Posted in Մայրենի

Անբախտ վաճառականներ

Լեգենդ
Մի օր Չըղջիկն ու Ճայն եկան
Թե՝ ե՜կ դառնանք վաճառական:
Ասին ու խելք-խելքի տըվին,
Հավան կացան, պայման դըրին.
Բայց՝ արի տես… որ փող չունեն:
Շատ միտք արին, թե ինչ անեն,
Վերջը եկան Փըշի մոտը,
Ընկան նըրա ձեռն ու ոտը,
Ու մուրհակով,
Շահով, կարգով,
Փող վեր առան բավականին,
Ինչքան պետք էր իրենց բանին:
Չիղջը մընաց, տընպահ դառավ,
Ճայը բոլոր փողերն առավ,
Առավ, նըստեց նավի միջին,
Հասավ Մըսըր, Չինումաչին,
Ֆարս, Հընդըստան, Արաբըստան…
Է՜լ թանկագին քիրմանի շալ,
Էլ մարգարիտ, զըմրուխտ ու լալ,
Հընդու խուրմա, փըստա, բադամ,
Եվ… ո՛ր մեկի անունը տամ.
Ինչ որ տեսավ, աչքը սիրեց,
Առատ-առատ նավը լըցրեց.
Նավը լըցրեց հազար բարով
Ու ետ` եկած ճանապարհով
Ուրախ-ուրախ տուն էր գալի:
Ճամփին ծովում սարսափելի
Ալեկոծում, մըրրիկ ելավ,
Զարկեց, տարավ ապրանք ու նավ:
Միայն սովդաքյար Ճայը էնօր
Ազատվեցավ մերկ ու տըկլոր:
Ազատվեցավ — փառք իր ասծուեն,
Բայց ի՞նչ սըրտով խեղճը գա տուն.
Գա՛ — ի՞նչ, ասի պարտքատերին,
Ո՞նց երևա իր ընկերին…
Ընկերն էնտեղ՝ դուռը կըտրած,
Աչքը ճամփին, վիզը ծըռած,
Համրում է օրն օրի վըրա,
Թե՝ մեր Ճայը երբ պիտի գա…
Երկար նայեց, ճամփեն պահեց,
Շատ լավ ու վատ երազ տեսավ,
Մինչև պարտքի օրը հասավ,
Ու՝ մուրհակի թուղթը ձեռին,
Փուշը տընկվեց կըտեր ծերին:
— է՛յ, բարեկամ, ի՞նչ բանի եք.
Էլ չեք ասում թե պարտք ունեք…
Գործ բըռնեցիք, հորս ողորմի,
Ետ տվեք դե փողըս հիմի:
Թուղթ եք տըվել՝ վախտ իմացեք,
Ամոթ, աբուռ, ահ ունեցեք…
Թալան հո չի՞… մեղք եմ ես էլ…
Ախպե՜ր, էսպես բա՞ն եք տեսել.
Ոսկի տա մարդ իրեն ձեռով,
Չըկարենա առնի զոռո՞վ…
Սրանից հետո դե արի դու
Ու ձեռ մեկնի աղքատ մարդու…
Գոռգոռում էր ողջ թառակում,
Հայհոյում էր, խայտառակում.
Ամեն մարդ էլ, ով որ լըսում,
Հենց մի բերան էն էր ասում.
— Ա՜յ ամոթ ձեզ, Չըղջիկ ու Ճայ,
Ի՛նչ ենք լըսում. — վա՜յ, վա՜յ, վա՜յ, վա՜յ.
Անուններըդ վաճառական,
Ու էս տեսակ խայտաոակ բա՞ն…
Վա՜յ, վա՜յ, վա՜յ, վա՜յ,
Չըղջիկ ու Ճայ…
Չըղջիկն էսպես միշտ լըսելիս
Սիրտը բերնով դուրս էր գալիս:
Բարկանում էր իրեն մըտքում,
Անիծում էր, չըքում, թըքում.
— Ա՜յ քու տունը քանդվի, ա՜ Ճայ,
Ա՜յ դու դառնաս գըրողի փայ.
Էս ի՞նչ բան էր, որ դու արիր,
Գլուխս էս ի՞նչ փորձանք բերիր…
Ու խընդրում էր ամեն անգամ.
— Մի՜ նեղանար, Փուշ բարեկամ,
Շատ ես կացել,
Կա՜ց մի քիչ էլ.
Թուղթ ըստացա երեկ Ճայից,
Թե՝ դուրս եկա Արաբիայից.
Որտեղ որ է՝ շուտով կըգա,
Դեռ մի բան էլ ավել կըտա…
— Ես չեմ ուզում ավելն, ախպեր,
Կանխիկ համրած իմ փողը բեր.
Շահ եք գըրել,
Վախտ եք դըրել.
Ինչ գըրած ա, էն եմ ասում,
Ձեզնից ավել բան չեմ ուզում:
— Չէ՛, աղա Փուշ,
Թե վաղ, թե ուշ,
Փողն իր կարգին, շահն իր կարգին,
Իսկ պատիվըդ… ես իմ հոգին…
Ես հույս ունեմ… ասենք պարտք ենք…
Բայց չէ՞ ախար մենք էլ մարդ ենք…
Չէ՜, քու արածն ով մոռանա,
Իր աստվածն էլ նա կուրանա…
Խեղճը էսպես լեզու ածավ,
Շատ հույս տըվավ, շատ խոստացավ,
Շատ սուտ ասավ պարտքատերին,
Շատ ըսպասեց իր ընկերին.
Բայց ընկերը չըկա՛, չըկա՛:
— Էս ի՛նչ ցավ էր. աստված վըկա.
Ի՞նչ իմ բանն էր՝ մըտա մեջը,
Որ խայտառակ լինեմ վերջը…
Ի՞նչպես պըրծնեմ էս կըրակից,
Էս ահագին պարտքի տակից,
Էլ ի՞նչ ասեմ,
Ո՞նց ըսպասեմ.
Նա ե՞րբ կըգա, ի՞նչ իմանամ,
Ո՞ր ջուրն ընկնեմ… ո՞ւմ մոտ գընամ….
Շատ միտք առավ,
Դես-դեն թըռավ,
Ինչ որ ուներ տանը, հագին,
Ողջ հավաքեց, տըվավ պարտքին,
Ցիփ մերկացավ:
Էլ չըպըրծավ:
Վերջը տեսավ, որ ճար չեղավ,
Թևեր առավ, ինքն էլ փախավ,
Փախավ, կորավ, որ էլ էնպես,
Դատարկ, սընանկ ու սևերես,
Ոչ պատահի պարտքատերին,
Ոչ երևա լույս աշխարհին:
Այնուհետև իր նամուսից,
Չըղջիկը մերկ, փախած լուսից,
Ցերեկները դես-դեն թաքչում,
Գիշերն է միշտ մըթնում թըռչում,
Որ չերևա իր թայ-թաշին,
Ոչ պարտքատեր աղա-Փուշին:
Ճայն էլ ծովում, ճըչում, ծըվում,
Ջուրն է մըտնում,
Դուրս է պըրծնում,
Թևին տալիս,
Ման է գալիս,
Թե մի գուցե բախտը բանի,
Կորուստն էլ ետ ջըրից հանի:
Իսկ Փուշն, արդեն հույսը հատած,
Ճանկ ու ատամ սուր պատրաստած,
Կողքովն ով որ անց է կենում՝
Քաշում է փեշն ու հարցընում,
Թե չե՞ն տեսել մեկն ու մեկին,
Էն լիրբ Ճային կամ Չըղջիկին.
Ու էն օրից մինչև օրս էլ
Մեկը մեկին դեռ չեն տեսել:

Առաջադրանքներ

  1. Կարդալ՝ դուրս գրելով ու բացատրելով անծանոթ բառերն ու արտահայտությունները։
    Հավան կացան-վեր կացան
    ախար-ՉԷ՞ որ, բայց
    Չինումաչին-
    Չինաստան
  2. Նկարագրիր լեգենդի հերոսներին։
    Ճայ-Ճայը շատ ագահ էր, որովհետև նա վերցրեց բոլոր փողը և չտվեց չղջիկին:
    Փուշ-Փուշը շատ համփերատար էր, որովհետև նա շատ սպասեց իր փողին:
    Չղջիկ-Չղջիկը մեղավոր էր, որովհետև նա թողեց ճային բոլոր գումարը վերցնի նրան:
  3. Արձակ շարադրանքի միջոցով պատմի’ր լեգենդի բովանդակությունը։
    Մի օր չղջիկնու ճայը ուղում էին դառնան վաճառական: Բայց փող չունեին վորոշեցին գնան փուշի մոտ և գումար վերցնեին: Վերցրեցին ինչքան պետք էր և գնացի: Բայց ճայը չտվեց չղջիկին և նստեց նավին գնաց Չինաստան, Հնդկաստան, Արաբստան առավ թանկագին քիրմանի շալ, մարգարիտ, զըմրուխտ ու լալ, Հընդու խուրմա, փըստա, բադամ ինչ աչքը տեսնում էր առնում էր ետ էր վերադառնում տուն մեկել նավը խորտակվեց ամեն ինչ խորտակվեց ու ոչմիբան չմնաց: Բայց ինքը չեր ուղում գալ ետ, որովհետև նա չուներ փող և պետք էր փողերը տալ փշին: Չղջիկը սպասում էր թե երբ պիտի գա ճայը: Երկար նայեց և տեսավ լավ և վատ երազներ: Մեկ ել հասնում է փարտքի օրը փուշը թուղթը առած եկավ: Բարկացավ ու նախատեց, որ եթե գումար են վերձրել, ապա պետք է ժամանակին ետ վերադարձնեն: Այնքան գոռգոռաց, որ բոլորը լսեցին և խայտառակ արեց նրանց: Իսկ ով լսում էր նույնպես ամոթանք էր տալիս: Չղջիկը ամեն անագամ լսելիս նեղվում էր ու բարականում անիծում ճային: Ամեն անգամ չղջիկն հանգստացնում էր փշին ու խնդրում էր մի փոքր էլ համբերել, որ ճայն արդեն ճանապարհին է և գումարը կվերադարձնի, մի բան էլ ավելի: Փուշն ասաց, որ ավել ոչինչ չի ուզում, միաին իր գումարը վերադարձնեն: Չղջիկը համոզեց, որ իր գումարը շուտով կվերադարձնեն և իր արած լավությունը երբեք չեն մոռանա: Սակայն ճայը այդպես էլ չվերադարձավ: Չղջիկ էլ չգիտեր ինչ անել, ինչպես դուրս գար այս ամոթի տակից և որոշեց իր ամբողջ ունեցածը տալ փշին սակայն իր ունեցածն էլ բավական չէր պարտքը մարելու համար և մի օր որոշեց փախնել, որ էլ ոչմեկին չտեսնի: Այդ պաճառով նա միշտ դուրս է գալիս մթին, իսկ ճայը միշտ թռչում է ջրի վրայով, ժամանակա ժամանակ մտնում ջուրը դուրս գալիս հույս ունենալով գտնել իր կորցրածը: Իսկ փուշը միշտ բարկացաց բռնում է անցորդներին ու հարցնում թե տեսել են ճային և չղջիկին:
  4. Նկարի՛ր քեզ դուր եկած հատվածը։
  5. Ջղջիկների մասին տեղեկություններ հայթայթիր և համառոտ ներկայացրո’ւ։
    Նյութը այստեղ
  6. Փորձի’ր փշի կամ չղջիկի մասին մի լեգենդ հորինել և ձայնագրել։
    Թե ինչի են չղջիկըները գիշերը արթնանում

Լեգենդ

Կար չկար մի չղջիկ: Նրա վրա միշտ հարձակվում էին: Մի անգամ կատուն հարձակվել էր, և չղջիկը հազիվ կարողացավ փախչել: Նա գնացել էր փշի մոտ և խնդրում էր ասել, թե ինչու են իր վրա հարձակվում: Փուշն ասաց, հարձակվում են, որովհետև իրեն տեսնում են : Խորհուրդ տվեց առավոտները քնի, իսկ գիշերը արթուն մնա: Չղջիկը շնորհակալություն հայտնեց, գնաց և հետևեց նրա խորհրդին: Այդ պատճառով օրվա ընթացքում քնում է, իսկ գիշերը արթնանում և ոչ մեկ չի հարձակվում նրա վրա:

Posted in Մաթեմատիկա

Հնարքներ

Հնարք1-ին․

Եթե ծննդյանդ օրը բազմապատկես  2-ով, ստացված թվին ավելացնես 5, արդյունքը բազմապատկես  50 –ով, ստացված թվին ավելացնես  քո ծննդյան ամիսը, արդյունքից  հանես 250, կստանաս  եռանիշ կամ քառանիշ  թիվ։  Եթե արդյունքում եռանիշ թիվ ստանաս, ապա ստացված թվի առաջին   թվանշանը ցույց կտա  ծննդյանդ օրը,  իսկ  մյուս երկու թվանշանները՝ քո ծննդյան ամիսը։ Եթե արդյունքում քառանիշ  թիվ ստանաս, ապա  ստացված թվի առաջին  երկու թվանշանները ցույց կտան  ծննդյանդ օրը,  իսկ  մյուս երկու թվանշանները՝ քո ծննդյան ամիսը։.

(14*2+5)*50+2-250=

1)14*2+5=33

2)33*50=1650

3)1650+2=1652

4)1652-250=1402 հնարքը աշխատեց

Հնարք 2-րդ․

Եթե մտապահես մի եռանիշ թիվ և  այդ թիվը երկու անգամ գրես կողք կողքի։ Այնուհետև ստացածդ  վեցանիշ  թիվը բաժանես  7-ի, հետո 11-ի, այնուհետև 13-ի, ապա արդյունքում   կաստանաս քո մտապահած թիվը։

881881:7:11:13=

1)881881:7=115973

2)115973:11=10543

3)10543:13=811հնարքը աշխատեց

Հնարք 3-րդ․

Կոշիկիդ համարը բազմապատկիր 5-ով , ստացված թվին ավելացրու 50, արդյունքը բազմապատկիր 20-ով։ Եթե  այս տարի  ծննդյանդ տարեդարձը արդեն լրացել է, ապա  ստացված թվին ավելացրու 1021, իսկ  եթե դեռ չի լրացել, ապա՝ 1020։ Վերջում ստացված արդյունքից հանիր  ծննդյանդ տարեթիվը։ Արդյունքում  կստանաս քառանիշ թիվ, որի առաջին երկու թվանշանները ցույց կտան  կոշիկիդ համարը, իսկ մյուս երկու թվանշաները՝ տարիքդ։

32*5+50*20+1021-2012=

1)32*5=160

2)160+50=210

3)210*20=4200

4)4200+1021=5221

5)5221-2012=3209 հնարքը աշխատեց

Հնարք 4-րդ․

Եթե տարիքդ բազմապատկես 5-ով, ստացված թվին ավելացրնես 8, արդյունքը բազմապատկես   2–ով, ստացված թվից հանես 6, արդյունքը բազմապատկես   10–ով, ստացված թվից հանես 100, արդյունքը փոքրացնես 100 անգամ,  կրկին կստանաս տարիքդ։

9*5+8*2-6*10-100:100=

1)9*5=45

2)45+8=53

3)53*2=106

4)106-6=100

5)100*10=1000

6)1000-100=900

7)900:100=9հնարքը աշխատեց