Posted in Մայրենի, Uncategorized

«Մեղուն և հավը» Ղազարոս Աղայան

78899

Հավը Մեղվի վրա ծիծաղելով ասաց մեկ անգամ.

   — Ինչ անշնորհք ՝ ճանճ ես դու, ամբողջ օրը ծաղկից ծաղիկ ես թռչկոտում և ոչ մի բանի պետք չես գալիս:

   — Իսկ դու, հավիկ — մարիկ, ինչ ես շինում,- հարցրեց մեղուն:

   — Մի՞թե չգիտես, թե ինչ եմ շինում, ես քեզ նման պարապ — սարապ չեմ տզտզում: Ես օրը մեկ ձու եմ ածում, մեկ ձու, գիտե՞ս մեկ ձուն քանի՜ս է:

   — Գիտեմ, գիտեմ, հասկացա: Բայց ես մինչև հիմա կարծել եմ, թե դու օրը հարյուր ձու ես ածում:

   — Ինչպե՞ս կարելի է օրը հարյուր ձու ածել, անխելք մեղու:

   — Ապա եթե քո ածածը ընդամենը մի ձու է, էլ ինչու՞ ես հարյուր անգամ կչկչում, թե հայ, հարայ, լսեցեք, որ ձու եմ ածել: Իմ կարծիքով ՝ այսքան կչկչալուն մի ձուն շատ քիչ է: Այնպես չէ՞, իմաստուն հավիկ — մարիկ:

   — Բայց դու ի՞նչ ես շինում, որ իմ մի ձուն էլ քիչ ես համարում:

   — Ես ինչ որ շինում եմ, քեզ պես կչկչալով չեմ հայտնում ուրիշներին: Ես գլուխս քաշ գցած, մեղր եմ շինում: Գիտե՞ս ինչ է մեղրը: Դա հավի կերակուր չէ, քո խելքի բանը չէ, հավիկ — մարիկ:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ բարիքներ են մեզ տալիս հավը և մեղուն: Քո կարծիքով նրանցից ո՞վ է ավելի կարևոր գործ անում: Երկուսն էլ լավ բաներ են անում: Հավը տալիս է ձու և ձվով տարբեր բաներ ենք պարտրաստում: Մեղուն տալիս է մեղր:
  2. Գիտե՞ս ինչ է մեղրը և ինչպե՞ս է մեղուն պատրաստում այն: Այո գիտեմ: Մեղուները հավաքում են նեկտար և պատրասում մեղր:
  3. Տեքստից դուրս գրիր գործողություն ցույց տվող բոլոր բառերը (բայ): Ծիծաղել, թռչկոտել, թինել, տզտզալ, ածել, կչկչալ, լսել:
  4. Բացատրի՛ր հետևյալ արտահայտությունները.Քո խելքի բանը չէ-դու դրանից չես հասկանում

    պարապ-սարապ-ոչինչ չանել

Unknown's avatar

Author:

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր, Արևմտյան դպրոց, 6.5 դասարան

Leave a comment