Posted in հայրենագիտություն

Զինագորձություն

Զինագործություն

Մարտական զենքերի արտադրությունը: Զինագործությունը համեմատաբար ավելի վաղ, քան երկաթի  մշակման հետ կապված մյուս արհեստները, անջատվեց դարբնությունից և ինքնուրույն արհեստ դարձավ: Միքայել  Ասորու ժամանակագրություն մեջ այդ արհեստը դիտված է իբրև առանձին արհեստ և կոչվում է զինագործություն: Հայկական զորքերը գործածել են զենքի շատ տեսակներ և հանդերձանք, զրահ ու նման այլ արհեստական պաշտպանական միջոցներ, իսկ դա հնարավոր էր արհեստագործության  և առաջին հերթին մետաղագործություն իր ժամանակի համար բարձր զարգացման պայմաններում: Միջնադարյան Հայաստանում զորքի տեսակները  կազմվում էին ըստ զենքի տեսականիներին, որի վերաբերյալ բավականաչափ առատ տեղեկություներ կան հայկական մատենագրական աղբյուրներում:

Նետի ծայրեր

Բերված ցուցակից պարզ երևում է, որ զինագործը կամ սլեհարարը, գործունեության լայն  ասպարեզ ուներ: Նետ պատրաստող վարպետը տարբեր էր սլեհարարից և հիշատակված է իբրև առանձին արհեստավոր  նետրան անունով: Զինագործության խոշոր կենտրոնները քաղաքներն էին, մանավանդ Դվինը և Անին: Դեռևս 770-ական թվականներին Դվինը աչքի էր ընկնում զինագործությամբ և զինանոցներով: Այստեղ էր, որ զինեց իր ջոկատը Արտավազդ Մամիկոնյան, որն այնուհետև հարձակվելով արաբական հարկահանների վրա, Կումայրիում կոտորեց նրանց:

Նիզակի ծայրեր  և երկաթե զրահի շերտեր

Միջին դարերում սովորություն կար նաև գործածելու թունավոր սլաք. Թեն հայկական զորքերը անուն էին հանել իբրև քաջ և դիպուկ նետաձիգերը, բայց նրանք նետ աղեղից ավելի գործածում էին նիզակն ու սուրը: Հետևակը, մեծ մասամբ, զինված էր լինում նիզակով, իսկ հեծելազորը սրով և երկար նիզակով, կար և ճոճ նիզակ, որը գործածվում էր մոտիկ տարածությունից թշնամու վրա նետելու համար:

Նիզակի ծայրեր, հեծյալներին հարվածելու և ձիուց վայր բերելու հարմարանքով

Նետելու ավելի ծանր զենք էր նաև ռումբը կամ ըռումբը: Հեծելազորի հիմնական զենքը սուրն էր: Զենքի այս հատուկ տեսակը հեծելազորին, նրա արագաշարժության հետ միասին, դարձնում էր մի  ահարկու ուժ պատերազմի դաշտում: Սուրը  երկսայրի մի զենք էր, որով հատում-կտրում էին, իսկ ծայրով խոցում: Գործածական էր նաև սուսերը, որը նեղ և երկար շեղբով սուր ծայրով զենք էր, որով խոցում էին թշնամուն: Սրան մոտ էր սվինը, որը լինում էր երկսայրի, բայց գործածվում էր առավելապես սուր ծայրով խոցելու համար, երբեմն մոտիկ տեղից նետելով:

Դաշույններ

Հատող զենք էր նաև շերտը: Դվինում գտնված մանգաղաձև, կտրող բերանով դեպի դուրս զենքը հավանաբար պատմիչների հիշատակած շերտն է: Սա հետևակի զենք էր հագցված երկար կոթի վրա, որից բռնելով զինվորը թշնամուն հարվածում  էր երկու ձեռքի ուժգնությամբ: Գործածական զենքերի թվին  էր պատկանում սակրը: Սա թեթև լայնաբերան կացնի տեսք ուներ. Կտրիչ բերանը լինում էր մեկ կամ երկու կողմից: Մովսեց Խորենացին հիշատակում է կացինը և երկբերան սակրը: Սակրը նույնպես հետևակի զենք էր, որը գործածվում էր երկու ձեռքով հարվածելով կտրելու համար: Սակրին մոտ էր նաև նրա դերը կատարող, բայց հավանաբար ավելի ծանր վաղրը:


https://www.youtube.com/watch?v=CQ0t7D_VQiU

Unknown's avatar

Author:

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր, Արևմտյան դպրոց, 6.5 դասարան

Leave a comment