Posted in Մայրենի

Մայրենի 23.02.2022

  1. Նախերգանքը ուշադիր կարդացեք և գրեք, թե ըստ հեղինակի ինչն է անմահ:
    Անմահ մարդը այն մարդն է, ով բարի գործեր է անում և նրան հիշում են:
  2. Կարդացեք համացանցում և գրեք, թե Նադիր շահը որ երկրի թագավորն է եղել:
    Նադիր շահը եղել է Պարսկաստանի թագավոր:
  3. Համացանցում կարդացեք Թաթուլ իշխանի (Թաթուլ Վանանդեցի) մասին և գրեք, թե ինչ պատասխան է տվել Տուղրիլին:
    Թաթուլը պատասխանել է՝ «…եթե իմ զարկածն է, չի ապրի, իսկ թե ուրիշինն է, այդ չգիտեմ»։
  4. Նարնջագույնով նշված բառերի բացատրությունները գտեք բառարանում, սովորեք:
    պարծենալ-հպարտանալ մի բանով
    գոռոզ -մեծամիտ
    անսասան-հաստատուն
    հավլունի-Առասպելական մեծ սուր՝ գերբնական հատկություններով, որ ըստ ավանդության պատկանելիս է եղել Տրդատ թագավորին:
    աննկուն-ոչ նկուն
    կանգուն-ոտքի վրա կանգնած
  5. Կանաչով նշված հատվածները բացատրեք:
    Մահը մերն է, մենք մահինը-Մարդը մահանում է, իսկ մարդու աշխատանքը մնում:

    Երնե՜կ նըրան, որ իր գործով
    Կապրի անվերջ, անդադար։-Երնեկ նրան, որ իր գործով կհիշեն մարդիկ:

    Զորք հավաքեց անհամար,
    Եկավ Թըմկա բերդը պատեց,
    Ինչպես գիշերն էն խավար։-Զորք հավաքեց և Թըմկա բերդը պատեց:

    Ընկան քաջեր, անթիվ քաջեր,
    Բերդի գըլխին հավասար։ – Շատ քաջեր զոհվեցին Բերդի գլխին:
  6. Բնութագրեք Թաթուլ իշխանին:
    Թաթուլ իշխանը շատ ուժեղ և քաջ մարդ էր: