եղնիկ – գոյական
գ/առաջին –ածական
դ/ազատ –ածական


7.Տեքստից դու՛րս գրիր մեկական հարցական և բացականչական նախադասություն:

հարցական- Արդյոք գիտե՞ր նա, որ ինքը ղողանջուն անտառների ազատ երեխան է եղել, որ մայրը այնտեղ է կաթ տվել իրեն, որ այնտեղ է իր հայրը եղջյուրները խփել կաղնիներին:
Բացականչական- Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ երբ պատահում էր բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում և երբ հանկարծ ուշքի էր գալիս, նետի պես ծլկվում էր մոտիցս…

8. Ինչպիսի՞ն էր եղնիկը: Նկարագրի՛ր  եղնիկին ̀ օգտագործելով տեքստի բառերը:
Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր  խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:

9. Ի՞նչն էր զարմացնում հեղինակին.

ա/ Եղնիկը շատ գեղեցիկ էր ̀  խորունկ, սև ու ջինջ աչքերով:

բ/Մտերմացել էր երեխաների հետ, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:
գ/Եղնիկը հանկարծակի մի ոստյունով ցատկեց լուսամուտի գոգը՝ աչքերը սուզելով շառաչյուն խավարի մեջ:

դ/ Եղնիկը թեև ընտելացել էր ընտանիքին ու տանը,բայց մեկ-մեկ թաքուն բարձրանում էր պաշգամբ և լռիկ նայում անտառներով փաթաթված սարերին:

10. Ինչի՞ն կարող էր կարոտել եղնիկը:

Եղնիկը կարող էր կարոտել իր անտառը, ընկերներին, բայց ամենաշատը ծնողներին:
11. Ինչո՞ւ է հեղինակը հարգում եղնիկին:
Հեղինակը հարգում էր եղնիկին, որովհետև որսորդը առանձնացրել էր իրեն իր ընտանիքից:
12. Նկարագրի՛ր անտառը հողմի ժամանակ:

13.Տեքսից դու՛րս գրիր այն նախադասությունը, որը քեզ  հուզեց:
————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

Posted in Մայրենի

Մայրենի 15.05.2023

Նախադասաթյուններն աշխարհաբար գրիր՝ քանի ձևով կարող ես։

Ա) Դուք էք լոյս աշխարհի։ (Մատթէոս Ե, 14)

Դուք եք աշխարհի լույսը:
Բ
) Ոչ  յագեսցի ակն տեսանելով, եւ ոչ լցցի ունկն լսելով։    (Ժողովող Ա, 8)

Չի հագենա աչքը տեսնելով, և չի լցվի ականջը լսելով:
ոչ
յագեսցի           – չհագենա, չի հագենա, չպիտի հագենա, չի հագենալու

ակն                       – աչք(ը)

ոչ լցցի                   – չլցվի, չի լցվի, չպիտի լցվի, չի լցվելու

Գ) Գովեսցէ զքեզ ընկերն եւ մի՛ քո բերան, օտարն, եւ մ՛ի քո շրթունք։ (Առակք ԻԷ, 2)

Թող գովի քեզ ընկերը և ոչ քո բերանը, օտարը, և ոչ քո  շրթունքը:
գովեսցէ
        – գովի, թող գովի, կգովի, պիտի գովի, գովելու է

զքեզ                – քեզ

եւ մի՛              – և ոչ, ոչ թե

Դ) Որ հատուցանէ չար փոխանակ բարւոյ, չար ի տանէ նորա մի պակասեսցէ։

(Աոակք  ԺԷ, 13)    

Ով որ տալիս է չարը բարու փոխարեն, չարը նրա տանից չի պակասի:
որ
                                 – ով, ով որ

հատուցանէ              – հատուցում է, տալիս է

փոխանակ բարւոյ    – բարու փոխարեն

ի տանէ նորա            – նրա տանից

մի պակասեսցէ         – չպակասի, չի պակասի, չպիտի պակասի. չի պակասելու

Ե) Որ տայ պատասխանի բան մինչեւ լուեալ իցէ ինչ` անզգամութիւն է նմա եւ նախատինք։ (Առակք  ԺԸ,   13)

Որ տալիս է մինչև բանը լսած լինի ինչ-որ բան անմտության է նրան և անպատվությունը:
տայ
                         – տալիս է

պատասխանի       – պատասխան

լուեալ                     – լսած

իցէ                           – լինի, կլինի, պիտի լինի

ինչ                           – ինչ-որ բան, մի բան

անզգամութիւն      – անմտություն, անխոհեմություն

նմա                           – նրան

Posted in Մայրենի

Մայրենի 11.05.2023

83.Ընդգծված բառերն ի՞նչ հարցի են պատասխանում և ի՞նչ են ցույց տալիս: Ի՞նչ անունկտաս այդ բառերին:

Ծանր առարկա, կանաչ արտ, բարձր տանիք, գունավոր նկար, բարակ ժապավեն, նեղճանապարհ, պղտոր գետ:

Պատասխանում են (ինչպիսի) հարցին:
Ցույց են տալիս ինչպիսն է գոյականը:
Ածական

84.Բառերը բաժանի՛ր երկու խմբի՝ գոյականների և ածականների:

Կաղնի, հայտնի, մեծ, կանաչ, աղջիկ, գետ, բուք, բարի, տգեղ, ճշմարտություն, անտուն, բարկացկոտ, Գայանե, տուն, կատու, գունավոր, կաղամբ, հեռուստացույց, խակ, Հայաստան, հետաքրքիր, վարդ, Վարդուհի, փշոտ, լիճ, ալիք, հզոր, բարձր, մարտ, մարտակառք, կառապան, հմուտ, մարտական, եռանիվ, հեծանիվ, ալ, պատմություն, պատմական, թռչուն, թռիչք, խիզախ, բարի, բարեկամական, շքեղ, գարուն, գարնանային, արևոտ, արև, երկար:

գոյական-կաղնի, աղջիկ, գետ, ճշմարտություն, Գայանե, տուն, կատու, կաղամբ, հեռուստացույց, Հայաստան, վարդ, Վարդուհի, լիճ, ալիք, մարտ, մարտակառք, կառապան, հեծանիվ, ալ, պատմություն, թռչուն, թռիչք, գարուն, արև:

ածական-հայտնի, մեծ, կանաչ, բուք, բարի, անտուն, տգեղ, բարկացկոտ, գունավոր, խակ, հետաքրքիր, փշոտ, հզոր, բարձր, հմուտ, մարտական, եռանիվ, պատմական, խիզախ, բարի, բարեկամական, շքեղ, գարնանային, արևոտ, երկար:

85.Ավելորդ բառերը գտի՛ր  և նախադասությունները ուղղի՛ր:
 Այդ հավաքին իր մասնակցեց (բերեց) նրանց առաջնորդը:
Սպիտակ (գույնի) զգեստը քեզ շատ է սազում:
Ոսկեծամ (մազերով) մի աղջիկ գալիս է աղբյուրը ջրի:
Մոտենում է աղջկան (մոտ) և տեսնում, որ մի վիշապ, գլուխը նրա ծնկներին քնել է:
Ու հանկարծ սիրահարվել էր այդ աղջկան (վրա):
Այլևս առավոտներն (էլ) չէին երգում:
Գառնուկները հոտոտում էին հողը (բույրը):

86.Այնպիսի պատմությու՛ն գրիր, որ գրածիցդ հետևալ հետևությունն արվի:
  Իր աչքի գերանը չի տեսնում, ուրիշի աչքի շյուղն է տեսնում:

Ծույլ Արամը ամեն օր դասին ներկայանում է անպատրաստ: Ուսուցչի բարկությունը և հորդորանքը նա չի լսում: Եվ, առհասարակ չի անհանգստանում իր ապագայի համար: Ծույլ է և անտարբեր:

Մի օր Արամի դասընկեր Աշոտը ներկայանում է դասին անպատրաստ: Ուսուչիցը զարմանում է և անհանգստանում. չէ, որ Աշոտը միշտ պատրաստ է գալիս դասի: Արամը ծիծաղում է Աշոտի վրա և նրան ծույլ անվանում:

87.Փակագծերում տրված բառերից ընտրի՛ր ճիշտ բառաձևը  տվյալ նախադասության համար։

  1. Լուրջ միջոցներ ձեռնարկելու (փոխարեն, փոխանակ) ռուսական դիվանագետները փոքրիկ միջոցներ ձեռնարկեցին։
  2. Սպասվում էր հայ-ադրբեջանական (պաշտոնեական, պաշտոնական) նոր հանդիպումներ։
  3. Երկյուղածությամբ մոտ գնացի ու (դողդոջուն, դողդոջյուն) ձեռքերով հանեցի ծրարը։
  4. Այս առասպելական հերոսի մասին բազմաթիվ (ավանդույթներ, ավանդություններ) են ստեղծվել:
  5. Այդ դեպքից հետո նրա հոգում մի տեսակ դառնության (զգացում, զգացմունք) էր մնացել:
  6. (Խոսքը վերաբերում, վերաբերվում) է 5–րդ դարի հայ պատմիչների գործերին:
  7. Գեղագիտությունը (հասկացություն, հասկացողություն) է տալիս գեղեցիկի մասին:
  8. Չկարողանալով դիմադրել թշնամու հարձակումներին՝ բերդի փոքրիկ կայազորը (տեղի տվեց, տեղիք տվեց
  9. Երկուսն էլ (ուսում, ուսմունք առած), առաջավոր հայացքների տեր երիտասարդներ էին։
  10. Եվ հենց բլրի վրա էլ Արգիշտին (զարկեց, զարկ տվեց) իր վրանը։
  11. Մոխրագույն մեգը բարձունքում հետզհետե (լուծվում, լուծարվում էր)։
  12. Այդ մասին ասվել է (բազմիցս, բազմիցս անգամ):
  13. Ընկերներիդ (հանդիպելուց, հանդիպելիս) չմոռանաս ասել այդ մասին։
  14. Երեխան իր ծնողների հետ դուրս (եկավ, եկան) զբոսանքի։
  15. Ոչ միայն չէր սովորել դասերը (այլ, այլև) դասի տեղն էլ չգիտեր։


Posted in Մայրենի

Մայրենի 09.05.2023

1.Կարդա՛, պատրաստվի՛ր Դոնալդ Բիսեթի  «Գոճին, որ սովորել էր թռչել» գործի քննարկմանը։

2.Պամվածքից դուրս գրի՛ր՝

ա․Պատմողական և հարցական նախադասություններ

պատմողական-Մի անգամ Իկար անունով գոճին եկավ Կախարդական աղբյուրի մոտ եւ խնդրեց, որ նա կատարի իր ցանկությունը։ Գոճին վաղուց էր երազում թռչել սովորել։ Իզուր չէր, որ նրա անունը Իկար էր։

Հարցական-Չէ՞ որ դու, այնուամենայնիվ, կարողացար Թ Ռ Չ Ե Լ։, — Երեւի ուզում ես թռչել սովորե՞լ,— հարցրեցին նրանք։

բ․ Հնգական  գոյական, ածական, բայ։

գոյական-գոճի, աղբյուր, ցանկություն, անուն, թռչուն
ածական-կախարդական, խիզախ, խեղճ, փոքրիկ, խորը
բայ-կատարել, երազել, թռչել, սովորել, դարձնել

գ. Հորինի՛ր նոր ավարտ

Գոճի արդեն հուսահատվել էր, բայց նա տեսավ մի կատվի: Նրանք սկսեցին խոսել և դարձան ընկերներ: Կատուն էլ էր ուզում թռչել սովորել և նրանք միասին սկսեցին այնպիսի թևեր պատրաստել, որ չպոկվի և չհալի: Նրանք շատ աշխատեցին այդ ուղղությամբ և վերջապես ստացվեց: Նրանք գնացին լեռան գագաթը և սկսեցին թռչել: Բոլորը հիացած էին, որ կատուն և գոճին թռչում էին: Այդ օրվանից գոճու և կատվի երազանքը իրականացավ:

Posted in Մայրենի

Մայրենի 03.05.2023

77.Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

Ա․Մեռյալ ծովի ջուրն այնքան աղի է, որ այնտեղ ոչ մի կենդանի  էակ չի կարող ապրել: Արևմտյան Ասի այի տոթակեզ  կլիմայի պատճառով ան.դ.ատ շատ ջուր է գոլորշիանամ ծովի մակերվույթից, իսկ լուծված աղերը մնում են ծովում ու մեծացնում ջրի աղիությունը: Ծովում խորանալուն զուգընթաց` աղիաթյունը աճում է: Աղերը Մեռյալ ծովի քառորդ մասն են կազմում, նրա մեջ աղերի ընդհանուր քանակը քառասուն միլիոն տոննա է
Բ.Ամերիկիան մի ակումբում, որտեղ երաշժտությունն անդադար որոտում է, կարելի   է անդորր գտնել: Ավտոմատի մեջ տասը ցենտ են գցում, և այն երեք րոպեով անջատվում է: Տասը ցենտը քիչ չէ, բայց ինչքա՜ն հաճելի է  թվում այն անդորրը, որի համար անձամբ կանխիկ վճարել ես: Հազար ինը հարյուր հիսունին.  թվին ամերիկյան ռադիոն մի անսովոր հաղորդում տվեց:Ունկնդիրների ուշադրությանը ներկայացրին մի լուր` աղմուկի դեմ պայքարող կազմակերպություն ստեղծելու մասին, ու ընդհուպ մինչև տասնհինգ րոպեանոց հադոր.ման վերևը տևող լռություն:
Գ.Մարդուն իր ամբողջ կյանքում ուղեկցում է ձայնը: Մարդը բացարձակ լռության    պայմաններում վատ է զգում,  նրան պատում է  երկուղղի ու անհարմարության զգացում: Բացարձակ լռությունը խա.արում է մարդու նյարդային համակարգն այնպես, ինչպես և անվերջ աղմուկը: որոտը, հրաբուքների ձայնը, ծովային մրրիկները և այլ աղմուկներ անհանգստացնում են մարդուն: Կան բնական աղմուկներ, ինչպես թռչունների դայլայլը, աղբյուրների կարկաչյունը, ծովի ալիքների համընթաց ճողփ..նը, հաճելի են մարդկանց համար, բարերար են ներգործում նրանց նյարդային համակարգի վրա: Տհաճ աղմուկը քայքայում է մարդու առողջությունը: Աղմուկի հետ են կապվում լսողության կորուստը, նյարդահոգեկան հիվանդությունների աճը, ֆիզիկական և մտավոր ընդունակությունների նվազումը:

78.Կազմե՛լ նախադասություններ՝ գործածելով տրված դարձվածային միավորները։
Վարդագույն ակնոցով նայել, ջրից չոր դուրս գալ, համբերության բաժակը
լցվել, ձեռք մեկնել, քաղցր աչքով նայել։

79.Տրված ածանցավոր բառերում առանձնացրո՛ւ արմատը  և ածանցը։

Խնձորենի-խնձոր (արմատ), ենի (ածանց), տգեղ-տ (ածանց), գեղ(եցիկ) (արմատ) , անհարմար-ան (ածանց), հարմար (արմատ), անզեն-ան (ածանց), զեն(ք) (արմատ), անտուն-ան (ածանց), տուն (արմատ), անգութ-ան (ածանց) գութ (արմատ) , դժբախտ-դժ (ածանց), բախտ (արմատ), դժգոհ-դժ (ածանց), գոհ (արմատ), լճակ-լ(ի)ճ (արմատ), ակ (ածանց), շնիկ-շ(ու)ն (արմատ), իկ (ածանց), գառնուկ-գառն (արմատ), ուկ (ածանց),  կանաչեղեն-կանաչ (արմատ), եղեն (ածանց), միտք-մտածել (արմատ), ք (ածանց),  լեռնցի-լեռն (արմատ), ցի (ածանց), սարեցի-սար (արմատ), եցի (ածանց), գյուղացի-գյուղ (արմատ), ացի (ածանց)։

80.Առանձին սյունակներով դուրս գրե՛լ նախածանց, վերջածանց, ինչպես նաև թե՛ նախածանց, թե՛ վերջածանց ունեցող բառերը։
Անհայտ, խնձորենի, անմտություն, հակաթույն, մթերային, տգեղ,
վերահաշվում, անհոգաբար, կաղնուտ, անհավատալի, միլիոնավոր, չկամ,
ցուցանակ, արտապատկեր, ենթավարպետ, գերադաս, կղզյակ, հարակից,
հայրական, ներգրավում, տրամագծորեն, անհարմար, ապաշնորհ, դժգոհություն,
հավաքածու, լսարան, համատեղություն, ծիծաղելի, անթիվ, մորթեղեն, միտք։

նախածանց-Անհայտ, անմտություն, հակաթույն, տգեղ, անհոգաբար, անհավատալի, չկամ, ենթավարպետ, գերադաս, անհարմար, ապաշնորհ, դժգոհություն, անթիվ,
վերջածանց-խնձորենի, մթերային, վերահաշվում, կաղնուտ, միլիոնավոր, ցուցանակ, արտապատկեր, կղզյակ, հարակից, հայրական, ներգրավում, տրամագծորեն, հավաքածու, լսարան, համատեղություն, ծիծաղելի, մորթեղեն, միտք

Posted in Մայրենի

Գործնական քերականություն

73.Ժխտական ապ, դժ, տ, ածանցներով կազմի՛ր տրված բառերի հոմանիշները:
Անգույն-դժգույն, անբախտ-դժբախտ, անգետ-տգետ, անշնորհք-ապաշնորհ, անարդյունք-ապարդյուն, անօրեն-ապօրինի, անձև-տձև:

74.Առանձնացրո՛ւ այն բառերը, որոնք ժխտական նախածանց ունեն:
Անարվեստ, անդեմ, անդուռ, անիվ, անսիրտ, անահ, անուշ, անմահ, անուն, դժոխք, դժգոհ,
դժբախտ, դժնի, դժկամ, ապագա, ապարդյուն, ապերախտ, ապուր, ապաշնորհ, ապուշ,
ապտակ, տարի, տկար, տհաճ, տպել, տգեղ, տխուր, չամիչ, չտես, չկամ, չարիք: