Մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի Երուսաղեմ մտնելուց հետո շատ կարևոր իրադարձու–թյուններ են տեղի ունենում: Այս շրջանը հայտնի է Ավագ Շաբաթ անունով: Այս ամբողջ շաբաթվա ընթացքում բոլոր հավատացյալները Հիսուս Քրիստոսի հետ միասին քայլում են դեպի Գողգոթա, որտեղ մեր Տերը Իր արյունը թափեց մարդկության փրկության համար: Իբրև՝ քրիստոնյաներ մենք պետք է այն ընկալենք որպես շատ կարևոր մի իրադարձու–թյուն, որովհետև Գողգոթան այն վայրն է, որտեղ մեր կյնաքը նորոգվում է և մենք լսում ենք մեր Տիրոջ խոսքերը. “Հայր ներիր նրանց, քանզի չգիտեն թե ինչ են անում”: Այս աղոթքը բոլորիս համար է սիրելի հավատկիցներ: Այն քավում է մեր մեղքերը արժանի լինելու համար Տիրոջ փառավոր և հաղթական Հարության խորհրդին: Ավագ Շաբաթը հոգևոր ճանապարհորդություն է, որտեղ մենք նաև տեսնում ենք, որ Տիրոջ բոլոր կանխատեսումներն ու մարգարեություններն իրագործվում են: Նա ասաց, թե մարդիկ Իրեն պետք է մատնեն և չարչարանքի ենթարկեն և հետո պետք է խաչը բարձրացնեն: Սուրբ Խաչելությունից հետո մենք տեսնում ենք հարություն առած Հիսուս Քրիստոսին, որ Իր աշակերտներին ասում է. “Ես ձեզ հետ եմ միչև աշխարհի վախճանը”:
Day: March 30, 2021
Выполните упражнения.
- Прочитай слова, запиши их в три столбика по родам.
Девочка (жен)., ручка (жен)., книга (жен)., журнал (му.), письмо (ср)., врач (му)., музей (му)., задание (ср)., дом (му)., пальто (ср)., тетрадь (жен), день (му)., заря (жен)., платье (ср)., солнце (ср)., яблоко (ср)., дядя (му)., бабушка (жен)., сын (му)., полка (жен)., озеро (ср.).
2. Составь и запиши предложения с выделенными словами.
У меня есть книга.
Я пишу своему другу письмо.
Я поехал в музей.
3. Составь словосочетания. Тебе помогут слова для справок.
Окно, село, зерно, яйцо, море, платье, колесо, расписание, упражнение, масло, молоко, небо, солнце, метро, перо, озеро.
Слова для справок.
Широкое, новое, спелое, белое, синее, круглое, школьное, контрольное, сливочное, московское, свежее, голубое, гусиное, яркое, красивое, глубокое.
Широкое окно, село новое , зерно спелое , яйцо белое, море синее, платье красивое, колесо круглое, расписание школьное, упражнение контрольное, масло сливочное, молоко свежее, небо голубое, солнце яркое, метро московское, перо гусиное, озеро глубокое.
Գյուղատնտեսություն
Ի՞նչ բույսեր գիտես, որ աճեցնում է մարդը: Ի՞նչ ընտանի կենդանիներ գիտես, ի՞նչ է ստանում մարդը նրանցից:
Արդյունաբերության նման գյուղատնտեսությունը ևս տնտեսության խոշոր ճյուղերից է: Այն զբաղված է մշակաբույսերի աճեցմամբ և ընտանի կենդանիների բուծմամբ: Երկրագնդի տարբեր վայրերում մշակվում են տարբեր բույսեր և բուծվում տարբեր կենդանիներ: Օրինակ՝ Հայաստանի բնական պայմանները թույլ չեն տալիս, որպեսզի մեզ մոտ աճի արմավենի կամ նարինջ: Դրա փոխարեն մեր երկրում աճում է հյութալի ծիրան, դեղձ, խնձոր և այլն:
Գյուղատնտեսությունը բաժանվում Է բուսաբուծության և անասնապահության:
Մշակաբույսերի մեծ մասը մարդն օգտագործում է` որպես սննդամթերք։ Մյուս մասը կեր է ընտանի կենդանիների համար: Մշակաբույսերի մասն էլ, օրինակ՝ շաքարի ճակնդեղը, բամբակենին, վուշը, հումք է սննդի արդյունաբերության համար: Շաքարի ճակնդեղից ստանում են շաքար, բամբակից և վուշից՝ թել:Բուսաբուծությունը զբաղվում է զանազան մշակաբույսերի աճեցմամբ: Բուսաբուծության մեջ առաջնակարգ նշանակություն ունի ցորենի մշակությունը, որը մարդկության մեծ մասի հացն է: Աշխարհի շատ երկրներում ցորենից հետո մարդիկ իրենց սննդի մեջ ամենից շատ օգտագործում են կարտոֆիլ, դրա համար էլ այն անվանում են «երկրորդ հաց»: Մարդն աճեցնում է նաև բրինձ, գարի, բազուկ, գազար, վարունգ, պոմիդոր, սուրճ, թեյ, մրգեր՝ խաղող, ձմերուկ, բամբակենի և այլն:
Անասնապահությունը զբաղվում է ընտանի կենդանիների բուծմամբ: Անասնապահական մթերքները մեզ համար ևս արժեքավոր սնունդ են: Օրինակ՝ դու արդեն գիտես, որ մարդու օրգանիզմի համար խիստ կարևոր են միսը և կաթնամթերքը: Բացի այդ, տարբեր ընտանի կեդանիներից մենք ստանում ենք բուրդ, կաշի, փետուր, որոնք էլ հումք են դառնում գործվածքի, հագուստի, կոշիկի, գորգերի համար: Ընտանի կենդանիները նույնպես բազմազան են: Դրանց շարքում կան կաթնասուններ (կով, ոչխար), թռչուններ (հավ, սագ), ձկներ (իշխան, սիգ), միջատներ (մեղու): Ձկներ բուծելու համար մարդը հաճախ .տեղծում է արհեստական լճակներ և ջրամբարներ:
Անասնապահության համար մարդը որպես կեր օգտագործում է բնության բարիքները և իր աճեցրած բույսերը: Հայաստանում ամռանը կովերին, ոչխարներին, այծերին կարելի է հանդիպել հիմնականում լեռնային արոտներում, որտեղ նրանք սնվում են հյութալի խոտաբույսերով: Այստեղ են նաև տեղափոխում մեղուների փեթակները, որովհետև շատ են բազմերանգ ծաղկաբույսերը:
Միաժամանակ մարդը հատուկ գործարաններում արտադրում է համակցված կերեր, որոնք պարունակում են կենդանիներին շատ անհրաժեշտ սննդարար նյութեր:
Այն մարդկանց, ովքեր զբաղվում են միայն գյուղատնտեսական մշակաբույսեր աճեցնելով, անվանում են հողագործներ կամ երկրագործներ, իսկ ովքեր բուծում են միայն կենդանիներ՝ անասնապահներ: Շատ մարդիկ զբաղվում են թե’ մեկով, և թե’ մյուսով: Նրանց էլ սովորաբար անվանում են ագարակատերեր (ֆերմերներ):
Հարցեր և առաջադրանքներ
- Ի՞նչ է գյուղատնտեսությունը, և ի՞նչ ճյուղերից է բաղկացած այն:
Գյուղատնտեսությունը ևս տնտեսության խոշոր ճյուղերից է: Այն զբաղված է մշակաբույսերի աճեցմամբ և ընտանի կենդանիների բուծմամբ: - Ինչո՞վ է զբաղվում բուսաբուծությունը, և ի՞նչ բույսեր է աճեցնում մարդը սննդամթերք ստանալու, անասնակերի և արդյունաբերության համար:
Այն զբաղված է մշակաբույսերի աճեցմամբ: Նրանք աճեցնում են հյութալի ծիրան, դեղձ, խնձոր և այլն: - Ինչո՞վ է զբաղվում անասնապահությունը:
Նրանք կենդանիներ են պահում: - Օրվա ընթացքում բուսաբուծությունից և անասնապահությունից ստացված ի՞նչ մթերք ես օգտագործում քո սննդի մեջ:
- Ինչպե՞ս են միմյանց հետ կապված բուսաբուծությունը և անասնապահությունը:
- Ի՞նչ կապ կարող է գյուղատնտեսության և արդյունաբերության միջև: