216. Տրված բառերից յուրաքանչյուրին ինչպիսի՞ հարցին պատասխանող մի քանի բառեր ավելացրո՛ւ (աշխատիր չկրկնել):
Օրինակ՝
քարե, բարձր, երկհարկանի, բնակելի, գեղեցիկ տուն:
Քույր-խելացի, բարձրահասակ
եղբայր-ուժեղ, խիզախ
մայր-գեղեցիկ, սևահեր
հայր-հոգատար, աշխատասեր
տատիկ-սպիտակահեր, խելացի
պապիկ-իմաստուն, բարի
217.Տրված գոյականներին ածանցներ ավելացրո՛ւ, որ ածականներ դառնան:
Սրտային, վախկոտ, քարքրոտ, մայրենի, երկնային, արևադարձային, փայտե, լեռ(ն)ային, փողոցային, երկաթե, օդային, ծաղկային, եղբայրական, ոսկյա, արծաթյա, ծովագույն, ամերիկական, ֆրանսիական, գերմանական:
218. Ընդգծված ածականները տեքստից հանի՛ր: Ի՞նչ փոխվեց:
Ըմբշամարտը մարդկությանը ծանոթ է հնագույն ժամանակներից: Այն լայն տարածում ուներ դեռևս Հին Հունաստանում: Այնտեղ դա օգտագործվում էր որպես ուժեղ, ճկուն, հաստատակամ մարդ դաստիարակելու միջոց: Ըմբշամարտը հունական օլիմպիադաների անբաժանելի մասն էր:
հնագույն , լայն, Հին Հունաստանում, հաստատակամ, անբաժանելի, հունական:
Նախադասությունը բովանդակային իմաստով այդքանել չփոխվեց :
219. Ընդգծված ածականները տեքստից հանի՛ր:
Համեմատի՛ր. տրվա՞ծ, թե՞ ստացված տեքստում է վերաբերմունք արտահայտված:
Ասում են, թե դաժան կոկորդիլոսն իր խեղճ զոհին ուտելուց հետո իսկական արցունքներ է թափում: Ի՞նչ է, այդ վայրենի կոկորդիլոսը թշվառ զոհին խղճո՞ւմ է: Գիտակ մարդիկ ասում են, որ կերածը մարսելու ժամանակ նրա օրգանիզմում ուրիշ գեղձեր էլ են գրգռվում, որից և աչքերից թափվող արցունքանման հեղուկ է առաջանում: Այդ սուտ, կեղծավոր լացը նկատի ունեն, երբ մեկի մասին ասում են, թե «կոկորդիլոսի արցունք է թափում»:
Վերաբերմունք ստացված է:
220. Ընդգծված ածականները տեքստից հանի՛ր: Ի՞նչ փոխվեց:
Աշխարհի ծայրին, Հարավային Արաբիայի անջուր ու վայրի լեռների մեջ, Պարսից ծոցից երկու հարյուր կիլոմետր հեռու, անանցանելի անապատի ծոցում հառնել է երկնաքերների քաղաքը: Անհավատալի է, բայց արդեն մի քանի հարյուր տարի է, որ գոյություն ունի կենդանի, սեփական սուլթանով, շուկայով, փյունիկյան արմավենիների պուրակով այդ տեսիլքը: Այդ անսովոր առանձնատները ձգված են դեպի երկինք, բայց ունեն փոքր դռներ: Դռների փեղկերն ու լուսամուտների շրջանակները ծածկված են առատ ու գեղեցիկ նախշերով: Վերին հարկերում կանգնեցված են քանդակազարդ սյուներ, պատերին կարելի է տեսնել ծեփածո զարդանախշեր:
Բովանդակային առումով նույնն է, սակայն քիչ բնութագրությամբ: