Posted in Մայրենի

Մայրենի 17.02.2022

186. Յուրաքանչյուր շարքի չորս բառերն ի՞նչ ընդհանրություն ունեն, որ նույն շարքի մի բառը չունի:
ա) Երաշտահավեր                          բ) Մանուկներ                      գ) Հատիկներ
      դեղձանիկներ                                 երեխա                                  կապիկներ
      վագրեր                                             պատանիներ                       ձագուկներ
      առյուծներ                                        երիտասարդներ                 կանայք
      սիրամարգ                                       մարդիկ                                 տանտիկիններ
Բոլոր չորս բառերը հոգնակի են, իսկ մեկը եզակի:

187. Տրված բառախմբերի տարբերությունը գտի՛ր և բառախմբերն անվանի՛ր:

Ա. Շինարար, վարպետ, գեղեցկուհի, տարի, գիրք, տետր, գազան, վանդակ:

Բ. Շինարարներ, վարպետներ, գեղեցկուհիներ, տարիներ, գրքեր, տետրեր, գազաններ, վանդակներ:
Ա խմբում եզակի բառեր են, իսկ բ խմբում հոգնակի:

188. Բառախմբերի կազմման օրինաչափությունը գտի՛ր և Բ խումբն ինքդ լրացրո՛ւ:

Ա. Սար, հայ, կաթիլ, ուսուցիչ, մայր, մատանի, տատ, կատու, թութակ, գրպան:
Բ. Սարեր, հայեր, կաթիլներ, ուսուչիցներ, մայրեր, մատանիներ, տատեր, կատուներ, թութակներ, գրպաններ:

189. Տրված նախադասությունը կարդա՛ և հարցերին պատասխանի՛ր:
187 և 188-րդ վարժությունների Ա խմբերում եզակի թվով դրված գոյականներ են, իսկ Բ խմբերում նույն գոյականներն են՝ հոգնակի թվով:
1. Գոյականը քանի՞ թիվ ունի:
Գոյականը ունի 2 թիվ:
2. Ի՞նչ է ցույց տալիս գոյականի եզակի թիվը (եզ — միակ, մեկ հատ):
Գոյականի եզակին ցույց է տալիս մեկ հատ:
3. Ի՞նչ է ցույց տսգիս գոյականի հոգնակի թիվը (հոգն — բազում, շատ):
Գոյականի հոգնակի թիվը ցույց է տալիս մեկից շատ:

190. Կազմի՛ր տրված գոյականների հոգնակինՓորձի՛ր բացատրելթե ո՞ր բառերին է -եր վերջավորություն ավելանում, ո՞ր բառերին՝ -ներ:

Ա. Ծառեր, ձայներ, հոտեր, քարեր, կովեր, արջեր, փնջեր, լուրեր, բառեր, բեղեր, հայեր, հայրեր, ցեղեր, սրտեր, գիրեր, սյուներ, պատեր, հույներ, ձվեր, սրեր, քթեր. քույրեր, մայրեր, ձեռքեր, ոտքեր, տատեր, պապեր:
Բ. Եղբայրներ, աթոռներ, պապիկներ, տատիկներ, գրպաններ, թութակներ, եղնիկներ, ոչխարներ, սեղաններ, թռչուններ, մեքենաներ, բարեկամներ, աշակերտներ, մատյաններ, հեռախոսներ, ծաղկավաճառներ. պանրագործարաններ:
Եր վերջավորություն ավելանում էր երբ բառը ունի մեկ վանկ, իսկ ներ վերջավորություն ավելանում է երբ բառը ունի մեկից շատ վանկ:

191. Գրի՛ր, թե նախորդ առաջադրանքը կատարելիս
ա) ո՞ր բառերի մեջ երկու ն գրեցիր.
Գրպաններ, սեղաններ, թռչուններ, մատյաններ, պանրագործարաններ:
բ) ո՞ր բառերի մեջ հնչյուններ փոխվեցին:
Փնջեր, սրտեր, ձվեր, սրեր, քթեր:

Unknown's avatar

Author:

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր, Արևմտյան դպրոց, 6.5 դասարան

Leave a comment