Posted in Uncategorized

Շաբաթվա ամփոփում

Ինքնամեկուսացման այս շաբաթն անցկացրել եմ սովորական: Եղել են ուրախ և կարոտով լի պահեր, քանի որ շատ եմ կարոտում ընկերներիս:

Մասնակցել եմ բոլոր չորս տեսադասերին: Ինձ շատ դուր են գալիս դեսադասերը, քանի որ այդ միջոցով կարողանում  եմ ցույց տալ իմ  ուսուցիչներին իմ կատարած աշխատանքները:

Անխտիր կատարել եմ բոլոր հանձնարարված աշխատանքները բոլոր առարկաներից, բացառությամբ տեսանյութերի: Մասնակցել եմ նաև ֆլեշմոբերին:

Այս  շաբաթվա աշխատանքը համարում եմ արդյունավետ, որովհետև բացի ուսուցիչների կողմից հանձնարարված առաջադրանքներից, ծնողներիս հետ կատարել եմ այլ տարբեր առաջադրանքներ: