Մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի Երուսաղեմ մտնելուց հետո շատ կարևոր իրադարձու–թյուններ են տեղի ունենում: Այս շրջանը հայտնի է Ավագ Շաբաթ անունով: Այս ամբողջ շաբաթվա ընթացքում բոլոր հավատացյալները Հիսուս Քրիստոսի հետ միասին քայլում են դեպի Գողգոթա, որտեղ մեր Տերը Իր արյունը թափեց մարդկության փրկության համար: Իբրև՝ քրիստոնյաներ մենք պետք է այն ընկալենք որպես շատ կարևոր մի իրադարձու–թյուն, որովհետև Գողգոթան այն վայրն է, որտեղ մեր կյնաքը նորոգվում է և մենք լսում ենք մեր Տիրոջ խոսքերը. “Հայր ներիր նրանց, քանզի չգիտեն թե ինչ են անում”: Այս աղոթքը բոլորիս համար է սիրելի հավատկիցներ: Այն քավում է մեր մեղքերը արժանի լինելու համար Տիրոջ փառավոր և հաղթական Հարության խորհրդին: Ավագ Շաբաթը հոգևոր ճանապարհորդություն է, որտեղ մենք նաև տեսնում ենք, որ Տիրոջ բոլոր կանխատեսումներն ու մարգարեություններն իրագործվում են: Նա ասաց, թե մարդիկ Իրեն պետք է մատնեն և չարչարանքի ենթարկեն և հետո պետք է խաչը բարձրացնեն: Սուրբ Խաչելությունից հետո մենք տեսնում ենք հարություն առած Հիսուս Քրիստոսին, որ Իր աշակերտներին ասում է. “Ես ձեզ հետ եմ միչև աշխարհի վախճանը”: