106. Տրված բառերի իմաստները արտահայտի´ր հոմանիշ հարադրություններով (անջատ բաղադ- րիչներով գրվող բառերով) կամ դարձվածքներով:
Օրինակ՝ թափթփել – շաղ տալ, ցիրուցան անել:
Վերադարձնել-ետ տալ, ետ դարձնել , անցնել-ճանապարհ անցնել, բուժել (դեղ ու դարմանով)-օգնություն ցուցաբերել, մտնել-ներս գալ, կանգնել-ոտքի ելնել, ընկնել-ցած ընկնել, խառնվել-քիթը խոթել, կախվել-կախ լինել:
107. ա) Փակագծում տրված րայերր գրի՛ր եզակի կամ հոգնակի ձևով:
բ) Ո՞ր դեպքում բայը հոգնակի ձևով գրեցիր:
Փղի համար կնճիթը շատ կարևոր (Է, են): Նա դրանով (է, են) ուտում ու խմում: Ձագը մոր ետևից վազում (է, են)՝ կնճիթով նրա պոչը բռնած: Փիղ ծնողները կնճիթով «ապտակում» (է, են ) են չարաճճի ձագուկին, որր սովորաբար фпքր ավտոբուսի չափ (է, են) լինում:
Երբ փիղն ընկնում(է, են) փոսը կամ խճճվում թակարդում, մյուս փղերը մեկնում(է, են) կնճիթներն ու նրան օգնում (է, են): Փիղն առանց կնճիթի (չի, չեն) կարող ապրել, բայց աֆրիկական սավաննաներում հանդիպել (է, են) կնճիթից զրկված փղեր: Նշանակում է՝ ընկերներն (է, են) կերակրել: Փղերն իրենց վիրավոր կամ հիվանդ ընկերոջը (չի, չեն) լքում:
Վաղուց ի վեր Հնդկաստանում փիղն ու մարդը բարեկամություն (է, են) անում: Խելացի ու հասկացող կենդանիները ոչ միայն ծանր աշխատանք (է, են )անում ու կատարում մարդկանց հանձնարարությունները,այլև որպես հոգատար դայակներ խնամում (է, են) երեխաներին: Պապը, հայրն ու թոռը կարող (է,են) նույն փղի «սաները» լինել, չէ՞ որ փղերը երկար (է, են) ապրում՝ յոթանասունից ութսուն տարի:
110. Բնակավայր կամ տեղանք ցույց տվող բառերին այնպիսի ածանցներ ավելացրո´ւ, որ նոր բառերը տվյալ տեղի բնակիչ իմաստն արտահայտեն:
Օրինակ լեռ — լեռնցի:
Երևան-երևանցի, քաղաք-քաղաքացի, Վան-վանեցի, Մուշ-մշեցի, Աշտարակ-աշտարակցի, Արտաշատ-արտաշատցի, Դվին-դվինցի, Կարս-կարսեցի, Գյումրի-գյումրեցի, Լոռի-լոռեցի, Ամերիկա-ամերիկացի, Նյու-Յորք-նյույորքեցի, Լոնդոն-լոնդոնցի, սար-սարեցի, գյուղ-գյուղեցի, Վրաստան-վրացի:
Ինչո՞ւ մեծատսռով գրվող բառերր փոքրատառով դարձան: