308. Տրված նախադասություններից հերթով բառեր հանի՛ր այնպես, որ ամեն անգամ պահպանվի նախադասությունը:
Օրինակ՝
Տիրակալն իր սիրելի անտառի հարազատ խշշոցը հիշեց:
Տիրակալը սիրելի անտառի հարազատ խշշոցը հիշեց:
Տիրակալը սիրելի անտառի խշշոցը հիշեց:
Տիրակալը անտառի խշշոցը հիշեց:
Տիրակալը խշշոցը հիշեց:
Տիրակալը հիշեց:
Հիշեց:
Ամառային արեգակը շիկացրեց բազմահարկ տների պատերը:
Արեգակը շիկացրեց բազմահարկ տների պատերը:
Արեգակը շիկացրեց տների պատերը:
Արեգակը շիկացրեց պատերը:
Արեգակը շիկացրեց:
Շիկացրեց:
Հետո այդ հսկայական արձանը տեղափոխեցին գետափ:
Հետո հսկայական արձանը տեղափոխեցին գետափ:
Հետո արձանը տեղափոխեցին գետափ:
Արձանը տեղափոխեցին գետափ:
Արձանը տեղափոխեցին:
Տեղափոխեցին:
Հռչակավոր ճարտարապետի հանճարը միայն ճարտարապետությամբ չսահմանափակվեց:
Հռչակավոր ճարտարապետի հանճարը ճարտարապետությամբ չսահմանափակվեց:
Ճարտարապետի հանճարը ճարտարապետությամբ չսահմանափակվեց:
Հանճարը ճարտարապետությամբ չսահմանափակվեց:
Հանճարը չսահմանափակվեց:
Չսահմանափակվեց:
Սերունդները երկար հիշեցին նաև այդ մեծ գիտնականին:
Սերունդները հիշեցին նաև այդ մեծ գիտնականին:
Սերունդները հիշեցին այդ մեծ գիտնականին:
Սերունդները հիշեցին այդ գիտնականին:
Սերունդները հիշեցին գիտնականին:
Սերունդները հիշեցին:
Հիշեցին:
Աշխարհը հնազանդորեն փռվեց Ալեքսանդրի ձիու ոտքերի առաջ:
Աշխարհը փռվեց Ալեքսանդրի ձիու ոտքերի առաջ:
Աշխարհը փռվեց Ալեքսանդրի ձիու առաջ:
Աշխարհը փռվեց ձիու առաջ:
Աշխարհը փռվեց առաջ:
Աշխարհը փռվեց:
Փռվեց:
309. Յուրաքանչյուր նախադասության մեջ թո՛ղ այնպիսի մի բառ, որ նախադասությունը պահպանվի:
Դու շատ հեռվից եկար: Դու հեռվից եկար:
Մենք արդեն հուսահատ սպասում էինք: Մենք հուսահատ սպասում էինք:
Դուք պայմանը մոռացե՞լ էիք: Դուք մոռացել էիք:
Ի՜նչ լավ ժամանակ հասար: Ի՜նչ լավ հասար:
Անտա՛ռ, ուրա՛խ խշշա աշնան քամուց: Անտա՛ռ, ուրա՛խ խշշա քամուց:
Նա քեզ կանչում է: Նա կանչում է:
Դու ինչո՞ւ չես լսում: Դու չես լսում:
310. Միբառանի նախադասություններ դարձրո՛ւ:
Այդ օրը մենք բարձրացանք որսասար: Հոգնած, ծանր-ծանր հասանք բացատին: Նստեցինք ստվերում՝ փոքր-ինչ շունչ առնելու: Եվ հանկարծ նույն տեղում նորից տեսանք քեռի Թորոսին: Մենք չխանգարեցինք մեր բարեկամին՝ Թ֊որոսին: Անխոս սպասեցինք նրա շրջվելուն:
311. Ամեն անգամ հանելով տրված նախադասության բառերից մեկը՝ ստացիր նոր նախադասություն: Ո՞ր բառը հանելիս նախադասություն չստացվեց:
Ձիո՛ւկս, դու կռահեցիր իմ թաքուն ցանկությունը:
312. Ստորոգյալն ինչո՞ւ է նախադասության գլխավոր անդամ:
Ստորոգյալը նախադասության գլխավոր անդամն է, քանի, որ նա է հիմնականում արտահայտում նախադասության իմաստը:
313. Փակագծում տրված գոյականները եզակի կամ հոգնակի ձևով գրի՛ր (պահանջվող ձևն ինչպե՞ս գտար):
(Շունը, շները) հաչում են:
(Մարդ, մարդիկ) անցավ:
(Մեքենան, մեքենաները) սլանում էր:
(Ընկերդ, ընկերներդ) կանչեցի՞ն:
Նայում ենք՝ բայը որ թվով է արտահայտվաց՝ եզակի, թե հոգնակի:
314. Փակագծում տրված գոյականները եզակի կամ հոգնակի ձևով գրի՛ր (պահանջվող ձևն ինչպե՞ս գտար):
Երբ (շոգ, շոգեր) է լինում, (փիղը, փղերը) կնճիթով վերից վար ջրում է իրեն, հետո էլ ավազ է ցանում վրան, իբրև սրբիչ: (Փիղը, փղերը) հոտերով են շրջում: Նրանց առաջնորդում է ծեր ու իմաստուն (փիղը, փղերը): Հոտոտելիս (նա, նրանք) բարձրացնում են կնճիթները: Իսկ հենց որ (կնճիթը, կնճիթները) թշնամու հոտ են առնում, նրանց (տերն, տերերն) անաղմուկ հեռանում, ասես գետնի տակն են անցնում: Այդ վիթխարի, ուժեղ (կենդանին. կենդանիները) ոչ մի թշնամի չունի, բացի մարդուց: