Ավետիք Իսահակյան`»Արեւի մոտ» . պատրաստվի’ր քննարկման։
Առարադրանքներ`
- Պատմվածքի համար նոր ավարտ հորինի’ր։
Տղան ցրտից դեղալով շարունակում էր ճանապարհը դեպի արևը: Հանկարծ մթության մեջ նրան նկատեց մի մարդ և անմիջապես մոտեցավ իրեն: Այդ մարդը խոսեցրեց նրան և իմացավ, որ տղան որբ: Անմիջապես ջերմորեն գրկեց տղային և ասաց.
-Տղաս, ես գտա քեզ:
Պարզվեց այդ մարդը երեխա չուներ, բայց շատ էր ուզում ունենալ: Երբ նա տղային տարավ տուն, կինը նույնպես շատ երջանկացավ: Նրանք երեքն էլ գտան իրենց երջանկությունը:
2. Բնութագրի’ր հերոսներին։
Տղան-շատ համարձակ էր, որովհետև սարերով մենակ գնում էր արևը գտելու , երջանիկ էր, որովհետև գտավ իր համար ընտանիք և համառ էր:
Հայրը-բարի էր, հոգատար էր և ուշադիր:
3.Պատմվածքից առանձնացրո՛ւ քեզ համար ամենից հուզիչ հատվածը և հիմնավորի՛ր։
Նրա տունը մի խեղճ խրճիթ էր. օջախի շուրջը նստած էին բարի մարդու կինն ու երեխք փոքր երեխաները: Նրա խրճիթին կից մի մեծ բակում որոճում էին ոչխարները: Նա հովիվ էր, սարի հովիվ:
-Սիրելի երեխաներս, ձեզ եղբայր եմ բերել, թող չլինեք երեք եղբայր, լինեք չորս: Երեքին հաց տվող ձեռքը չորսին էլ կտա: Սիրեցեք իրար. եկեք համբուրեցեք ձեր նոր եղբորը:
Ամենից առաջ հովվի կինը գրկեց երեխային և մոր պես ջերմ-ջերմ համբուրեց. հետո երեխաները եկան և եղբոր պես համբուրեցին նրան: Երեխան ուրախությունից լաց էր լինում և նորից լալիս: Հետո սեղան նստեցին` ուրախ, զվարթ: Մայրը նրանց համար անկողին շինեց և ամենքին քնեցրեց իր կողքին: Երեխան շա՜տ էր հոգնած. իսկույն աչքերը փակեց ու անո՜ւշ-անո՜ւշ քնեց:
Երազի մեջ ուրախ ժպտում էր երեխան, ասես ինքն արևի մոտ է արդեն, գրկել է նրան ամուր ու պառկել է նրա գրկում տաք ու երջանիկ:
4.Շարունակի’ր միտքը`«Եթե հանդիպեի տղային»:
Եթե հանդիպեի տղային ես նրան կտանեի մեր տուն: Մենք կդարնաինք երեք եղբայր: Մայրիկը կպատրաստեր ճաշ և մենք երեքով կուտեինք: Իսկ քնելուց իր կողք կքնեինք:
5. Բացատրի՛ր ստեղծագործության վերնագիրը:
Արևի մոտ վերնագիրը դա փոխաբերական իմաստով էր: Արևը դա ընտանիքն էր, որտեղ գտավ ջերմուցյուն: