Բարև ձեզ: Ես այժմ կպատմեմ իմ ամառային արձակուրդների մասին: Ես այս տարի իմ հանգիստը սկսեցի ամառային արձակուրդներից առաջ: Մենք ընտանիքով մեկնեցինք հանգստի Արաբական Էմիրություններ՝ Դուբայ: Այն ինձ շատ դուր է եկել: Քաղաքը երեկոյան շատ գեղեցիկ է,ամենուրեք լուսավոր է: Այնտեղ ամեն ինչ տարբերվում էր այստեղից՝ մարդիկ, սովորույթները, սնունդը, ապրելակերպը: Ես այնտեղ եղա Սաֆարա անապատում, նստեցի ուխտ, եղա իրենց մեծ խաղասրահում, այնտեղ բոլոր խաղերը 3D էին: Եղա նաև իրենց մեծ ծաղիկների այգում, տեսա բազմազան ձկներ, նստեցի նավ: Անցկացրեցի անմոռանալի հանգիս: Իսկ ամառային արձակուրդները անցկացրել ենք Հայաստանում: Հիմնականում մեր հանգիստը անցկացրել ենք մեր ամառանոցում: Այնտեղ ավելի շատ զբաղմունք կար և ավել հով էր, քան այստեղ: Այնտեղ ապրում են երեք շնիկներ, և մենք իրենց կերակրում, խնամում, սիրում և խաղում էինք իրենց հետ: Նրանք ունեն շատ ծիծաղելի անուններ՝ Փռչո, Հռչո և Կիկի: Շոգ ժամանակ մենք լողում էինք լողավազանում, հովանում, իսկ երեկոները ֆուտբոլ էինք խաղում հայրիկիս հետ: Երբեմն օգնում էինք ծնողներիս բերքահավաք անելիս: Իսկ երբ տանն էինք լինում, ապա բակում խաղում էինք ընկերներիս հետ, իսկ երեկոյան ժամերին կամ եղբորս հետ դիտում էինք մուլտֆիլմ, կամ ընտանիքով դիտում էինք հետաքրքիր ֆիլմեր: Ես գոհ եմ իմ ամառային արձակուրդներից, լավ հանգստացել եմ և տրամադրված եմ, որ այս տարի պետք է ավելի լավ սովորեմ: