Posted in Մայրենի

Մայրենի 04.02.2022

216. Տրված բառերից յուրաքանչյուրին ինչպիսի՞ հարցին պատասխանող մի քանի բառեր ավելացրո՛ւ (աշխատիր չկրկնել):

Օրինակ՝
քարե, բարձր, երկհարկանի, բնակելի, գեղեցիկ տուն:

            Քույր-խելացի, բարձրահասակ
եղբայր-ուժեղ, խիզախ
մայր-գեղեցիկ, սևահեր
հայր-հոգատար, աշխատասեր
տատիկ-սպիտակահեր, խելացի
պապիկ-իմաստուն, բարի

217.Տրված գոյականներին ածանցներ ավելացրո՛ւ, որ ածականներ դառնան:

            Սրտային, վախկոտ, քարքրոտ, մայրենի, երկնային, արևադարձային, փայտե, լեռ(ն)ային, փողոցային, երկաթե, օդային, ծաղկային, եղբայրական, ոսկյա, արծաթյա, ծովագույն, ամերիկական, ֆրանսիական, գերմանական:

218. Ընդգծված ածականները տեքստից հանի՛ր: Ի՞նչ փոխվեց:


            Ըմբշամարտը մարդկությանը ծանոթ է հնագույն ժամանակներից: Այն լայն տարածում ուներ դեռևս Հին Հունաստանում: Այնտեղ դա օգտագործվում էր որպես ուժեղճկունհաստատակամ մարդ դաստիարակելու միջոց: Ըմբշամարտը հունական օլիմպիադաների անբաժանելի մասն էր:

հնագույն , լայն, Հին Հունաստանում, հաստատակամ, անբաժանելի, հունական:
Նախադասությունը բովանդակային իմաստով այդքանել չփոխվեց :

219. Ընդգծված ածականները տեքստից հանի՛ր:


Համեմատի՛ր. տրվա՞ծթե՞ ստացված տեքստում է վերաբերմունք արտահայտված:

            Ասում են, թե դաժան կոկորդիլոսն իր խեղճ զոհին ուտելուց հետո իսկական արցունքներ է թափում: Ի՞նչ է, այդ վայրենի կոկորդիլոսը թշվառ զոհին խղճո՞ւմ է: Գիտակ մարդիկ ասում են, որ կերածը մարսելու ժամանակ նրա օրգանիզմում ուրիշ գեղձեր էլ են գրգռվում, որից և աչքերից թափվող արցունքանման հեղուկ է առաջանում: Այդ սուտկեղծավոր լացը նկատի ունեն, երբ մեկի մասին ասում են, թե «կոկորդիլոսի արցունք է թափում»:
Վերաբերմունք ստացված է:

220. Ընդգծված ածականները տեքստից հանի՛ր: Ի՞նչ փոխվեց:

            Աշխարհի ծայրին, Հարավային Արաբիայի անջուր ու վայրի լեռների մեջ, Պարսից ծոցից երկու հարյուր կիլոմետր հեռու, անանցանելի անապատի ծոցում հառնել է երկնաքերների քաղաքը: Անհավատալի է, բայց արդեն մի քանի հարյուր տարի է, որ գոյություն ունի կենդանի, սեփական սուլթանով, շուկայով, փյունիկյան արմավենիների պուրակով այդ տեսիլքը: Այդ անսովոր առանձնատները ձգված են դեպի երկինք, բայց ունեն փոքր դռներ: Դռների փեղկերն ու լուսամուտների շրջանակները ծածկված են առատ ու գեղեցիկ նախշերով: Վերին հարկերում կանգնեցված են քանդակազարդ սյուներ, պատերին կարելի է տեսնել ծեփածո զարդանախշեր:

Բովանդակային առումով նույնն է, սակայն քիչ բնութագրությամբ:

Unknown's avatar

Author:

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր, Արևմտյան դպրոց, 6.5 դասարան

Leave a comment