Խամաճիկը փախավ թատրոնից, որովհետև ցանկանում էր ապրել ազատության մեջ: Սակայն նա մոռացավ կտրել թելը, որ ամրացված էր գլխին, և ոչ մի կերպ չէր կարողանում հասկանալ, թե ինչու` որտեղ էլ որ լիներ, միշտ ստիպված էր պար գալ ինչ-որ մեկի հաճույքի համար:
Նույնիսկ հեռու փախչելը դժվար չէ, դժվարը թելը կտրելն է:
1. Խամաճիկը ինչու փախավ թատրոնից:
2. Խամաճիկը ինչը մոռացավ կտրել:
3. Խամաճիկի գլխին ինչ կար ամրացված:
4. Ինչն էր դժվար կտրել Խամաճիկի համար: