Posted in Անգլերեն

My family

I am Garnik. This is my family. I have a father and a mother. My father’s name is Gagik. He is an economist. And my mother`s name is Christine. She is an accountant. I have a brother. My brother’s name is Alex. He is a pupil. I have a grandmother. She is not young. She is old. My grandmother is a housewife.

Posted in Հորինուկ, Ճամփորդություններ

Ճափորդություն դեպի սահադաշտ

Մենք այսօր գնացել էինք սահադաշտ: Մենք այնտեղ հանեցինք մեր կոշիկները և հագանք չմուշկները: Մենք գնացել էինք սահելու: Ես չգիտեի սահել, և իմ ընկերները օգնեցին ինձ սահել, և ես կարողացա սահել սառուցի վրա: Մենք անցկացրեցինք շատ լավ ժամանակ:

Posted in Ճամփորդություններ, Երկարացված օր

Ճամփորդություն Կոտայքի մարզ գյուղ Զառ

Ճամփորդության վայրի մասին

Զառ գյուղը գտնվում է Կոտայքի մարզում:

Գյուղի  ներկայիս անվանումը – Զառ
Գյուղի պատմական անվանումները – Ծառ
Գյուղի հիմնադրման ժամանակաշրջանը – քարե դար
 սահմանակից է – Սևաբերդ, Գեղաշեն, Ակունք
Գյուղի մակերեսը – 7514.10 հա
Հեռավորությունը մայրաքաղաքից – 25կմ
Բնակչության թիվը – 1504
Բնակչության կազմը – հայեր
Օգտակար հանածոներ -չկա
Կրթական հաստատություններ – միջնակարգ դպրոց
Մշակութային հաստատություններ – մշակույթի տուն
Մարզական հաստատություններ – չկա
Արտադրական ձեռնարկություններ -չկա
Բնակչության հիմնական զբաղմունքը – անասնապահություն, հողագործություն:

Մենք կանգ ենք առնելու Զառ գյուղի Ժորա Սարգսյանի անվան դպրոց, դպրոցի երեխաների հետ սովորելու ենք երգեր: Նաև քայլարշավով գնալու ենք Կիկլոպյան ամրոց:

Posted in Տեխնոլոգիա

Պիցցայի օր

Այսօր մենք պատրաստել ենք պիցցա: Մենք պիցցայի համար գնել ենք պանիր,թթվասեր,լոլիկ,ձիթապտուղ, կուկուռուզի հատիկներ, խմոր, երշիկ և կետչուպ:Մենք առաջին պիցցան պատրաստեցինք խմորով,ձիթապտղով,թթվասերով,կետչուպով,լոլիկով և երշիկով: Եկրորդ պիցցան պատրաստեցինք խմորով,լոլիկով,կուկուռուզի հատիկներով ,թթվասերով և կետչուպով: Մենք պատրաստեցինք պիցցաները և գնացինք համտեսելու: Մեր պիցցան շատ համեղ էր ստացվել:

Posted in Հորինուկ, Մայրենի

Նիկոյի երազանքը. մի բառ ես, մի բառ դու

Լինում է, չի լինում մի եղջերու: Նրա անունը Նիկո Ազգանունյան է: Նիկոն  ապրում է սարերում:Նա ունի մեծ  ու գեղեցիկ ընտանիք; Նիկոյի հետ ապրում են մայրիկը, հայրիկը, եղբայր  Ջոնին, քույրիկ Լենբարը: Նրանք ընտանիքով սիրում են օգնել Ձմեռ պապիկին: Ամեն ձմեռ Ազգանունյանները տեղափոխվում են Ձմեռ պապիկի արհեստանոց; Նրանք շատ են սիրում Ձմեռ պապիկին և մեծ ուրախությամբ օգնում են նրան:

Նիկոն ունի մի նվիրական երազնք: Նա ցանկանում է թռչող եղջերու դառնալ: Ամանորի գիշերը Նիկոն  մտքում պահեց այդ երազանքը: Կեսգիշերին, երբ նա քնած էր, խուտուտ զգաց: Արթնացավ և տեսավ, որ ինքն արդեն թևեր ունի և կարող է թռչել:
-Հայրի՜կ, մայրի՜կ, շտապ եկեք և տեսե՛ք, որ թևեր ունեմ:

Բոլորը տեսան և զարմացան:
Նիկոն ամբողջ օրը ուրախ, զվարթ փորձարկում էր նոր թևերը:Երբ սովորեց շատ լավ թռչել, նա դարձավ Ձմեռ պապիկի հավատարիմ օգնականը: Այդ օրվանից Ձմեռ պապիկը այցելեց երեխաներին Նիկոյի հետ միասին:

Posted in Հորինուկ, Մայրենի

Իմ ձմեռը

Ես  ձմռան արձակուրդներին գնացել  եմ Ծաղկաձոր:Ես այնտեղ իմ ընկերների հետ խաղում էի:Նրանք մեզ հետ էին  ապրում:Ընկերներիս  անուննեը են Դավիթ և Էդգար:

Նրանց հետ գնացել էինք լողավազան և լողացել:Նրանց հետ շատ ուրախ էր: