Իմ ընկեր Ռաֆայելը շատ բարի է: Նա խելացի է, գիտի 14 տառ: Մենք դասարանով պատրաստում ենք նրա համար տրամաբանական խաղեր և նրա մոտ դրանք լուծելը լավ է ստացվում: Նա ունի սև խուճուճ մազեր, սև աչքեր և շատ գեղեցիկ է: Հիմա կպատմեմ նրա հագուստի մասին. նա հագնում է սպորտային և կրում է սև արևային գլխարկ: Նա շատ լավն է, և բոլորս նրա հետ շփվում ենք: