- Նախերգանքը ուշադիր կարդացեք և գրեք, թե ըստ հեղինակի ինչն է անմահ:
Անմահ մարդը այն մարդն է, ով բարի գործեր է անում և նրան հիշում են: - Կարդացեք համացանցում և գրեք, թե Նադիր շահը որ երկրի թագավորն է եղել:
Նադիր շահը եղել է Պարսկաստանի թագավոր: - Համացանցում կարդացեք Թաթուլ իշխանի (Թաթուլ Վանանդեցի) մասին և գրեք, թե ինչ պատասխան է տվել Տուղրիլին:
Թաթուլը պատասխանել է՝ «…եթե իմ զարկածն է, չի ապրի, իսկ թե ուրիշինն է, այդ չգիտեմ»։ - Նարնջագույնով նշված բառերի բացատրությունները գտեք բառարանում, սովորեք:
պարծենալ-հպարտանալ մի բանով
գոռոզ -մեծամիտ
անսասան-հաստատուն
հավլունի-Առասպելական մեծ սուր՝ գերբնական հատկություններով, որ ըստ ավանդության պատկանելիս է եղել Տրդատ թագավորին:
աննկուն-ոչ նկուն
կանգուն-ոտքի վրա կանգնած - Կանաչով նշված հատվածները բացատրեք:
Մահը մերն է, մենք մահինը-Մարդը մահանում է, իսկ մարդու աշխատանքը մնում:
Երնե՜կ նըրան, որ իր գործով
Կապրի անվերջ, անդադար։-Երնեկ նրան, որ իր գործով կհիշեն մարդիկ:
Զորք հավաքեց անհամար,
Եկավ Թըմկա բերդը պատեց,
Ինչպես գիշերն էն խավար։-Զորք հավաքեց և Թըմկա բերդը պատեց:
Ընկան քաջեր, անթիվ քաջեր,
Բերդի գըլխին հավասար։ – Շատ քաջեր զոհվեցին Բերդի գլխին: - Բնութագրեք Թաթուլ իշխանին:
Թաթուլ իշխանը շատ ուժեղ և քաջ մարդ էր: