Հանս Քրիստիան Անդերսեն՝ Լուցկիներով աղջիկը։
1. Հիմնավորե՛ք պատմվածքի ավարտը։
Այն որ աղջիկը կմահանար, բնական է, քանի որ սառնամանիքին ոտաբոբիկ դրսում եմ: Բայց նա ուրախ մահացավ, քանի որ գեղեցիկ տեսարաններ էր պատկերացնում և տատիկի հետ էր, դրա համար է նա ժպիտը դեմքին էր մահացել;
2.Մեկ նախադասությամբ գրեք այլ ավարտ, որը Ձեր կարծիքով կհամապատասխանի
պատմվածքին։
Ես կցանկանայի, որ պատմվածքը ավարտվեր ավելի բարի: Մոտակայքով անցնում էր մի հարուստ, բարի մարդ: Նա տեսնելով աղջկան, խղճաց նրան և իր հետ տարավ Նոր Տարին նշելու: Այդ մարդը ընտանիք չուներ և որդեգրեց նրան: Նրանք ապրեցին երկար և երջանիկ:
3.Շարունակի’ր`Եթե հանդիպեի լուցկիներով աղջկան…։
Եթե հանդիպեի լուցկիներով աղջկան, ես նրան կտայի տաք հագուստ, ուտելիք,կգնեի բոլոր լուցկիները և կհրավիրեի մեր տուն, որպեսզի միասին անցկացնեինք Նոր Տարին: